Ի՞նչ աշխատանքներ է կատարել ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն 2020 թ. առաջին կիսամյակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Ի՞նչ աշխատանքներ է կատարել ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն 2020 թ. առաջին կիսամյակում

11:44 14.07.2020

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է Գիտության կոմիտեի՝ 2020 թվականի առաջին կիսամյակում իրականացրած ծրագրերի և ընթացիկ մշակումների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն: Համաձայն դրա՝ դիտարկվող ժամանակահատվածում.

  •  Կազմակերպվել է Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի համագործակցությամբ անցկացվող Գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության միջազգային մրցույթը, որում փոխվել է աշխատավարձային ֆոնդը` նախկին 70000 դրամ միջին աշխատավարձի փոխարեն ավելանալով մինչև 100000 դրամ: Մրցույթի շրջանակներում ստացվել են 188 հայտեր, որոնք փորձաքննության փուլում են:
  •  Առաջին անգամ կազմակերպվել է «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական թեմաների հայտերի մրցույթ: Մրցույթի նպատակն է՝ մեծացնել հասարակական և հումանիտար գիտություններում միջազգային համագործակցության մակարդակը, ինչպես նաև նպաստել միջազգային լավագույն ստանդարտներով գիտական հետազոտությունների իրականացմանը: Մրցույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նախատեսված է աշխատավարձային բարձր ֆոնդ` միջինում 150000 դրամ, ինչպես նաև պարտադիր պայման է հանդիսանում խմբի անդամների և խորհրդատուի փոխադարձ այցելությունները: Մրցույթի շրջանակներում ստացվել է 75 հայտեր, որոնք փորձաքննության փուլում են:
  •  ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի հետ համագործակցությամբ կազմակերպվել է երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթը, որի շրջանակներում ստացվել են 49 հայտեր: Ֆինանսավորման են երաշխավորվել 10 հայտեր, ինչը 2.5 անգամ ավելի է նախորդ մրցույթների համեմատ:
  • Լիովին վերանայվել է ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիրը, որը նախկին 1 տարվա փոխարեն այժմ հայտարարվել է 3 տարի տևողությամբ: Յուրաքանչյուր հաջորդ տարի ծրագրի շարունակության համար պահանջվում են անգլերեն լեզվի իմացության ավելի բարձր մակարդակ և հրապարակումներ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում: Ծրագրի շրջանակներում տրամադրվում է աջակցություն ինչպես աշխատավարձի տեսքով (մինչև 150000 դրամ), այնպես էլ հետազոտության կարիքներից բխող ծախսերի համար: Նախատեսված է նաև հավելավճար գիտական ղեկավարի համար: Մրցույթը ներկայումս ընթացքի մեջ է, վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 17-ը:
  • Հայտարարվել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի ընտրության մրցույթ, որի շրջանակներում բարձրացվել է միջին աշխատավարձի չափը, ինչպես նաև հետազոտության իրականացման համար սարքերի և նյութերի ձեռք բերման համար նախատեսվող հատկացումները: Մրցույթի մասնակցության պայման է հանդիսանում դրամաշնորհի շրջանակներում պետական բյուջեից հատկացման առնվազն 25% -ի չափով ոչ բյուջետային միջոցներից համաֆինանսավորման առկայությունը: Նախագծի շրջանակներում որոշակի հետաքրքրություն է ցուցաբերել ՀՀ ԷՆ-ը: Մրցույթի շրջանակներում ստացվել են 19 հայտեր, որոնք փորձաքննության փուլում են:
  • Առաջին անգամ հայտարարվել է «Արհեստական բանականություն և տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «Ռոբոտատեխնիկա» մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթը, որն աննախադեպ է մեկ ծրագրին հատկացվող ֆինանսավորման ծավալներով: Մրցույթի նպատակն է՝ ՀՀ-ում նշված մասնագիտություններով հետազոտություններ իրականացնող խմբերի ձևավորումը: Մրցույթի շրջանակներում պարտադիր պայման է հանդիսանում ոլորտի հեղինակավոր խորհրդատուի առկայությունը, ինչպես նաև պարտադիր փոխադարձ այցելությունները: Մրցույթի ժամանակ առաջին անգամ կիրառվում է հաշվետվության ազդեցության մեխանիզմը խմբի անդամների կողմից հետագա դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատականների վրա: Մրցույթը ներկայումս ընթացքի մեջ է, վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 24-ը:
  • Հայտարարվել է կին գիտական ղեկավարների առաջխաղացման դրամաշնորհային ծրագիրը: Մրցույթի արդյունքում կֆինանսավորվեն արդյունավետ աշխատող կանանց ղեկավարությամբ հետազոտական խմբերը: Որպես մրցույթի պահանջ դրվելու է արտերկրի խորհրդատուի ներգրավումը և փոխադարձ այցելությունները: Առաջին անգամ, որպես Մրցույթի պայման սահմանվել է իրականացվող հետազոտության վերաբերյալ գիտահանրամատչելի նյութերի ստեղծումը և տարածումը:
  • Մշակվում է երիտասարդ ղեկավար ունեցող խմբերի առաջխաղացման դրամաշնորհային ծրագրի հրավերի փաթեթը: Ծրագրի շրջանակներում աջակցության կարող են հավակնել երիտասարդ ղեկավար (ատենախոսության պաշտպանությունից հետո 2-7 տարի) ունեցող արդեն ձևավորված գիտահետազոտական խմբերը կամ լաբորատորիաները:
  • Մշակվում է գիտահետազոտական խմբերի ամրապնդման դրամաշնորհային ծրագրի հրավերի փաթեթը: Ծրագրի շրջանակներում աջակցության կարող են հավակնել այն ղեկավարները իրենց արդեն ձևավորված գիտահետազոտական խմբերով կամ լաբորատորիաներով, ովքեր ատենախոսության պաշտպանությունից հետո ունեն 7-12 տարի աշխատանքային փորձ, գիտական ծրագրերի ղեկավարման և ինքնուրույն աշխատելու պատմություն:
  • Լրամշակվում է խոշոր գիտական սարքավորումների ձեռք բերման մրցույթի հրավերի փաթեթը, որի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվելու ձեռք բերվող սարքերի համատեղ օգտագործելիության նախադրյալների ապահովմանը, ինչպես նաև սարքը ձեռք բերող կազմակերպության նմանատիպ սարքերի հետ աշխատելու փորձառությանը:
  • Մշակվում է փորձարարական լաբորատորիաների առաջխաղացման ծրագիրը, որի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի արդյունավետ աշխատող լաբորատորիաներին` իրենց ենթակառուցվածքների արդիականացման համար, ինչը կնպաստի դրանցում իրականացվող հետազոտությունների մակարդակի բարձրացմանը:
  • Վերանայվելու է թեմատիկ մրցույթին մասնակցության տրամաբանությունը` դնելով ղեկավարի արդյունավետ աշխատանքի նկատմամբ մուտքային պայմաններ, ինչպես նաև նոր մրցույթների տրամաբանությամբ` դրվելու են թեմայի ավարտին ներկայացվող գիտական արդյունքի որակական պահանջներ:
  • Գիտության կոմիտեում 2020 թվականի սկզբից իրականացվում են հայտերի և հաշվետվությունների ներկայացման միասնական համակարգի (grants.scs.am) բարելավման գործողություններ:

