18:29 18.06.2020
Գյումրիում հունիսի 15-ին երկկողմանի թոքաբորբով ու կորոնավիրուսի դրական հաստատումով մահացած գյումրեցի 66-ամյա կնոջ ամուսինը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել, թե ինչու են կնոջը մինչև «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխելը հրաժարվել Կարմի խաչի պոլիկլինիկայի իրենց ընտանեկան բժշկուհու առաջարկած Covid-19-ի թեստավորումից։
Մահացած կնոջ ամուսինը՝ տեր Եզնիկ քահանա Գալստյանը, մեր թղթակցին ասել է, թե կինը վստահություն չի ունեցել թեստերի նկատմամբ։
«Կինս ուներ ջերմություն, դողացնում էր, թույլ էր։ Պոլիկլինիկայի բժշկուհին զանգահարեց ու ասաց, որ Էմման թող գա, թեստ հանձնի, հետո առաջարկեց հիվանդանոցում պառկել։ Ես էլ բժշկուհուն ասացի, որ կնոջս հետ խորհրդակցեմ, կասեմ։ Կինս իմացավ ու չհամաձայնեց թեստ հանձնել՝ ասելով, որ թեստերը տարբեր երկրներից են գալիս, վստահություն չկա։ Միասին գցեցինք-քաշեցինք, զանգեցինք բժշկին ու հայտնեցինք, որ Էմման համաձայն չէ թեստավորման:
Հետո բժշկուհին կանչեց ռենտգեն անցնելու, գնացինք, պատասխանը եկավ, որ Էմմայի մոտ թոքաբորբ է, ես էլ բժշկուհուն առաջարկեցի՝ նշանակեք բուժում, թող տանը սրսկվի, ինքը հիվանդանոցի անուն լսել չի ուզում: Ինքը 5 տարի առաջ սրտի վիրահատություն էր տարել, հետո էլի ամառ էր ու թոքաբորբ եղավ, բուժում նշանակեցին, էլի տանը սրսկվեց ու բուժվեց: Ասացի՝ հիմա էլ թող տան պայմաններում սրսկվի»,-պատմում է մահացած կնոջ ամուսինը:
Կնոջ ինքնազգացողությունը վատացել էր հունիսի 12-ին, 3 օր հիվանդը եղել է պոլիկլինիկայի բժիշկների հսկողության տակ, բուժում է նշանակվել, նրանց դարձյալ թեստավորում անցնելու առաջարկություն արել են պոլիկլինիկայից, բայց ապարդյուն, հրաժարվել են։
Մեր թղթակիցը զրուցել է նաև պոլիկլինիկայի տնօրենի՝ Հովհաննես Վարձելյանի հետ, վերջինս վստահեցրել է, որ հրաժարումը եղել է բանավոր։
«Իրենք բանավոր հրաժարվել են՝ պնդելով, որ կգան, հետո գրավոր կհիմնավորեն, բժշկուհին էլ, վստահելով իրենց պարկեշտությանը, չի մտածել, որ նման խնդիր էր առաջանալու: Ես համաձայն եմ, բանավոր չպետք է լիներ այս ամենը, որ այսօր նման խնդրի առջև չկանգնեինք: Ես նկատողություն եմ տվել բժշկուհուն, բայց ասեմ, որ կնոջ ամուսինը՝ տեր Եզնիկ քահանան, ինձ զանգել ու ասում էր, թե ինչու եմ նկատողություն տվել բժշկուհուն, ինքը մեղք չունի, թեստավորումից իրենք են հրաժարվել։ Մեր բժշկուհին նշանակումներ է արել ու հաճախակի կապի մեջ է եղել ընտանիքի հետ, հիվանդի վիճակով է հետաքրքրվել, առաջարկել է գնալ ինֆեկցիոն, կինն էլ ասել է՝ լավ է տանը մահանա, քան հիվանդանոց գնա։ Երկուշաբթի առավոտյան արդեն բժշկուհին զանգել ու իմացել է, որ տեղափոխում են հիվանդանոց»,- ասաց Գյումրիի Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի տնօրենը։
66-ամյա կինը, որի մոտ պոլիկլինիկայում ախտորոշված է եղել երկկողմանի թոքաբորբ, ինֆեկցիոն հիվանդանոց չի տեղափոխվել, քանի որ թեստավորված չի եղել, ու, որպես անհետաձգելի դեպք, նրան տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
«Գյումրի» կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ ներկայացրեց, թե ինչ վիճակով է ընդունվել հիվանդը, առաջնային ինչ օգնություն է ցուցաբերվել ու երբ է թեստավորվել։
«Կինը մեզ մոտ է ընդունվել հունիսի 15-ի առավոտյան՝ 12։20-ին, երկկողմանի թոքաբորբով, 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ, գիտակցությունը մթագնած, թույլ, հարցերին դժվարությամբ էր պատասխանում։ Նույն պահին բաժանմունք է տեղափոխվել ու միացվել թթվածնային սարք, այդ ընթացքում էլ կորոնավիրուսի նմուշառում է վերցվել։
Սակայն մինչև թեստի պատասխանը, ժամը 16։30-ին կինը մահացել է։ Թեստի պատասխանը ավելի ուշ՝ ժամը 22։00-ին են ստացել, ու եղել է դրական»,- ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենը:
10:35 05.08.2025
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը․ գողոնը հայտնաբերվել էՕգոստոսի 1-ին Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնեց բնակարանից կատարված գողության մասին: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մեկնեցին Գյումրիի Տերյան փողոց: Պարզվեց, որ այդ օրը, ժամը 8-ին մոտ, մի տղամարդ, օգտվելով խոհանոցի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մտել է տուն և կնոջ պայուսակից գողացել 100 հազար ռուբլի և 475 հազար դրամ: Ձեռնարկված […] ...
10:27 05.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
10:20 05.08.2025
Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժԻրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ UTC-ի ժամանակով ժամը 5:06-ին՝ Բամ քաղաքից 125 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է 99 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:11 05.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 5-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ կազմել է 21.1 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 05.08.2025
Թուրքմենստանում բացվել է ցամաքով շրջափակված երկրներին նվիրված ՄԱԿ-ի երրորդ համաժողովըԿասպից ծովի ափին գտնվող Թուրքմենբաշի քաղաքի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում օգոստոսի 5-ին բացվում է ՄԱԿ-ի (ՄԱԿ) ցամաքով շրջափակված զարգացող երկրների երրորդ համաժողովը։ Կազմակերպիչների խոսքով՝ դրան կմասնակցեն ավելի քան 30 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ներկայացուցիչներ։ Համաժողովը կսկսվի լիագումար նիստով, որի ժամանակ պետությունների և կառավարությունների ղեկավարները ելույթ կունենան համաժողովում: Նախատեսվում է, որ այն կբացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար […] ...
09:59 05.08.2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձինք կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» […] ...