Խոշոր հրդեհից հետո գյումրեցի ամուսինները 2 անչափահաս երեխաների հետ հայտնվել են դրսում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+29.09 oC

Խոշոր հրդեհից հետո գյումրեցի ամուսինները 2 անչափահաս երեխաների հետ հայտնվել են դրսում

15:04 24.06.2020

Գյումրիի նախկին «Շիրակշին» բանավանի երկհարկանի մոդուլային տնակներից մեկում հունիսի 5-ին բռնկված հրդեհից տուժած ընտանիքը 3 շաբաթ է՝ ապրում է կից երկաթե ավտոտնակում:

SHANTNEWS.am-ին Հարոյանները ներկայացրել են հողե հատակով, թիթեղապատ ու կենցաղային այլ պայմաններից զուրկ ավտոտնակը, որտեղ ապրում են:

Ամուսինները 2 փոքրիկ երեխաներին ուղարկել են ծնողների տուն, որ խոնավ ու թաց ավտոտնակում չմնան։ Ավտոտնակը կիսել են ու իրենց համար ննջասենյակ են դարձրել, որը կիսաբաց տանիքով է, պատերն էլ ծածկոցներով փակած։

Դիմացը երկհարկանի այն մոդուլներն են, որի երկրորդ հարկի 120 քառակուսի մետր տարածքը մինչև հունիս 5-ի գիշերը Հարոյանների բնակարանն էր։ Վլադիմիր Հարոյանը այրված տնակից տոպրակներով դեռ դուրս է բերում վնասված գույքը։ Տարիներ առաջ նման դեպքերի շատ է ականատես եղել, ընտանիքների է օգնության հասել։ 15 տարի փրկարարական վարչությունում է ծառայել, փրկարար ընկերների հետ եղել է հրդեհների վայրերում, հիմա ինքն օգնության կարիք ունի։

Դեպքից հետո ընտանիքին առաջին օգնությունները՝ սնունդ, հիգիենիկ պարագաներ, բարեգործական կազմակերպություններն են ուղարկել։ Դրանք սկզբնական օրերին առաջնային ու օժանդակ քայլեր էին, որոնք Հարոյաններին պետք էին։ Հարոյանները հայտնվել են անելանելի վիճակում, նոր բնակտարածք տրամադրելու հարցում օգնություն խնդրելու բոլոր տարբերակները առայժմ անօգուտ են եղել։ Հստակ առաջարկներ տեղի ղեկավար կառույցներից չեն եղել։ Դրամական աջակցությունները միայն հրդեհի հետևանքները վերացնելու համար են եղել։

«Քաղաքապետարանից 200 հազար դրամ տվեցին հրդեհի հետևանքները վերացնելու համար, իսկ մարզպետարանը՝ 150 հազար դրամ, բայց ես միայն 200 հազար դրամով ներսի աղբը չեմ կարող մաքրել, դեռ մի բան էլ պարտք կմնամ։ Ես հիմա իմ ընտանիքի հետ մնացել եմ անօթևան, ու իմ խնդրանքը բնակարան ունենալն է»,- ասել է Վլադիմիր Հարոյանը։

Նախկին «Շիրակշին» ընկերության երկհարկանի մոդուլային կացարանները 88-ից հետո տեղադրվել են միմյանց հարևանությամբ ու բոլորն էլ փայտե կոնստրուկցիաներով։ Ու եթե հրդեհը ժամանակին չմեկուսացվեր, ամբողջ երկհարկանի փայտե շինությունից ոչինչ չէր մնա։

Մեկ օրով տնից բացակայելու հետևանքով Հարոյանները կորցրեցին այն, ինչ հնարավոր էր եղել ստեղծել 15 տարում. այրված տնակն էլ գնել էին։

Նոր, թեկուզ ժամանակավոր կացարան տրամադրել ընտանիքին մերժել են՝ բացատրելով, որ խնդիր է դրված քաղաքը տնակներից մաքրելու, այլ ոչ նորը տեղադրելու, իսկ բնակֆոնդում էլ ազատ բնակարան չկա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ

10:20 05.08.2025

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ UTC-ի ժամանակով ժամը 5:06-ին՝ Բամ քաղաքից 125 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է 99 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ

10:11 05.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ կազմել է 21.1 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թուրքմենստանում բացվել է ցամաքով շրջափակված երկրներին նվիրված ՄԱԿ-ի երրորդ համաժողովը

10:00 05.08.2025

Թուրքմենստանում բացվել է ցամաքով շրջափակված երկրներին նվիրված ՄԱԿ-ի երրորդ համաժողովը

Կասպից ծովի ափին գտնվող Թուրքմենբաշի քաղաքի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում օգոստոսի 5-ին բացվում է ՄԱԿ-ի (ՄԱԿ) ցամաքով շրջափակված զարգացող երկրների երրորդ համաժողովը։ Կազմակերպիչների խոսքով՝ դրան կմասնակցեն ավելի քան 30 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ներկայացուցիչներ։ Համաժողովը կսկսվի լիագումար նիստով, որի ժամանակ պետությունների և կառավարությունների ղեկավարները ելույթ կունենան համաժողովում: Նախատեսվում է, որ այն կբացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձինք կալանավորվել են

09:59 05.08.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձինք կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» […] ...

Telegraph. Իրանը ցանկանում է օգտագործել MI6-ի արտահոսքը որպես բանակցային խաղաքար

09:55 05.08.2025

Telegraph. Իրանը ցանկանում է օգտագործել MI6-ի արտահոսքը որպես բանակցային խաղաքար

Իրանը խնդրել է «Թալիբան»-ին տրամադրել Մեծ Բրիտանիայի հետ համագործակցած աֆղանցիների ցուցակը, որը արտահոսել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն, հաղորդում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոչ միտումնավոր արտահոսքի արդյունքում վտանգվել են մոտ 25 հազար աֆղանցիների անձնական տվյալները, որոնք սերտորեն համագործակցել են Լոնդոնի հետ մինչև 2021 թվականի օգոստոսին […] ...

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

09:45 05.08.2025

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

Արաբական ցեղային ուժերը կրակ են բացել Սիրիայի հարավում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնի՝ Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասերի ուղղությամբ՝ խախտելով հուլիսի 19-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ Sham TV-ի փոխանցմամբ՝ Աթիլ արվարձանում բնակելի շենքերի վրա կրակ են բացել ծանր գնդացիրներից և նռնականետերից: Տեղի դրուզ ինքնապաշտպանության ուժերը պատասխանել են՝ հարձակվելով տարածքում գտնվող աշխարհազորայինների դիրքերի վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, […] ...

BACK_TO_TOP