• փոփոխվել են համակարգում գրանցվելու պայմանները. այսուհետ միևնույն անձը կարող է ունենալ միայն մեկ օգտահաշիվ,
• առաջիկա բոլոր մրցույթներն իրականացվելու են առցանց եղանակով,
• ներդրվել է նույնականացման համար (DOI) ունեցող հոդվածների ներմուծման ավտոմատացված համակարգը,
• մշակվում է հաշվետվությունների առցանց ընդունման գործիքակազմը,
• իրականացվում է կազմակերպությունների հաշվետվությունների և հայտերի ընդունման orgs.scs.am հարթակի ինտեգրումը grants.scs.am հարթակին, որի միջոցով հնարավոր կլինի իրականացնել նաև գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաշվետվությունների և բազային ֆինանսավորման հայտերի առցանց ընդունումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

11:45 07.07.2025

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...

Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

11:39 07.07.2025

Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով  հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում […] ...

Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը

11:33 07.07.2025

Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը

Մեքսիկայի ազգային հավաքականը պատմության մեջ 13-րդ անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Մեքսիկայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու դեմ խաղում։ Մեքսիկան գավաթը նվաճում է երկրորդ անգամ անընդմեջ և ռեկորդակիր է նվաճած տիտղոսների քանակով։ Գավաթի հաջորդ խաղարկությունը կկայանա 2027 թվականին։   ...

Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

11:18 07.07.2025

Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին և ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը: 2021 թվականի ապրիլի 21-ին […] ...

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

11:07 07.07.2025

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին, առավոտյան ժամը 05:00-ից մինչև 10:00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ ...

Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներին

10:55 07.07.2025

Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի հուլիսի 5-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Դատախազության աշխատողներին ուղղված ելույթում՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Սիրելի՛ դատախազներ, Դատախազության աշխատակիցներ, Արդեն երկրորդ անգամ է, որ Դատախազության աշխատողի օրը վերածում ենք Դատախազությանը նվիրված միջոցառումների շարքի: Այս ավանդույթը պետք է շարունակենք ու հարստացնենք միասին: Այս տարին […] ...

BACK_TO_TOP