Ղեկը ա՞ջ, թե՞ ձախ. այս է խնդիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+23.09 oC

Ղեկը ա՞ջ, թե՞ ձախ. այս է խնդիրը

15:00 08.01.2018

Տարբեր աղբյուրներ պատմում են, որ դեռ շատ վաղուց, երբ աջ եւ ձախ ղեկի խնդիր չկար, մարդիկ մտածել են թե փողոցի ո՞ր կողմից է ճիշտ երթևեկելը. Աջ թե՞ ձախ:

Հնում մարդիկ քայլում էին մայթի աջ կողմով, որպեսզի դիմացինից կարողանան պաշտպանել իրենց ունեցվածքը, որը հիմնականում կրում էին աջ ուսին: Կառքերն ու սայլերը  նույնպես երթևեկում էին աջ հատվածով, քանի որ սանձերը աջ ձեռքով ձգելն ավելի հեշտ էր: Բայց ահա ոտքով ու ձիով տեղաշարժվող զինվորներին ու հեծյալները ավելի հարմար էին գտնում երթևեկել ձախ հատվածով, քանի որ սրերն ու վահանները կրում էին ձախ կողմում: Բայց  քանի որ զինվորները մեծամասնություն չէին կազմում, իսկ նրանց զենքերը ժամանակի ընթացքում չափերով փոքրանում էին,  աջակողմյան երթևեկությունը աստիճանաբար դարձավ գերիշխող:

ԿԱՐՄԻՐՈՎ ՆՇՎԱԾ ԵՆ ԱՋԱԿՈՂՄՅԱՆ, ԻՍԿ ԿԱՊՈՒՅՏՈՎ՝ ՁԱԽԱԿՈՂՄՅԱՆ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՆԵՐԸ

 

 

Արևմուտքում երթևեկությունը կանոնկարգելու առաջին օրենքը ընդունվել է Անգլիայի կողմից՝ 1756թ.-ին, համաձայն որի, Լոնդոնյան կամուրջով երթևեկությունը պետք է լիներ ձախակողմյան: Խախտելու դեպքում սահմանված էր տուգանք՝ մեկ ֆունտ արծաթի չափով: 20 տարի անց,  Անգլիայի ողջ տարածքում հաստատվեց պատմական «ճանապարհային ակտ»-ը, որով երթևեկությունը պետք է լինի ձախակողմյան: Նման երթևեկություն սահմանվեց նաև երկաթգծի համար:

Անգլիայի որոշումը տարածվեց նաև իր գաղութների վրա, իսկ դրանք քիչ չէին:

1859թ.-ին թագուհի Վիկտորիա Ռ. Ալկոքինի դեսպանը համոզեց Տոկիոյի իշխանություններին նույնպես ընդունել ձախկողմյան երթևեկություն:

Այսօր ձախակողմյան երթևեկություն սահմանված է Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Աֆրիկայի հարավ-արևելյան հատվածում: Երթևեկությունը ձախ, ղեկը՝ աջ: Մնացած երկրներում՝ ճիշտ հակառակը: Ներկայումս աշխարհի ճանապարհների 72%-ը աջակողմյան է, 28%-ը՝ ձախակողմյան:

 

«ՂԵԿԴ ՄԻՇՏ ԱՋ». Ուժը կորցրած բարեմաղթանք

Այսօր Հայաստանում նոր մեքենա գնողին «ղեկդ միշտ աջ» մաղթելուց առաջ հաստատ մի րոպե կանգ կառնես: Հետաքրքիր է՝ արդյո՞ք այս արտահայտությունը ծնվել է փոքրամասնություն կազմող երկրներում և այդքան մասսայական դարձել 72%-ով մեծամասնություն կազմող երկրներում: 

2017թ.-ի տվյալներով Հայաստանում շահագործվում է  մոտ 32.000 աջ ղեկով մեքենա: Ինչու՞ վերջին տարիներին այդքան աճեց «աջ ղեկի» սիրահարների թիվը:  Ենթադրելու համար համոզիչ փաստեր կան:

Աջ ղեկով մեքենաները հիմնականում ներկրվում են Ճապոնիայից: Էժան է թե՜ ձեռքբերման, թե՜ մաքսազերծման գինը: Բացի այդ, եթե մեքենաներն անգամ եղել են օգտագործման մեջ ապա շահագործվել են կոկիկ ճապոնացիների կողմից: Աջ ղեկի հանդեպ այս զարգացող «սերը», սակայն, դեմ առավ օրենքի նոր նախագծին:

