Հունիսի 23-ից Մոսկվայում սկսվում է մեղմացումների հաջորդ փուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+29.09 oC

Հունիսի 23-ից Մոսկվայում սկսվում է մեղմացումների հաջորդ փուլը

21:22 22.06.2020

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հունիսի 23-ից Մոսկվայում կսկսվի կորոնավիրուսային սահմանափակումների մեղմացման հաջորդ փուլը։ Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը։

Երեք ամսվա դադարից հետո կբացվեն սրճարաններն ու ռեստորանները, կաշխատեն ֆիթնես ակումբները, լողավազանները և մարզասրահները։ Մոսկվա գետով կսկսեն նավարկել ուղևորափոխադրող նավերը։

Բացի այդ, աշխատանքը կվերսկսեն մանկապարտեզները և գրադարանները, սոցիալական պաշտպանության գրասենյակները։

Մոսկվացիները կարող են օգտագործել հանրային ենթակառուցվածքները՝ փողոցի մարզասարքերը, ճոճանակները և այլն։

Աշխատանքը կվերսկսեն տուրիստական գործակալությունները, սակայն առայժմ Մոսկվայում էքսկուրսիաներ կազմակերպելը կարգելվի։

Սոբյանինը պարզաբանել է, որ իշխանությունները շարունակում են մեղմացնել սահմանափակումները, քանի որ կորոնավիրուսի դեպքերի թիվը նվազում է, նախորդ շաբաթվա արդյունքները «շատ դրական են»։ Իսկ դրան նախորդող շաբաթվա համեմատությամբ՝ հաստատված դեպքերի միջին թիվը նվազել է 10%-ով։

Հունիսի 20-ին 2 ամսվա ընթացքում առաջին անգամ Մոսկվայում նոր դեպքերի թիվը 1000-ից ցածր է եղել։

Մոսկվայում մինչև օրս կորոնավիրուս է ախտորոշվել 215.014 մարդու մոտ։ Նրանցից 136.670-ը առողջացել է, 3617-ը՝ մահացել։

Իսկ ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվը 592.280 է, որոնցից 8206-ը՝ մահվան ելքով։ 344.416 մարդ առողջացել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոն. ԵՄ-ն և ԱՄՆ-ը մոտ ապագայում սպասում են Պուտինի և Զելենսկիի միջև շփումներին

10:30 19.08.2025

Մակրոն. ԵՄ-ն և ԱՄՆ-ը մոտ ապագայում սպասում են Պուտինի և Զելենսկիի միջև շփումներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին ասել է, որ եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունեն առաջիկա օրերին և շաբաթներին կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև ուղիղ հանդիպումներ։ «Մեր առաջին հանդիպումից հետո նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, և որոշվել է, որ նախ փորձ կարվի Զելենսկիի և […] ...

Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրները

10:22 19.08.2025

Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակմանը և ապահովմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպացի դաշնակիցները, այլև Եվրոպայից դուրս գտնվող երկրները։ Այս հայտարարությունն արել է նա օգոստոսի 18-ին Fox News-ին տված հարցազրույցում։ «Մենք կաշխատենք մեր եվրոպացի դաշնակիցների և, ի դեպ, ոչ եվրոպական երկրների հետ՝ այդ անվտանգության երաշխիքները ստեղծելու համար։ Մենք հենց հիմա աշխատում […] ...

Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»

10:15 19.08.2025

Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»

Չինաստանի իշխանությունները դրական են գնահատում Չինաստանի և Հնդկաստանի սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվում են։ «Երկու երկրների սահմանամերձ գոտիներում պահպանվում է խաղաղություն և անդորր, և հնդիկ բնակիչները վերսկսել են ուխտագնացությունները դեպի Տիբեթի սրբազան լեռներն ու լճերը»,-օգոստոսի 18-ին Նյու Դելիում իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի […] ...

Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամություն

10:12 19.08.2025

Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների […] ...

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:05 19.08.2025

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

WSJ. Զելենսկին չի մերժել տարածքային զիջումների գաղափարը Թրամփի հետ հանդիպման ժամանակ

10:00 19.08.2025

WSJ. Զելենսկին չի մերժել տարածքային զիջումների գաղափարը Թրամփի հետ հանդիպման ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին անմիջապես չի մերժել տարածքային զիջումների գաղափարը, երկուշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Զելենսկին չի մերժել տարածքների փոխանակման գաղափարը, սակայն մատնանշել է դժվարությունները, հայտնել են աղբյուրները։ Նա նշել է, որ դժվար կլինի բնակչության տեղափոխումը և տարածքներ հանձնելու […] ...

BACK_TO_TOP