12:12 18.06.2020
«Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշագրություններ» գրքում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը գրել է, որ Դոնալդ Թրամփը գիտելիքների պակաս ուներ։
The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ Բոլթոնը գրքում գրել է, որ Թրամփը չգիտեր, որ Մեծ Բրիտանիան միջուկային տերություն է։ Երբ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյն ասել է այդ մասին, Թրամփը զարմանքով հարցրել է․
«Օ, դուք միջուկային տերությո՞ւն եք»։
Բացի այդ, Թրամփը մի անգամ հարցրել է՝ արդյոք Ֆինլանդիան Ռուսաստանի մասն է կազմում։ ԱՄՆ նախագահը, ըստ Բոլթոնի, հաճախ շփոթել է Աֆղանստանի ներկա և նախկին նախագահներին։
Թրամփը նաև ասել է, որ «հրաշալի կլիներ գրավել Վենեսուելան» և որ այդ երկիրն «իրականում ԱՄՆ-ի մասն է կազմում»։
Բոլթոնը նաև գրել է, որ Թրամփի աշխատակազմը ծաղրում էր նրան մեջքի հետևում։
Բոլթոնի գիրքը պետք է լույս տեսնի մի քանի օրից, սակայն այն հայտնվել է լրատվամիջոցների տրամադրության տակ։ Թրամփը հայտարարել է, որ Բոլթոնն իր գրքում գաղտնի տեղեկություններ է հրապարակել։
SHANTNEWS.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ իշխանությունները դիմել են դատարան՝ պահանջելով արգելափակել գրքի լույս ընծայումը՝ պնդելով, որ դա վտանգի տակ է դնում ազգային անվտանգությունը։
10:12 19.08.2025
Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամությունՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների […] ...
10:05 19.08.2025
Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
10:00 19.08.2025
WSJ. Զելենսկին չի մերժել տարածքային զիջումների գաղափարը Թրամփի հետ հանդիպման ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին անմիջապես չի մերժել տարածքային զիջումների գաղափարը, երկուշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Զելենսկին չի մերժել տարածքների փոխանակման գաղափարը, սակայն մատնանշել է դժվարությունները, հայտնել են աղբյուրները։ Նա նշել է, որ դժվար կլինի բնակչության տեղափոխումը և տարածքներ հանձնելու […] ...
09:50 19.08.2025
Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 19-ին ժամը 10:00- 14:00-ն կդադարեցվի ք.Նոյեմբերյան ,Նոյեմբերի 29-ի ,Նորաշենի, Նորաշենի 2 փ. ,Շիրազի, Շիրազի 1 փակուղու ջրամատակարարումը: ...
09:40 19.08.2025
Ռուբիո. Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը կպահանջի զիջումներԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու կողմերից էլ զիջումներ անել, և նման արդյունքը կարող է «նույնիսկ անարդար» լինել։ «Պատերազմը դադարեցնելու ցանկացած բանակցություն կպահանջի երկու կողմերից էլ տալ, այլ ոչ թե պարզապես ստանալ։ Ըստ էության, այստեղ ոչ մի կողմ 100 տոկոս չի ստանա։ Յուրաքանչյուր կողմ ստիպված կլինի որոշակի […] ...
09:30 19.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...