TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+15.09 oC

Աջ ղեկ

Սերժ Սարգսյանը ստորագրել է աջ  ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու մասին օրենքը

11:19 16.03.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:

̰
Ինչպե՞ս է աջ ղեկով մեքենաների խնդիրը կարգավորվել Ղրղզստանում. ներկայացրել է ղրղզ գործիչը

14:58 02.02.2018

Ինչպե՞ս է այդ խնդիրը կարգավորվում Վրաստանում և Ղրղզստանում: Տեսակապի միջոցով այդ մասին խոսել են նշված երկրների ներկայացուցիչները:

̰
«Աջ ղեկի» առաջարկներին կառավարությունը չի պատասխանել

10:25 26.01.2018

Աջ ղեկ նախաձեռնության անդամներ Արա Մելիքջանյանը, Արտաշես Հարթենյանը և Արտյոմ Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են այն առաջարկները, որոնք որոշ ժամանակ առաջ նաև Կառավարությանն են ուղարկել: Ակտիվիստները հիմնականում երեք առաջարկ են առանձնացրել և նախ նշեցին, որ չնայած կառավարությունից խոստացել էին ամեն դեպքում պատասխանել իրենց, այնուամենայնիվ, որևէ արձագանք չեն ստացել: Նրանց խոսքով` նախ խնդիր կա […]

̰
Եթե աջ ղեկով մեքենաները վտանգավոր են, ինչո՞ւ չի արգելվում դրանց շահագործումը․ Գևորգ Պետրոսյան

16:18 17.01.2018

ՀՀ Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հարց ուղղեց՝ եթե նշվում է, որ աջ ղեկով մեքենաները սպառնում են երթևեկության անվտանգությանը, ապա ինչու է ապրիլի 1-ից արգելվում դրանց ներկրումը, ոչ թե առհասարակ շահագործումը։

̰
Հայաստանում չկա մեքենաների ղեկի տեղափոխման բավարար ենթակառուցվածք․ Չիլինգարյան

14:01 15.01.2018

Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախաձեռնությունը խախտում է սպառողների իրավունքները, պնդում է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։ Նրա խոսքով՝ ուղղակի արգելքի փոխարեն կարելի էր թանկացնել աջ ղեկով մեքենաների մաքսազերծումը, և եթե որևէ մեկը ցանկանար վարել հենց աջ ղեկով մեքենա, կկարողանար ներմուծել այն ավելի թանկ գնով։

̰
Աջ ղեկով մեքենաների  տերերը կրկին բողոքել են

18:50 12.01.2018

Կառավարության մոտ այսօր կրկին հավաքվել էին աջ ղեկով մեքենաների հաշվառման և գրանցման սահմանափակումների դեմ բողոքողները:

̰
Կառավարության նիստում հաստատվել է  աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման սահմանափակումը

11:03 11.01.2018

Կառավարության այս տարվա առաջին նիստը վարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Տրանսպորտի, կապի և ՏՏ Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է նախագիծ, որով ապրիլի մեկից արգելվում է աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը և հաշվառումը։

̰
Ղեկը ա՞ջ, թե՞ ձախ. այս է խնդիրը

15:00 08.01.2018

Տարբեր աղբյուրներ պատմում են, որ դեռ շատ վաղուց, երբ անգամ խնդրո առարկան չէր ստեղծվել, մարդիկ մտածել են թե փողոցի ո՞ր կողմից է ճիշտ երթևեկելը. Աջ թե՞ ձախ:
Հնում մարդիկ քայլում էին մայթի աջ կողմով, որպեսզի դիմացինից կարողանան պաշտպանել իրենց ունեցվածքը, որը հիմնականում կրում էին աջ ուսին:

̰
Աջ ղեկով մեքենաների երթի մասնակիցները փակեցին Բաղրամյան փողոցը

09:08 08.01.2018

Երեկ Նուբարաշենում մեկնարկած ավտոերթը վերաճել է Բաղրամյան փողոցի ինքնաբուխ փակման։ Աջ ղեկով մեքենաների ներկրումը սահմանափակող նախագծի դեմ հանդես եկողների մի մասը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ փակել է երթևեկելի հատվածը՝ որպես բողոքի նշան։ Կես ժամ տևած ինքնաբուխ ակցիայից հետո փողոցը բացվել է։

Երթի կազմակերպիչների նպատակն էր մարդկանց տեղեկացնել խնդրի մասին։ Պահանջն անփոփոխ է` չեղարկել, հետ կանչել կառավարության առաջարկած նախագիծը, որի ընդունման դեպքում ապրիլի 1-ից արգելվելու է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան և դրանց վերահաշվառումը։

Նրանց պնդմամբ՝ վերահաշվառումն արգելող կետը հակասում է Սահմանադրությանը։ Երթի կազմակերպիչները հիմնավորում են, որ մեքենան իրենց սեփականությունն է, և իրենք պետք է իրավունք ունենան վաճառել այն։

Դեկտեմբերին նախաձեռնության անդամները այս խնդրի բարձրացման համար անցկացրել են ևս մեկ ավտոերթ, որից հետո հանդիպել են տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի հետ։ Համաձայնություն է ձեռքբերվել, որ նախաձեռնության անդամների առաջարկները, որոնց թվում է նաև վերավաճառքի արգելքի հանումը, կքննարկվեն կառավարությունում։

Սակայն այսօրվա ավտոերթի մասնակիցներից Արա Մելիքջանյանը ShantNews-ի հետ զրույցում նշեց, որ քննարկումները արդյունք չեն տվել, և իրենք նորից սկսում են այն կետից, որտեղ կանգ են առել՝ կառավարությունից պահանջում են հետ կանչել նախագիծը։

̰
Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի դեմ բողոքի ակցիա կանցկացվի

11:19 19.12.2017

Դեկտեմբերի 22-ին ժամը 15:00-ին «Աջ ղեկ» նախաձեռնությունը բողոքի ցույց-ավտոերթ կանցկացնի կապված աջակողմյան ղեկանիվով մեքենաների ներմուծման արգելքի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:

«Ավտոերթի սկզբնական վայրը և վերջնակետը դեռ որոշված չէ`կապված երթին մասնակցողների քանակով,քանի որ չենք ցանկանում ամանորյա նախօրեին առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկությունն էլ ավելի ծանրաբեռնել»,-նշված է հայտարարության մեջ:

Դատելով նշված հաղորդագրության արձագանքներից՝ այդ ակցիային մասնակցելու ցանկություն է հայտնել մի քանի հարյուր մարդ:

Հիշեցնենք, որ կառավարությունը մտադիր է 2018-ի ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը։ Օրենքի նախագծով առաջարկվում է նաև թույլատրել մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը:

̰
BACK_TO_TOP