Լուկաշենկոն Պուտինի հետ կքննարկի Ռուսաստանի «միջամտությունը» Բելառուսի ընտրություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Լուկաշենկոն Պուտինի հետ կքննարկի Ռուսաստանի «միջամտությունը» Բելառուսի ընտրություններին

22:15 25.06.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ քննարկել հանրապետության ղեկավարի ընտրությանը միջամտելու փաստերը, հայտնում է БЕЛТА-ն:

Լուկաշենկոն նշել է, թե ՌԴ-ից բելառուսական իշխանությանը վատաբանող տեղեկատվություն է տարածվում. մասնավորապես այն, որ Լուկաշենկոյի որդին Շվեյցարիայում պահում է 840 մլն դոլար:

Նա հավելել է, որ ընդդիմախոսների ետևում դրսում գտնվող «տիկնիկավարներն» են:

«Նրանք ապրում են Լեհաստանում, և դա անում են Ռուսաստանից: Մենք այդ մասին կխոսենք մոտ ժամանակներս նախագահ Պուտինի հետ հանդիպմանը, բայց այս իրավիճակը շատ բարդ է», – ասել է Լուկաշենկոն: «Կիրառվում են ամենաթարմ կեղծ տեխնոլոգիաները, մեր ընտրություններին արտասահմանից միջամտություն է կատարվում»:

Նա նշել է, որ Բելառուսը միջուկային տերություն չէ, ուստի չի կարող սպառնալ: «Մենք չենք կարող միջուկային մարտագլխիկ վերցնել, ճոճել այն, բղավել կամ խոսել հիպերձայնային զենքի մասին», – ասել է Լուկաշենկոն:

Բելառուսում նախագահի ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 9-ին: Ձերբակալվել են Լուկաշենկոյի երկու մրցակիցները՝ բլոգեր Սերգեյ Տիխանովսկին և Բելգազպրոմբանկի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանի ելույթը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովում

18:35 06.06.2025

Ալեն Սիմոնյանի ելույթը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հունիսի 6-ին մասնակցել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովի բացմանը եւ հանդես եկել ելույթով: «Հարգելի՛ դեսպաններ, Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ուրախ եմ ողջունել ձեզ Երեւանում: Այսօր մենք հյուրընկալում ենք հոբելյանական 10-րդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, որը կարեւոր հարթակ է մեր […] ...

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

18:28 06.06.2025

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Հունիսի 6-ին՝ ժամը 16։38-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Կառուցապատողների և շինարարների հետ քննարկվել է քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը

18:21 06.06.2025

Կառուցապատողների և շինարարների հետ քննարկվել է քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը

Քաղաքաշինության կոմիտեն ֆինանսների նախարարության հետ համատեղ նախաձեռնել է հանդիպում կառուցապատողների և շինարարների հետ՝ քննարկելու պետություն-մասնավոր համագործակցությամբ քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի և ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

18:14 06.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Նախագահը ողջունել է Վալենտինա Մատվիենկոյին և պատվիրակության անդամներին՝ կարևորելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը՝ հիմնված պատմական կապերի, փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության […] ...

SHANTNEWS

18:00 06.06.2025

SHANTNEWS

Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ

17:54 06.06.2025

Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ

Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձինք ապօրինի կրում են զենք-զինամթերք։ Հունիսի 5-ին` երեկոյան ժամը 9-ին, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում մայրաքաղաքի Աբովյան փողոցի մի բակում ձերբակալվեցին հանրապետության տարբեր մարզերի բնակիչ վեց տղամարդիկ: Ձերբակալման վայրում թողած ավտոմեքենաների […] ...

BACK_TO_TOP