Գյումրի-Արմավիր հանրապետական ճանապարհի հիմնանորոգումները 2 շաբաթ է դադարեցվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Գյումրի-Արմավիր հանրապետական ճանապարհի հիմնանորոգումները 2 շաբաթ է դադարեցվել են

15:52 27.06.2020

Սա բնավ էլ ֆիլմից տեսարան չէ, ամեն ինչ իրական է ու Գյումրի-Արմավիր մայրուղում։ Փոշու մեջ մեքենաները տարբերելն անգամ դժվար է։

Մինչև նորոգման աշխատանքներն էլ այնպես չէ, որ այս ճանապարհը հարթ էր ու երթևեկելի։ Սա այն մայրողին է, որը կապում է գյուղերի ճանապարհներ՝  Բագրավան-Սարակապ-Հայկաձոր-Ջրափի՝ մոտ 8 կմ երկարության։

Շինարարությունը մեկ ամիս էլ չտևեց, նորից համայքների բնակիչներն ու այս այլընտրանքային ճանապարհով անցնող վարորդները նույն փորձությունն են անցնում։

Ընդամենը երկու շաբաթ առաջ նույն մայրուղում 30-ից ավելի միավոր շինտեխնիկա էր աշխատում։ Հիմա ոչ մեկը չկա։ ճանապարհի հազիվ մեկ կիլոմետրում ասֆալտաշերտ են փռել ու այդպես անավարտ թողել։ Մնացած կիլոմետրերին փորած գրունտային հիմքն է ճանապարհի մեջտեղում կուտակված մնացել, խանգարում է երթևեկությանը, ստեղծում վթարային վիճակներ։

Ճանապարհին աշխատող միակ տեխնիկան ու աշխատուժն է՝ հարթեցնում է, որ գոնե ժամանակավոր երթևեկելի պահեն մայրուղին։ Շինընկերության տեղամասի պետն էլ պարզաբանում է, թե ինչն է հիմնային նորոգումները դադարեցնելու պատճառը։ Շինարարը ճանապարհը քանդելուց հետո է տեսել, որ  գրունտային հիմքն ամուր չէ, փորված հատվածներում խճով լիցքեր է արել, բայց դա էլ ճանապարհի բավարար ամրություն ու որակ չէր կարող ապահովել:

Այսինքն՝ հաստատված նախագծով շինարարությունը շարունակել շինընկերությունը հրաժարվել է։ Նախագծողները հիմա նոր փաստաթղթի վրա են աշխատում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հանձնարարությամբ դարձյալ ուսումնասիրություն է կատարվել, և նախագիծը փոխվում է: Նախագծային փոփոխությունները նախատեսում են ավարտել մինչև հուլիս ամսվա սկիզբը, որից հետո շինաշխատանքները կվերսկսվեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

12:08 17.06.2025

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։ ...

SHANTNEWS

12:00 17.06.2025

SHANTNEWS

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

11:54 17.06.2025

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

11:47 17.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

11:42 17.06.2025

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:33 17.06.2025

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP