ՃՏՊ «Փեթակ» առևտրի կենտրոնի խաչմերուկի մոտ․ կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+20.09 oC

ՃՏՊ «Փեթակ» առևտրի կենտրոնի խաչմերուկի մոտ․ կան տուժածներ

10:36 07.07.2020

Հուլիսի 7-ին՝ ժամը 01:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Փեթակ» առևտրի կենտրոն ՍՊԸ-ի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում հայտնաբերվել է վթարված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռոլանդ Մ., ծնված 2002 թ․), որի վարորդը և ուղևորը (Վահե Հ․, ծնված 2003 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ChatGPT-ի գործադիր տնօրենը կարծում է, որ արհեստական ​​բանականությունը չի կարող փոխարինել մարդկանց ամեն ինչում

10:17 19.05.2025

ChatGPT-ի գործադիր տնօրենը կարծում է, որ արհեստական ​​բանականությունը չի կարող փոխարինել մարդկանց ամեն ինչում

Արհեստական ​​բանականության կիրառումը չի կարող փոխարինել իրական մարդկանց հետ հաղորդակցությանը։ Այս կարծիքն է հայտնել  OpenAI-ի կողմից մշակված ChatGPT-ի պրոդուկտի ղեկավար Նիք Թուրլին։ «Արհեստական ​​բանականությունը չպետք է փոխարինի մարդկանց, այլ պետք է լրացնի նրանց կարողությունները։ Ես արհեստական ​​բանականությունից բարեկամություն և հարաբերություններ չեմ փնտրում։ Ընդհակառակը, ChatGPT-ն ինձ ավելի արդյունավետ է դարձնում և ավելի շատ ժամանակ է տալիս, […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ին

10:10 19.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...

Լոնդոնը կհյուրընկալի Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովը

10:00 19.05.2025

Լոնդոնը կհյուրընկալի Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովը

Երկուշաբթի օրը Լոնդոնի Lancaster House-ում տեղի կունենա Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովը: Բրիտանական իշխանությունների խոսքով՝ գագաթնաժողովը նպատակ ունի ամրապնդել կողմերի համագործակցությունը պաշտպանության և առևտրի ոլորտներում և նոր էջ բացել Լոնդոնի և Բրյուսելի հարաբերությունների պատմության մեջ Brexit-ից հետո։ Միջոցառմանը ԵՄ-ն կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար […] ...

ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը

09:51 19.05.2025

ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։ «Մասնավորապես, պարզվել է, որ Ա.Հ-ն դեռևս չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով՝ 22.000 ԱՄՆ դոլարի դիմաց, 2024-2025 […] ...

Տուսկը շնորհավորել է Նիկուսոր Դանին՝ Ռումինիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

09:50 19.05.2025

Տուսկը շնորհավորել է Նիկուսոր Դանին՝ Ռումինիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը շնորհավորել է Բուխարեստի քաղաքապետ Նիկուսոր Դանին Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ՝ նախքան պաշտոնական արդյունքների հրապարակումը։ «Շնորհավորում եմ Նիկուսոր Դանին, կեցցե ազատ Ռումինիան»,-գրել է Լեհաստանի վարչապետը X-ում։ Մայիսի 18-ին Ռումինիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Դա պայքար էր «Ռումինացիների միավորման ազգայնական դաշինքի» առաջնորդ Ջորջ Սիմիոնի և Բուխարեստի կենտրոնամետ քաղաքապետ […] ...

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները

09:42 19.05.2025

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները

Այսօր Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հայտնել է, որ դադարեցնում է իր լիազորությունները: ...

BACK_TO_TOP