17:36 27.06.2020
«Նպատակը ոչ միայն սոցիալական է, այլ ունենալ էֆեկտիվ հարկման մեխանիզմ: Մենք էս ամեն ինչը սկսել ենք հունվարին, երբ կադաստրային արժեքները փոփոխեցինք: Նպատակն է ֆինանսական աջակցություն ապահովել համայնքներին: Խոսքը ոչ միայն Երևանի մասին է, համայնքային բյուջեն է տնօրինելու այդ գումարները»,- Հարկային օենսգրքում, մասնավորապես «Գույքահարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններն է պարզաբանել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ:
Նա ասել է, որ այժմ աբսուրդային իրավիճակ է՝ համայնքներն իրենց խնդիրները լուծելու համար պետական դոտացիա են ստանում, մինչդեռ պետք է ունենան սեփական միջոցներ:
«Հարկման օբյեկտը ոչ թե մարդն է, այլ գույքը: Եթե այդ գույքի տերը մուլտիմիլիոնատեր է կամ վարձու աշխատող կամ գործազուրկ, դա գույքահարկի վրա չի կարող ազդել»,- նշել է Թունյանը և պարզաբանել, որ չի բացառվում, որ գույքահարկը որոշակի ազդեցություն ունենա տվյալ գույքի տիրոջ ֆինանսական վիճակի վրա, գուցե նա փոխի բնակարանը կամ այլ բիզնես սկսի ֆինանսական ծախսը թեթևացնելու համար:
Նաև հնարավոր են սոցիալական աջակցության ծրագրեր այն մարդկանց համար, որոնք իսկապես ի վիճակի չեն վճարել այդ հարկը:
Թունյանը հիշեցրել է, որ գույքահարկն ավելանալու է 6 տարվա ընթացքում, և մինչ այդ մարդկանց եկամուտները այնքան կավելանան, որ այդ հարկը զգալի մեծ գումար չի լինի:
Հիշեցնենք՝ ԱԺ-ն հունիսի 26-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է գույքահարկը բարձացնելու մասին օրենսդրական փաթեթը:
«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել էր այդ բարձրացումը կատարել աստիճանական, ոչ թե 4, այլ 6 տարվա ընթացքում: Առաջարկն ընդունվել էր:
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...