Պայմանավորված խաղերի կասկածանքով հայկական մի շարք ֆուտբոլային ակումբների նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու միջնորդություն է ներկայացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+39.09 oC

Պայմանավորված խաղերի կասկածանքով հայկական մի շարք ֆուտբոլային ակումբների նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու միջնորդություն է ներկայացվել

19:51 26.06.2020

Այսօր կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեին հերթական նիստը: Օրակարգում էր պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեի զեկույցների քննարկումը «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների վերաբերյալ:

ՀՖՖ կարգապահական կոմիտեին միջնորդություն է ներկայացվել «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև բազմաթիվ անձանց վերաբերյալ՝ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու և դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ:

ՀՖՖ կանոնադրության 17-րդ հոդվածի 1 կետի համաձայն, կասեցվել է «Լոկոմոտիվ», «Տորպեդո» և «Արագած» ֆուտբոլային ակումբների անդամությունը ՀՖՖ-ին մինչև ՀՖՖ հերթական ժողովը՝ ՀՖՖ կանոնադրության 16-րդ հոդվածի ա, ժբ, ժէ կետերի հիմնավորմամբ: Նշենք, որ «Մասիս» և «Երևան» ֆուտբոլային ակումբները չեն հանդիսանում ՀՖՖ անդամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սյունիքում

16:20 05.08.2025

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սյունիքում

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 1-ին քաղաքացին զանգահարել է 911 և հայտնել, որ Սյունիք բնակավայրի գերեզմանների սկզբնամասում զենք-զինամթերքով պարկ է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «F-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, հրացանի փող և տարբեր տեսակի և […] ...

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

16:14 05.08.2025

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Օգոստոսի 5-ին` ժամը 13։26-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները ջրային ներքնակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը։ Փրկարարներն ափից […] ...

Կոմիտասի պողոտայում բախվել են «Nissan Altima»-ն ու «FOL» տրակտորը. վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել

16:07 05.08.2025

Կոմիտասի պողոտայում բախվել են «Nissan Altima»-ն ու «FOL» տրակտորը. վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Հայկ Մ.-ի վարած «Nissan Altima» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Տաճատ Կ.-ի վարած, «Էկոլակ» ՍՊԸ-ին պատկանող «FOL» մակնիշի տրակտորը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում […] ...

Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերել է գյուղերից մեկը

16:00 05.08.2025

Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերել է գյուղերից մեկը

Երեքշաբթի օրը Հնդկաստանի հյուսիսային Ուտտարախանդ նահանգում տեղի ունեցած ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ամբողջությամբ ավերել է մի գյուղ: Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն չորս մարդ, 12-ը անհետ կորած են համարվում: «The Times of India»-ն հաղորդում է, որ Ուտարկաշի շրջանում ուժեղ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել: Դհարալի գյուղը, որտեղ գտնվում էին զբոսաշրջային հյուրանոցներ և ծերանոցներ, անցել […] ...

Հանրային քննարկման է ներկայացվել մշակութային կազմակերպություններին կարգավիճակների շնորհման կարգի նախագիծը

15:55 05.08.2025

Հանրային քննարկման է ներկայացվել մշակութային կազմակերպություններին կարգավիճակների շնորհման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ-ում գործող մշակութային կազմակերպություններին hամապետական, տարածքային կամ տեղային կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին համապետական կարգավիճակ շնորհում, այն փոփոխում կամ դադարեցնում է ՀՀ կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ: Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին տարածքային կամ տեղային […] ...

Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ բնույթի գործողություններ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

15:50 05.08.2025

Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ բնույթի գործողություններ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անծանոթ տղամարդը առևանգելով անչափահասին՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, իսկ մեկ այլ անչափահասի նկատմամբ փորձել է կատարել վերոգրյալ գործողությունները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չի իրագործվել, քանի որ նրա գործողությունները կանխվել են […] ...

BACK_TO_TOP