23:36 26.06.2020
ԱՄՆ Տեխաս նահանգում Քեռոլթոն քաղաքի բնակչուհու ծննդյան տարեդարձի առիթով տանն անցկացված երեկույթից հետո նրա ընտանիքի 18 անդամները վարակվել են կորոնավիրուսով: Երեք մարդ հոսպիտալացվել է: Ինչպես հայտնում է ABC-ն, հոբելյարի բարեկամներից մեկն ասել է, որ իր հայրն ու մայրը՝ Ֆրենկը և Քերոլը, որոնք արդեն 80-ից բարձր տարիքի են, ինչպես նաև նրա քույրը՝ Քեթին, որը բուժում է ստանում կրծքագեղձի քաղցկեղի դեմ, հոսպիտալացվել են: Ֆրենկի վիճակը գնահատվում է որպես ծանր: Նրան պատրաստվում են միացնել արհեստական շնչառության սարքին:
Հաղորդվում էր, որ Բարբոսա ընտանիքը չի խախտել նահանգի կանոնները: Միջոցառմանը, որը տևել է ընդամենը երկու ժամ, մասնակցել է 25 մարդ: Քեթին չի մտել տուն և փորձել է պահպանել սոցիալական հեռավորությունը. այնուամենայնիվ, նրա թեստը դրական է եղել: Քերոլը նույնպես երկար չի մնացել տոնին: Նա հանձնել է նվերը և հեռացել: Եվ, ըստ երևույթին, նա վարակվել է և վարակել տանը մնացած Ֆրենկին:
Ընտանիքի անդամներից Ռոնը, որն ինքն էլ աշխատում է շտապօգնությունում, ենթադրում է, որ վարակն ընտանիք է բերել իր եղբորորդին, որը վերջերս հազում էր, բայց դա լուրջ չէր համարում: Ինքը՝ Ռոնը, և նրա բժիշկ կինը հրաժարվել են մասնակցել երեկույթին՝ վախենալով, որ նրանք կարող են դառնալ կորոնավիրուսի տարածման աղբյուր:
Եղբորորդին տոնակատարությանը սերտ կապ է ունեցել յոթ հարազատների հետ: Բոլորն էլ վարակվել են: Նրանք այնուհետև ընտանիքներում տարածել են COVID-19-ը:
21:45 18.05.2025
Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել Թրամփից21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում21:45 18.05.2025
Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել ԹրամփիցՎլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից օգնություն է խնդրում։ Նա իր առաջարկներով համապատասխան նամակ է ուղարկել Սպիտակ տան ղեկավարին։ Զելենսկու գրասենյակի տվյալներով ՝ նամակը պարունակում է պաշտպանական արդյունաբերության, ինչպես նաև առևտրի ոլորտում համագործակցության նոր առաջարկներ։ «(Զելենսկին – խմբ.) նշել է, որ նախագահ Թրամփին նամակ է ուղարկել պաշտպանական-արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով», – ասվում […] ...
21:25 18.05.2025
Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործումԻրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը հանդիպել են Բաղդադում։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Իրաքի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման ջանքերը, հաղորդում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ալ-Սուդանին ողջունել է Գուտերեշի մասնակցությունը Բաղդադում մայիսի 17-ին կայացած Արաբական գագաթնաժողովին: Նա նշել է «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի […] ...
21:03 18.05.2025
Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հռոմում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ՝ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո առաջին անգամ։ Այս մասին հայտնել են ամերիկացի լրագրողները՝ հղում անելով Վենսի ներկայացուցչին։ Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում՝ Իտալիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես ներկա է եղել։ […] ...
20:43 18.05.2025
Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, նախքան վերջինս կզանգահարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Մենք համաձայնեցինք, որ կրկին կխոսենք Ամերիկայի նախագահի հետ՝ այս հեռախոսազրույցի նախապատրաստման համար։ Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ հետագա առաջընթաց կլինի», – […] ...
20:21 18.05.2025
Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումներըԱմերիկյան վարչակազմը կարողացավ որոշակիորեն մոտեցնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումները ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այս բանակցություններում մարդիկ դիրքորոշումներ են արտահայտում։ Արվեստ կայանում է նրանում, որ կողմերի միջև եղած անդունդը հաղթահարվի, և կարծում եմ՝ մենք դա որոշ չափով արել ենք», – ասել է նա ABC News-ին։ […] ...
20:05 18.05.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետԻրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ջերմ ողջյուններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ...