20:19 14.06.2018
Սահմանադրական դատարանը մեկ անգամ արդեն հակասահմանադրական է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը: SHANTNEWS.am-ը դիմեց սահմանադրագետ Վարդան Այվազյանին՝ պարզելու՝ օրենքում կատարված փոփոխություններից հետո արդյոք այն այլևս չի՞ հակասում Սահմանադրությանը:
Նրա խոսքով՝ հիմնական տարբերությունն այն է, որ նախկինում 5 տոկոս էր պարտադիր կուտակայինի չափը՝ 5 % քաղաքացին էր վճարում, 5 %` պետությունը, հիմա այդ համամասնությունը փոխվել է. 2,5 % վճարելու է քաղաքացին, 7,5 %՝ պետությունը:
«Տարբերությունն ընդամենը տոկոսի չափն է, ինքը երևույթը, ինչպես այն ժամանակ, սահմանադրությանը հակասող է, որովհետև Սահմանադրությամբ սոցիալական հռչակված պետությունն ինքն է քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության բեռն ապահովում, ընդ որում՝ եթե այսօր 1974 թ. հետո ծնված քաղաքացիները վճարում են, հայտնի չէ, ասենք, ով ինչքան կապրի, այս անորոշությունը կա: Երկրորդը՝ սեփականության իրավունքը Սահմանադրությամբ մարդու բացառիկ իրավունքն է, մարդու աշխատավարձն էլ համարվում է իր սեփականության իրավունքի բացառիկ օբյեկտը, այս առումով՝ այն որպես համակարգ վատը չէ, միայն թե «պարտադիր» բաղադրիչը պետք է հանվի և դառնա կամավոր»,- ասաց նա:
Սահմանադրագետի խոսքով՝ նրանք, ովքեր ուզում են հետագայում երջանիկ ծերություն վայելել, թող այդ վճարումներն անեն՝ պետության հետ համագործակցելով, իսկ պարտադիրի առումով՝ եթե քաղաքացին դրա հետ համաձայն չէ, ապա, փաստորեն, նրա սեփականությունը ձեռքից վերցնում են՝ իր կամքին հակառակ: Ըստ Այվազյանի, լավ կլիներ, եթե այս օրենքի վերաբերյալ համապարփակ սոցհարցում անցկացնեին՝ իրական սոցհարցում, տեսնեին՝ քաղաքացիների ո՞ր մասն է կողմ, որը դեմ, որ խոսակցությունն էլ առարկայական լիներ: Նա նշեց, որ շրջապատում այս թեմային անդրադառնալիս, ակնհայտ է, ըստ էության, բոլորն էլ դեմ են արտահայտվում «պարտադիր» բաղադրիչին:
«Պետության բեռը մեծանում է, քաղաքացու բեռը փոքրանում, բայց համատարած անվստահության մթնոլորտում քաղաքացիները դեռ հոգեբանորեն չեն հաշտվել այդ մտքի հետ, այդ գաղափարը չեն ընդունում: Դա ընդունելի կլինի այն ժամանակ, երբ մարդն անվերապահորեն վստահի պետությանը: Օրինակ, եվրոպական երկրներում մարդիկ պետությանն ավելի շատ են վստահում, քան իրենց ընտանիքներին, դրան հասել են պետությունները, բայց մեզ մոտ, ըստ էության, դա քաղաքացիների մոտ ևս մեկ անգամ անվստահություն կառաջացնի»,- ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք կան բավարար հիմքեր՝ սահմանադրական դատարան դիմելու և օրենքը հակասահմանադրական ճանաչելու համար, նա պատասխանեց, որ մեր երկրում միասնական իրավական մտածելակերպ չի ձևավորվել, ամեն մեկը սեփական սուբյեկտիվ մեկնաբանություններն ունի, ինչն անթույլատրելի է, նույն սահմանադրականության հարցում ևս անընդունելի է, որ ամեն մեկն իր սուբյեկտիվ ընկալմամբ փորձի հիմնավորել:
«Այսօրվա այս վիճակի, ՍԴ այսօրվա կազմի առումով ես վստահ չեմ, որ Սահմանադրական դատարանը կարող է այն հակասահմանադրական ճանաչել: Եթե ՍԴ-ի փոխարեն լիներ համակարգիչ, և այդ տվյալները մենք մուտքագրեինք` համակարգիչն ավտոմատ կերպով օրենքը հակասահմանադրական կճանաչեր, բայց այս միասնական իրավական մտածողությունը, սահմանադրական օբյեկտների միատեսակ ընկալումն այսօր չկա՝ ոչ պետական մարմինների, ու առավել ևս՝ ոչ ՍԴ, ոչ էլ քաղաքացիների մոտ»,- ասաց նա:
Օրենքում կատարված փոփոխություններով պետության վրա լրացուցիչ բեռ դնելուն ու դրա հետևանքով կոռուպցիոն նոր ռիսկերի առաջացման հավանականությանն անդրադառնալով՝ Այվազյանը նշեց, որ պետական համակարգում՝ բյուջետային հիմնարկներում, նման բաներ չեն լինի, բայց մասնավոր ոլորտում բացառված չէ, որ գործատուները նման խնդիրներ առաջ քաշեն՝ աշխատավարձը ցածր ձևակերպեն և այլն: Նրա խոսքով՝ ցածր ձևակերպվող աշխատավարձի խնդիրը կարող է լինել նաև անկախ կուտակային համակարգից՝ ավելի քիչ վճարելու, ավելի փոքր հարկեր վճարելու առումով, սակայն սա իբրև ևս մեկ խթան կգումարվի մնացած գործոններին ու կավելացնի կոռուպցիոն ռիսկերը:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...