14:08 22.06.2020
«ԲՀԿ դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Մենք խոսել ենք երկրում արմատական փոփոխություններ կատարելու մասին, և այս առումով որևէ փոփոխություն մեր տեսակետներում չի եղել»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Որևէ դեպքում մենք համեմատական չենք ուզում անցկացնել նախկինի և ներկայի միջև։ 2015 թվականին կար իրավիճակ, երբ ընդամենը մեկ գիշերվա մեջ մեր շուրջ 700 համակիրներ ձերբակալվեցին, կար իրավիճակ, երբ մանիպուլյատիվ լրատվության միջոցով ներկայացվում էր, որ ժողովրդական այդ պայքարն իրականացվում էր անձնական ինչ-ինչ շահերով։ Եվ կար իսկապես պայթյունավտանգ իրավիճակ, հնարավոր էր ամեն բան, և Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ փակում է քաղաքականության էջը, որպեսզի որևէ ողբերգական հետևանք չլիներ։ Այսօր մենք ունենք Գագիկ Ծառուկյանի և մեր քաղաքական թիմի 100 տոկոսանոց հաստատակամությունը՝ մեր երկրում փոփոխություններ իրականացնելու։ Դուր գա դա ոմանց, դուր չգա, միևնույն է, մենք շարունակելու ենք առաջնորդվել մեր նախանշած օրակարգով»,- շարունակեց պատգամավորը:
Տոնոյանը նաև նշեց, որ «Հայրենիք» կուսակցության ու ՀՅԴ-ի հետ ունեն քննարկման եզրեր մեկ միասնական օրակարգ ձևավորելու մասին:
«ԲՀԿ-ի համար երբևէ որևէ բան ինքնանպատակ չի եղել, ինքնանպատակ չէ նաև այս գործընթացը, որը մենք նախաձեռնել ենք և շարունակելու ենք իրականացնել»,- ասել է Տոնոյանը:
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...
21:30 25.06.2025
38-ամյա Հրայր Մկոյանն ու ևս 5 ֆուտբոլիստներ հեռացել են «Շիրակից»Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Հրայր Մկոյանը, սերբ դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը, աֆրիկացիներ Մաջիկո Տրաորեն, Մորի Կոնեն, Սեդրիկ Դոն և Ալի Կուլիբալին հեռացել են Գյումրիի «Շիրակից»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է նրանց պայմանագրերի ժամկետը: 38-ամյա Մկոյանն իր հարազատ ակումբ էր վերադարձել 2023 թվականի հուլիսին: Պաշտպանը Գյումրիի թիմում խաղացել էր նաև 2004-2007, 2012-2013, […] ...
21:20 25.06.2025
Էրդողանը հայտարարել է, որ S-400-ի հարցը փակված էԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի քննարկել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգը, սակայն նրա հետ խոսել է F-35 ինքնաթիռների մասին։ «Մենք Թրամփի հետ մեր հանդիպման ժամանակ չենք քննարկել S-400-ը։ Այն մեր օրակարգում չէր։ Եվ այս հարցն արդեն փակված է, հարցը որոշված է։ Մենք քննարկել ենք F-35-ի հարցը», […] ...
21:10 25.06.2025
Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը, Հայաստանի հետ կապված, նոր թափ է ստանում․ Արաքս Փաշայան«Հեռանկարն» այսօր հեռավար զրուցել է արաբագետ Արաքս Փաշայանի հետ։ Անդրադարձ է եղել Իրան-Իսրայել կոֆլիկտի վերջին զարգացումներին և մեր՝ ավելի նեղ տարածաշրջանում դրանց հնարավոր ազդեցություններին։ Իրան-Իսրայել գլոբալ կոնֆլիկտի այս փուլը ավարտվա՞ծ կարող ենք համարել, թե՞ սա ընդամենը հրադադար է, որը չի բացառում նոր հարձակումները։ Հետագա զարգացումների ո՞ր սցենարն է ավելի հավանական։ Այս թեմաներից է խոսել արաբագետը, […] ...