Բենիամինում 9 ամիս առաջ օտարված հողակտորներում գյուղացիները կառուցապատում սկսել չեն կարող – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Բենիամինում 9 ամիս առաջ օտարված հողակտորներում գյուղացիները կառուցապատում սկսել չեն կարող

17:00 13.07.2020

Բենիամին գյուղում կառուցապատման նպատակով աճուրդով օտարված հողերը դարձել են վեճի առարկա գյուղապետի և 10 գյուղացիների միջև: Գյուղացիները աճուրդով գնել են հողակտորներ, որտեղով անցնում է Բենիամինի ոռոգման ցանցը և չեն կարող իրենց տների շինարարությունը սկսել: Նախքան աճուրդ հայտարարելը արդյո՞ք գյուղապետարանում իմացել են, որ նույն տարածքով ոռոգման համակարգի խողովակներ են անցնում, ե՞րբ ու ինչպե՞ս են խոստացել խողովակները տեղափոխել: Այս հարցերին գյուղացիներն ու համայնքի ղեկավարը իրարամերժ պատասխաններ են տալիս: Փաստն այն է, որ 9 ամիս առաջ օտարված հողակտորներում շինարարություն սկսել առայժմ հնարավոր չէ:

Բենիամին գյուղի սկզբնամասում 2 հեկտար հող կա: Դրանք համայնքապատկան են եղել և քննարկումների արդյունքում անցած տարվա նոյեմբերին որոշել են աճուրդով վաճառել: Աճուրդին մասնակցել ու հողակտորները ձեռք են բերել գյուղի այն բնակիչները, որոնք բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեն: Հողատարածքը բնակելի կառուցապատման համար է նախատեսված: Հողը գնել են, բայց կառուցապատում սկսել չեն կարող՝ Բենիամինի ոռոգման համակարգն է խանգարում՝ խողովակները օտարված տարածքներով են անցնում:

«Հողատարածքները գնել ենք տուն կառուցելու համար, բայց բոլորս էլ կանգնել ենք նույն խնդրիր առաջ՝ չենք կարող շինարարություն սկսել՝ ոռոգման ցանցի խողովակները տարածքով են անցնում: Նույնիսկ մարտի 12-ին վիճաբանություն է եղել գյուղապետի հետ այն հարցի շուրջ, որ իրենք իրավունք չունեին հողատարածքը վաճառել, քանի դեռ խողովակներ կային տարածքում: Պատճառաբանեցին, որ կտեղափոխեն, բայց մարտի 12-ից մինչ օրս ոչինչ չեն ձեռնարկել»,- SHANTNEWS.am-ին ասել են Բենիամինի բնակիչները:

Սամվել Մկրտչյանը Բենիամինի նախկին գյուղապետն է, գիտեր, որ տարածքով ոռոգման ցանցն է անցնում: Իմանալով հանդերձ՝ մասնակցել ու 3 հողակտոր է ձեռք բերել: Առաջինն էլ ինքն է շինարարությունը սկսել: Հիմքերի համար փորման աշխատանքներ է կատարել, բայց գործն առաջ չի գնացել:

«1 ամիս է, փորել են, ամբողջությամբ ջուր է՝ լցված հիմքերում: Չեմ սպասել, որ տեղափոխեն խողովակները, 9 ամիս է՝ հողերը գնել եմ: Իրենց ոչ մի բան չի հետաքրքրում, հետաքրքրում էր միայն փողը, որը վճարել ենք: Իրենք գիտեին, որ տարածքով խողովակներ են անցնում»,- ասել է Բենիամինի նախկին գյուղապետ Սամվել Մկրտչյանը:

Բենիամինի գյուղապետն էլ նշում է, թե ոռոգման ցանցի փականները հողատարածքի եզրով են տեղադրված, սա էլ հիմք է տվել՝ եզրակացնելու, որ խողովակները նույնպես եզրով են անցնում: Իսկ տեղափոխման խոստում, ըստ նրա, տվել է այն ժամանակ, երբ շինարարությունը սկսել են ու պարզվել է, որ ամբողջ տարածքի տակ խողովակներ են:

«Իմացել ենք, որ ոռոգման ջրագիծ է անցնում, բայց 1984-1985 թվականներին կառուցված ջրագիծ է: Չի պահպանվել ոչ մի արխիվային փաստաթուղթ, և չկա նախագիծ: Ընդամենը գուշակ պետք է լինեինք, որ կարողանայինք գուշակել, թե այդ ջրագիծը որտեղով է անցնում: Համապատասխան գերատեսչություններից թույլտվություն եղել է, աճուրդ ենք կազմակերպել, վաճառել ենք հողակտորները: Ջրագծերի  տեղափոխման նախագիծն արդեն կազմվել է, սպասում ենք, որ բերքահավաքն ավարտվի, քանի որ այդ տարածքները գյուղացիները մշակել են: Բերքը հավաքելուց հետո կսկսենք աշխատանքները»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Բենիամինի գյուղապետ Արտակ Անտոնյանը:

Ոռոգման համակարգի տեղափոխման նախագիծը հունիսի 20-ին են պատվիրել։ Հիմա էլ սպասելու են, մինչև գյուղացիներն իրենց բերքը կհավաքեն: Ձգձգումները, ըստ գյուղացիների, խախտել են ժամանակացույցը, որը սահմանվել է տուն կառուցելու համար:

Շինթույլտվություն դեռ ոչ մի գյուղացու չի տրվել: Այս գործընթացը սկսվելու է ոռոգման ցանցը տեղափոխելուց հետո: Համայնքային բյուջեից 2 մլն դրամ է հատկացվել խողովակները հանելու և այլ տարածքով անցկացնելու համար: Գյուղապետարանը տեղափոխման աշխատանքների նոր ժամկետ է նշում աշնան վերջը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

00:00 04.05.2025

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

Տիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

23:51 03.05.2025

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

23:45 03.05.2025

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...

Telegram-ում ավելացվել է նոր գործառույթ

23:39 03.05.2025

Telegram-ում ավելացվել է նոր գործառույթ

Պավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

23:26 03.05.2025

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

23:09 03.05.2025

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

Finnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...

BACK_TO_TOP