Դաղստանում անկարգություններից հետո ձերբակալվել է Ադրբեջանի 80 քաղաքացի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.41 oC

Դաղստանում անկարգություններից հետո ձերբակալվել է Ադրբեջանի 80 քաղաքացի

15:21 18.06.2020

Դաղստանի Կուլլար գյուղի մոտ անկարգություններ անելու համար իրավապահները բերման են ենթարկել Ադրբեջանի 93 քաղաքացու, որոնցից 80-ը կալանավորվել է 10 օրով։ Այս մասին հայտնում է Interfax լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ Դաղստանի քննչական մարմինները քրեական գործ էին հարուցել իշխանության ներկայացուցիչների հանդեպ բռնություն գործադրելու և ուրիշի ունեցվածքին դիտավորյալ վնաս պատճառելու մեջ։ Տուժել է 9 իրավապահ, վնասվել՝ 5 ծառայողական ավտոմեքենա։ Տվյալ հանցագործությունների կասկածանքով ձերբակալվել է 10 մարդ։

Հիշեցնենք՝ հունիսի 15-ին Ադրբեջանի 400 քաղաքացի, որոնք կորոնավիրուսի պատճառով տեղավորվել էին Դաղստանի Դերբենտսկի և Մագարամկենտսկի շրջաններում ժամանակավոր վրանային ճամբարներում, փակել էին «Կովկաս» ավտոմայրուղին։ Նրանք այդպիսով իրենց դժգոհությունն էին հայտնում Դաղստանի տարածքում ստիպողաբար մնալու համար։ Դեպքի վայր էին ուղարկվել անվտանգության ուժեր։

Քաղաքացիներին երկիր վերադարձնելու խնդիրը լուծելու համար Դաղստան էր մեկնել Ադրբեջանի պատվիրակությունը։ Հունիսի 16-ին հատուկ չվերթներով 155 ադրբեջանցի վերադարձել է հայրենիք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսին շնորհավորել է «Բարսելոնային»

11:30 16.05.2025

Մեսսին շնորհավորել է «Բարսելոնային»

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, «Բարսելոնայի» լեգենդ, թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է կատալոնական ակումբին Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: «Շնորհավորանքներ»,- գրել է նա Ինստագրամի Stories բաժնում: «Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել 28-րդ անգամ: Նույնքան անգամ էլ «Բարսելոնան» […] ...

Կոռուպցիայի մեջ ներգրավված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

11:19 16.05.2025

Կոռուպցիայի մեջ ներգրավված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

Եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից Դիանա Գասպարյանի հրաժարականի պատճառներին ու կոռուպցիայի մեջ հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը նախ նշեց, որ Գասպարյանի իր […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 15-16-ը

11:05 16.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 15-16-ը

Բացահայտվել է 136 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...

«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն

10:52 16.05.2025

«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն

«Բարսելոնան» 28-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, նախորդ անգամ տիտղոսը ակումբը նվաճել էր 2022/2023 մրցաշրջանում: Լա լիգայի 36-րդ տուրում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվելիս կատալոնական դերբիում 2-0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»: Գեղեցիկ գոլ է խփել և կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին գոլային փոխանցում կատարել իսպանացի 17-ամյա Լամին Յամալը: «Բարսելոնան» առաջնության ավարտից երկու տուր առաջ 85 միավորով անհասանելի է […] ...

Ռուբիոն Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացումը

10:43 16.05.2025

Ռուբիոն Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի օրը Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շայբանիի հետ քննարկել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային հարցեր։ «Պետքարտուղարը վստահեցրել է Սիրիայի նախարարին, որ Միացյալ Նահանգներն աջակցում է պատժամիջոցների մեղմացման գաղափարին՝ Սիրիայում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Նա նաև ողջունել է Սիրիայի կառավարության կոչերը՝ Իսրայելի հետ խաղաղության հասնելու և […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին

10:26 16.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 436 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

BACK_TO_TOP