14:44 15.06.2018
Փորձագետ Թևան Պողոսյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը կառավարության ձախողում չի համարում:
ԱԺ նախկին պատգամավորը կոչ է արել ու հորդորել Թանդիլյանին բանակցել ու վերադառնալ իր պաշտոնին՝ պնդելով, որ Թանդիլյանի նման դուխով ու խելացի մասնագետը կառավարությունում մեծ անելիք դեռ ունի:
«Սոցիալական ոլորտի պատասխանատվությունը միայն կուտակայինը չէ: Հազարավոր մարդիկ ունեն այլ խնդիրներ, բացի կուտակայինից: Վարչապետի քաղաքական հասունությունն էլ այն մակարդակի էր, որ հասկանալով՝ ամենաճիշտը քաղաքական կոմպրոմիսի գալն էր, եղած հնարավորությունը, եղած դաշտում պարտավորությունները ոնց կազմակերպել ու անել, որ չկորցնելով, այս իրավիճակում չհարվածելով Հայաստանին, բաց պահել դուռը այլ քննարկումների համար»,- նշել է Պողոսյանը՝ պարզաբանելով, որ կառավարությունն այսօր պարզապես այլընտրանք չուներ այլ ճանապարհով գնալու, և Փաշինյանը դրսևորեց ուժեղ կամք՝ խնդրին տալով այնպիսի լուծում, որը հետագայում հնարավորություն կտա վերանայել պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նախագիծը ու քննարկումների արդյունքում հնարավոր կլինի գտնել առավել ընդունելի լուծում բոլոր կողմերի համար:
Թևան Պողոսյանը վստահ է, որ Թանդիլյանը նաև հրաժարական տվեց հանրային ճնշման պատճառով: Բայց, ըստ նրա, նույն հանրությունը պետք է գիտակցի, որ կորցնելով Թանդիլյանին կառավարությունում՝ կկորցնեն նաև այն անձին, որը պատրաստ է անընդհատ ճնշում գործադրել կառավարության վրա խնդիրը վերանայելու համար:
«Թանդիլյանի նման, այդ տեսակի պինդ, դուխով նախարարներ եմ սիրում, և շատ ու շատ ավելի սիրում եմ այդպիսի պինդ ու դուխով վարչապետի, որը կարող է քաղաքական պատասխանատվություն ստանձնել և դրա հետ միասին ուրախ կլինեմ, որ այդ երկու մարդիկ կարողանան նստեն, գտնեն այն ճիշտ լուծումը, որ շարունակվի, թե չէ այդ պինդ ու դուխով մարդկանց մենք կկորցնենք, ինչը չեմ ցանկանում»,- եզրափակել է խոսքը փորձագետը:
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...