17:50 07.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Կաթնաղբյուրի հիմնական դպրոց»-ի տնօրենի և տեղակալի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ դպրոցի տնօրենը, 2015թ. զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016-2018թթ. շահադիտական նպատակով և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և դրանք դրել շրջանառության մեջ՝ կատարելով պաշտոնեական կեղծիքներ:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցի տնօրենը, հաստատապես իմանալով, որ իր հրամանով նույն դպրոցում 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում որպես ջեռուցող նշանակված իր դուստրը սովորել է համալսարաններից մեկի 5-րդ կուրսում, աշխատանքի չի հաճախել և 59 աշխատանքային օր բացակայել է, 2015թ. դեկտեմբեր, 2016թ. հունվար, փետրվար և ապրիլ ամիսների աշխատավարձի հաշվարկման և վճարման համար հիմք հանդիսացող աշխատանքի հաճախելիության վերաբերյալ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում», ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել դստեր կողմից վերը նշված օրերին պատշաճ կարգով աշխատանքի հաճախելու և աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ, դրանք վավերացրել իր ստորագրությամբ, ՊՈԱԿ-ի կնիքով և դրել դրանք շրջանառության մեջ, իսկ տնօրենի՝ արձակուրդում գտնվելու ժամանակ բովանդակությամբ կեղծ աշխատավարձի ցուցակները և վճարման հանձնարարագրերը կազմվել են նույն կազմակերպության տնօրենի ուսումնական գծով տեղակալի կողմից:
Պարզվել է նաև, որ դպրոցի տնօրենը, շարունակելով իր հանցավոր գործունեությունը, հաստատապես իմանալով, որ դուստրը 2017թ. նոյեմբերից մինչև 2018թ. մարտ ընկած ժամանակաշրջանում ամուսնության հանգամանքով պայմանավորված Երևանում է բնակվում, աշխատանքի չի հաճախում, ինչպես նաև տեղյակ լինելով 2018թ. հունիս-հուլիս ամիսներին հղիության և ծննդաբերության արձակուրդ մեկնելու հեռանկարի մասին, դպրոցի փոխտնօրենին և աշխարհագրության ուսուցչուհուն բանավոր կարգով հանձնարարել է դստեր փոխարեն դասավանդել համապատասխանաբար «կենսաբանություն» և «բնագիտություն» առարկաները՝ վերջինիս՝ աշխատանքից առանց հարգելի պատճառների բացակայելու հանգամանքը թաքցնելու, նրա ընդհանուր և մասնագիտական ստաժը չընդհատելու, աշխատատեղը նրա համար պահպանելու, նրա համար հղիության և ծննդաբերության արձակուրդ և երեխայի խնամքի արձակուրդ ստանալու, որպես վարձու աշխատող ավելի մեծ գումարի չափով մայրության նպաստ ստանալու իրավունքներն ապահովելու նպատակով:
2017թ. նոյեմբերից 2018թ. մարտն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամսվա համար կազմված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել՝ դստեր կողմից այդ ժամանակահատվածում պատշաճ կարգով աշխատանքի հաճախելու և աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ, և դրանք վավերացնելով իր ստորագրությամբ և ՊՈԱԿ-ի կնիքով, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթերը դրել շրջանառության մեջ, ապա իր ստորագրությամբ և կազմակերպության նույն կնիքով վավերացրել է աշխատավարձի կեղծ ցուցակները և վճարման հանձնարարագրերը, ելքագրել է դստեր անվամբ հաշվարկված աշխատավարձը, որը վերջինս ստացել և առձեռն փոխանցել է տնօրենի տեղակալին և աշխարհագրության ուսուցչուհուն:
Իսկ դպրոցի փոխտնօրենը, տնօրենի դստեր՝ աշխատանքի չհաճախելու, նրա փոխարեն դասավանդելու հանգամանքը թաքցնելու, նրան աշխատանքից ազատելու համար հիմքեր չստեղծելու և անձնական այլ դրդումներով, նշված ժամանակահատվածի համար իր կողմից կազմված 2 «Ուսուցչի բաց թողած և փոխարինած ժամերի հաշվառման մատյաններում» «բնագիտություն» և «կենսաբանություն» առարկաների դասաժամերը բաց թողնելու, այդ դասաժամերն իր և աշխարհագրության ուսուցչուհու կողմից փոխարինելու հանգամանքները դիտավորությամբ չներառելու և թաքցնելու եղանակով դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին և տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:47 06.07.2025
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...
13:25 06.07.2025
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասինՄիլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...