19:45 22.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար, Փարիզի հիվանդանոցի պրոֆեսոր Ալեքսանդր Մինյոնի հետ անցկացրել է ճեպազրույց:
Վարչապետը նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծանր. թեև առկա է բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ այս կայունությունը կպահպանվի:
«Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը ՀՀ-ում, ցավոք, շարունակում է մնալ ծանր: Թեև կարող ենք ասել, որ մենք ունենք բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ մենք ոչ մի երաշխիք չունենք, որ այս կայունությունը կպահպանվի: Եվ մեր միակ գործիքը հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանելու մեջ է՝ հնարավորինս համատարած և ՀՀ բոլոր բնակիչների կողմից: Եվ մենք շարունակում ենք լայնորեն քարոզչություն իրականացնել, իրազեկման աշխատանքներ տանել, որպեսզի մեր հայրենակիցները պահպանեն երեք պարզ հակահամաճարակային կանոնները»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն արձանագրել է՝ այն խնդիրը, որ դրել էին, լուծվում է, և դիմակների գները շուկայում ընկնում են: Եվ դրանք ամեն շաբաթվա հետ դառնում են ավելի մատչելի: Հաջորդ ուղղությունը, որով կառավարությունն առաջ է շարժվում՝ առողջապահական կարողությունների զարգացումն է, որպեսզի հնարավորինս բարձրորակ ծառայություններ մատուցվեն կորոնավիրուսով վարակվածներին: Վարչապետը նաև հիշեցրել է, որ Հայաստանը բավականին մեծ թվով թթվածնային սարքեր է ձեռք բերել՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նորաստեղծ համակարգին կմիանա ևս մի քանի բժշկական հաստատություն:
«Վաղը և մյուս օրը կորոնավիրուսի դեմ պայքարի այս նորաստեղծ համակարգին ևս մի քանի բժշկական հաստատություն կմիանա՝ իրենց մահճակալներով, նաև՝ ռեանիմացիոն մահճակալներով: Մեծ ծավալ կավելանա Դիլիջանի բժշկական կենտրոնում, որտեղ մի մասն է շահագործված: «Արմենիա» բժշկական կենտրոնը կմիանա հունիսի 24-ին՝ 50 մահճակալով և 8 վերակենդանացման մահճակալով»,– ասել է Թորոսյանն ու նշել, որ գործընթացը դանդաղում էր հիմնականում թթվածնային համակարգերի մատակարարումների հետ կապված:
Կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգին միանալու փուլում է նաև Սպիտակի ԲԿ-ն՝ ամբողջությամբ և Մարտունու ԲԿ-ի մոտ 50 մահճակալները: Արդեն միացել է նաև Վեդու բժշկական կենտրոնը: Նախարարը շեշտել է՝ առողջապահական ռեսուրսների սա աննախադեպ մոբիլիզացիա է՝ թե՛ մարդկային, թե՛ շենքային, թե՛ սարքավորումների, թե՛ ֆինանսական՝ ուղղված կարիք ունեցող բոլոր քաղաքացիների բուժմանը: Նախարարը նշել է, որ դա, իհարկե, երբեք չպետք է փոխարինի հակահամաճարակային միջոցառումներին:
Միաժամանակ, նախարարն ասել է, որ Հայաստանում հունիսի 21-ի երեկոյից չկա կորոնավիրուսով վարակված և հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացի, ով հոսպիտալացման իր հերթին է սպասում տանը:
«Հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների թիվը հիմնականում վերջին 1 շաբաթվա ընթացքում տատանվում էր 150-200-ի շրջանակում: Նրանց մի մասը գտնվում էր տանը, այսինքն՝ տանն էր սպասում հոսպիտալացման, իսկ մի մասը գտնվում էր այլ բժշկական կենտրոններում: Եվ երեկ երեկոյից փաստացի տանը սպասող քաղաքացի, որպես այդպիսին, չունենք: Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնց մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն և որոնք կարիք ունեն հոսպիտալացման՝ իրենց առողջական վիճակով պայմանավորված, հրատապ հոսպիտալացվում են: Եվ այս առումով կարող ենք ասել, որ այդ խնդիրը լուծված է»,– ասել է Թորոսյանը:
Հայաստանում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 627 քաղաքացի:
«Այս պահին ունենք ծանր վիճակում 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 123 քաղաքացի և թոքերի արհեստական օդափոխության միացված՝ 44 քաղաքացի: Այսինքն՝ գումարային 627 քաղաքացի ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են, ինչը շատ մտահոգիչ է»,– տեղեկացրել է նախարարը:
Իր հերթին, Ալեքսանդր Մինյոնը նշել է, որ արտերկրի բժիշկների հերթական խումբը Հայաստան կժամանի չորեքշաբթի օրը, որոնց թվում կլինեն նաև սփյուռքահայ բժիշկներ։ «Այս անգամ այս առաքելության թիմում ներգրավված կլինեն նաև սփյուռքից մեծ քանակությամբ մասնակիցներ։ Նրանք շատ ուրախ կլինեն այստեղ օգնություն ցուցաբերել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ հակահամաճարակային բոլոր կանոններին հավատարիմ մնալը հիմնարար միջոցն է այս հիվանդության դեմ պայքարի համար։
«100 նոր վարակվածներ նպաստում են նրան, որ 15 մարդ գտնվի հիվանդանոցում, որից 5-ն անպայման կգտնվի վերակենդանացման բաժանմունքում և որոնցից 2-ն անպայման կմահանան։ Այդպես է դինամիկան։ Հայաստանում բոլոր այն բժիշկները, որոնց ես հանդիպեցի, իսկապես մեծ տպավորություն թողեցին ինձ վրա։ Նրանք շատ հոգնած են, արդեն իսկ ուժասպառ են, բայց աշխատում են գիշեր ու ցերեկ»,- ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի բժիշկներին Հայաստան ժամանելու և մեր բժշկական համակարգին օժանդակություն ցուցաբերելու համար:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...