08:15 11.07.2020
Հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։25-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհին մի քաղաքացի է ընկած։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Չարբախ-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածից անգիտակից վիճակում «Կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 43-ամյա Արտակ Մ․-ն։
«Կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի բազմակի կտրած-ծակած վերքեր, ձախ բազկի վերին երրորդի կտրած-ծակած վերք, էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ՝ նրան Մասիսի հիվանդանոցից տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտակ Մ․-ին հայտնաբերել է իր սանիկը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում11:00 19.05.2025
Լևոն Առուստամյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1990 թվականին ծնված Լևոն Առուստամյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ ...
10:53 19.05.2025
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 140.000 դոլարին համարժեք դրամըԴատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2025 թվականի մայիսի 16-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Մասիս համայնքի տարբեր բնակավայրերում օգտակար հանածոյի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող երկու ընկերությունների՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երեք անձի՝ Ռ.Բ.-ի, Հ.Ա.-ի և Ա.Ճ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու համար, որի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 538 հազար […] ...
10:47 19.05.2025
Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհի մի հատվածըՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածը (բացառությամբ սողանքային տեղամասերի)։ Նորոգվող ճանապարհի երկարությունը 14.7կմ է, այն սկսվում է Ջրվեժ բնակավայրից։ Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի աշնանը։ Ճանապարհի մի հատվածն արդեն ասֆալտապատ է. մոտ 2կմ տեղամասում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Մյուս հատվածներում […] ...
10:40 19.05.2025
Իրանը հայտարարել է, որ կհարստացնի ուրան նույնիսկ առանց ԱՄՆ-ի հետ համաձայնագրիԻրանը կհարստացնի ուրանը անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի՞ Միացյալ Նահանգների հետ, թե՞ ոչ, կիրակի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «ԱՄՆ-ն հետաքրքրված է երաշխիքներով, որ Իրանը ձեռք չի բերի միջուկային զենք։ Մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության՝ այս արդյունքը հավերժ ապահովելու համար լուծման հասնելու նպատակով։ Սակայն ուրանի հարստացումը Իրանում կշարունակվի՝ անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի, […] ...
10:32 19.05.2025
Սուսան Բեգլարյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1967 թվականին ծնված Սուսան Բեգլարյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ ...
10:25 19.05.2025
«Կրթվելը նորաձև է» շարժումը Տաթևում«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Տաթև համայնքն էր։ Հանդիպումն անցավ ավանդական ձևաչափով և առանձնացավ իր բովանդակային հագեցվածությամբ և մասնակիցների կողմից ցուցաբերված մեծ հետաքրքրվածությամբ։ Բանախոսություններով հանդես եկան շարժման ղեկավար, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բանախոսությունների` արդեն բոլորին հայտնի վերնագրերն են` «Մնացել ենք 5-րդ դարում», «Իմանալ՝ ինչպես» և «Իրական […] ...