Տրանսպորտի և կապի նախարարությունը e-draft.am կայքում քննարկման դրեց Կառավարության որոշումների մի փաթեթ, որոնցով առաջարկվում է 2018թ.-ի ապրիլի 1-ից արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը ՀՀ-ում: Նախագծին դեմ են քվեարկել 89, կողմ՝ 11 տոկոսը: 

Որպես հիմնավորում նշված է, որ Հայաստանում աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործխումը երթևեկության համար վտանգավոր է, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն:

Վտանգավորության աստիճանը պարզելու համար վերջին 10 տարիների ընթացքում նման վերլուծություն չի արվել, միայն 2017թ-ի ընթացքում որոշակիորեն, որը վերջնական չէ: Ըստ այդմ՝ 2017թ-ի հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցվել է 3241 վթար, որից 309-ը՝ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ: Մահացել է 255 մարդ, որից 16-ը աջ ղեկով մեքենաների մասինակցությամբ գրանցված 309 վթարի արդյունքով:

Թվերն «աջ ղեկականներին» չեն համոզում եւ նրանք հանդես են գալիս տարատեսակ ենթադրություններով:

Որպես լրացում՝ ղեկի տեղը փոխելը Հայաստանում 600-1000 դոլար արժե:

 

Երկրներ, որոնք նախապատվությունը տալիս են աջին կամ ձախին

Աջ ղեկով մեքենաների արգելքը Մաքսային միության պահանջն է, որին այսօր ենթարկվում է Բելառուսն ու Ղազախստանը:

Ղրղզստանում պլանավորում են արգելել աջ ղեկ ունեցող տաքսի մեքենաների գործունեությունը 2018թ-ից:  

Ռուսաստանում և Վրաստանում այդպիսի մեքենաների ներկրման մաքսատուրքն է բարձր: Սա կանխում է աջ ղեկով մեքենաների թվի ավելացումը:

Նույն պատճառաբանությամբ՝ վթարների ավելացում, ՌԴ-ում աջ ղեկով մեքենաների դեմ պայքարը սկսվել է 2008թ-ից, դեռևս լուրջ հաջողություն չի գրանցել՝ հասարակակն ճնշման պատճառով: Ի դեպ՝ Ռուսատանում արտադրում էին աջ ղեկով մեքենաներ փոստատարների համար, քանի որ հաճախ հնարավոր էր լինում փոստարկղերի հետ աշխատել առանց մեքենայից իջնլու:

ԵԱՏՄ-ից դուրս՝  2016թ-ին Վրաստանում ևս փորձ արվեց արգելել աջակողմյան ղեկով մեքենաների շահագործումը, բայց վարորդները ոտքի կանգնեցին, ցույցեր եղան ու ճնշման ներքո ցանկությունը կյանքի չկոչվեց: Վրաստան մտնող մեքենաների 40-50 տոկոսը աջ ղեկով են:

Ուկրաինայում արգելվում է առաջնային գրանցումը: Առքն ու վաճառքը՝ ոչ:

Սինգապուրում օրենքով արգելվում է ձախ ղեկով մեքենաների օգտագործումը:

Ղրղզստանում արգելվում է ներմուծումն ու հաշվառումը:

Ղեկը աջից ձախ են փոխել նաև Աֆրիկայում նախկին բրիտանական գաղութները՝ Սյերա-Լիոնեն, Գամբիյան և Գանան՝ հարևան երկրներում հաստատված աջակողմյան երթևեկության պատճառով:

Կորեան փոխել է ձախակողմյան երթևեկությունը աջակողմյանի՝ 1946թ-ին, ճապոնական օկուպացիայից ազտվելուց հետո:

Պատմության մեջ հայտնի են նաև հակառակ դեպքերը, ձախ ղեկը փոխարինվել է աջով: Նախկին պորտուգալական գաղութ Մոզամբիկը փոխեց ղեկը աջի՝ կրկին հարևան երկրների երթևեկության պատճառով: Սամոան ևս ղեկը փոխեց՝ մեծ թվով աջ ղեկով մեքենաների առկայության պատճառով:  

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP