Բլոգերը ցույց է տվել կնոջ և տղամարդու բնավորության տարբերությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+26.09 oC

Բլոգերը ցույց է տվել կնոջ և տղամարդու բնավորության տարբերությունը

20:03 21.06.2020

Բլոգեր Թրեյ Քեննեդին զվարճալի հոլովակ է նկարել նույն իրավիճակում տղամարդկանց և կանանց վարվելակերպի տարբերության մասին: Տեսանյութը հայտնվել է բլոգերի YouTube -յան ալիքում:

Կադրերում Քեննեդին երկու կերպարով է՝ տղամարդու և կնոջ, խաղում է նույն իրավիճակում՝ երկու սեռերի տեսանկյունից:

Այսպես, բլոգերը ցույց է տալիս կնոջ հուզականությունը, երբ նա իմանում է ընկերուհու նոր սիրեցյալի մասին: Շատ հարցեր է տալիս նոր ընտրյալի մասին: Տղամարդը նույն իրավիճակում ընկերոջից հարցնում է միայն ընկերուհու անունը:

Քեննեդին նաև ցույց է տալիս տղամարդու և կնոջ տարբերությունը սեփական անձի մասին հոգ տանելիս, ծնողների հետ շփումներում, կենցաղային մանրուքներում, անգամ հարսանիք ծրագրելիս:

Տեսանյութը հիթ է դարձել՝ մի քանի օրվա ընթացքում հավաքելով 344 հազար դիտում: Շատ օգտատերեր բարձր են գնահատել բլոգերի դերասանական խաղը: Որոշ կանայք կատակով քննադատել են Քեննեդիին՝ իրենց բոլոր գաղտնիքները բացելու համար: Օգտատերերի մեկ այլ խմբի համար էլ բլոգերի խաղն անհիմն է թվացել, քանի որ կարծում են՝ իրականում մարդիկ իրենց այդպես չեն պահում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը, Հայաստանի հետ կապված, նոր թափ է ստանում․ Արաքս Փաշայան

21:10 25.06.2025

Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը, Հայաստանի հետ կապված, նոր թափ է ստանում․ Արաքս Փաշայան

«Հեռանկարն» այսօր հեռավար զրուցել է արաբագետ Արաքս Փաշայանի հետ։ Անդրադարձ է եղել Իրան-Իսրայել կոֆլիկտի վերջին զարգացումներին և մեր՝ ավելի նեղ տարածաշրջանում դրանց հնարավոր ազդեցություններին։ Իրան-Իսրայել գլոբալ կոնֆլիկտի այս փուլը ավարտվա՞ծ կարող ենք համարել, թե՞ սա ընդամենը հրադադար է, որը չի բացառում նոր հարձակումները։ Հետագա զարգացումների ո՞ր սցենարն է ավելի հավանական։ Այս թեմաներից է խոսել արաբագետը, […] ...

Սպերցյանը «Մանչեսթեր Յունայթեդի», ՊՍԺ-ի, «Ատալանտայի», «Բրենթֆորդի» և «Այաքսի» ուշադրության կենտրոնում է

20:58 25.06.2025

Սպերցյանը «Մանչեսթեր Յունայթեդի», ՊՍԺ-ի, «Ատալանտայի», «Բրենթֆորդի» և «Այաքսի» ուշադրության կենտրոնում է

Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է եվրոպական մի շարք թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, գրել է Tutto Atalanta-ն՝ հղում կատարելով L’Eco di Bergamo-ին։ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այստեղ Սպերցյանին դիտարկում են որպես թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշին փոխարինող։ Պորտուգալացի ֆուտբոլիստը, չնայած մերժել է կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու առաջարկը, ամառային տրանսֆերային […] ...

Էրդողանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի

20:40 25.06.2025

Էրդողանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի

Ստամբուլում ընթացող բանակցություններում Ուկրաինայում հրադադարի և խաղաղության հնարավորության պատուհան է բացվել։ Այս մասին Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հույս հայտնելով ուկրաինական հակամարտության արագ կարգավորման վերաբերյալ։ Հեռարձակումը վարել է TRT Haber հեռուստաալիքը։ «Մենք կարծում ենք, որ Ստամբուլում բանակցությունները հնարավորություն են բացել հրադադարի և երկարատև խաղաղության համար։ Սա […] ...

Գոռ Երիցյանը պարտություն է կրել

20:30 25.06.2025

Գոռ Երիցյանը պարտություն է կրել

Կիսամիջին քաշային կարգում հանդես եկող պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը (20-2) Կալիֆոռնիայի Սանտա Ինես քաղաքում մենամարտ է անցկացրել ամերիկացի Վերնոն Բրաունի (14-2) հետ: Երիցյանը 7-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկվել և պարտություն կրել: Մինչև 7-րդ ռաունդը հայ բռնցքամարտիկը միավորներով առավելություն է ունեցել: ...

Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն երկու երկրների համար

20:25 25.06.2025

Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն երկու երկրների համար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ «Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն երկու երկրների համար, հայտնում են նախարարությունից։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին։ Խուդաթյանն ընդգծել է, որ այս ոլորտում համագործակցության հսկայական ներուժ կա, […] ...

Պետության ու քաղաքացիների անվտանգության հետ խաղերն ավարտված են. Տիգրան Ավինյան

20:17 25.06.2025

Պետության ու քաղաքացիների անվտանգության հետ խաղերն ավարտված են. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված հեղաշրջման հերթական փորձն այլևս նորություն չէ։ Գրեթե միշտ նույն շրջանակներն են, նույն անփույթ ձեռագրով, այս անգամ նաև եկեղեցական քողի տակ, նույն նենգությամբ ու նույն արհամարհանքով ժողովրդի հանդեպ՝ նրան անվանելով էշ, ժեխ ու անասուն։ Չկարողանալով համակերպվել իրենց պարտությանը՝ 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած և […] ...

BACK_TO_TOP