14:27 16.07.2020
ԱԺ-ն այսօր ավարտել է արտահերթ նստաշրջանը մի շարք նախագծեր ընդունելուց հետո: Այսպիսով.
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 79 կողմ, 17 դեմ ձայներով,
«ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունից առաջ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց.
«Մենք կարող է ունենանք խնդիր օրենքի ընդունումից հետո, որ օրենքը ժամանակավրեպ դառնա, մենք առաջարկում ենք դեմ քվեարկել, վերադարձնել առաջարկությունների փուլ, որը թույլ կտա իրականացնել մեր բնականոն գործունեությունը»
1 կողմ, 79 դեմ, 6 ձեռնպահ ձայներով նախագիծը չընդունվեց, այն հաջորդ քվեարկությամբ վերադարձվեց առաջարկությունների ընդունման փուլ,
«ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին հաջորդ՝ Սուրեն Գրիգորյանի ներկայացրած նախագիծը ևս հեղինակի առաջարկությամբ չընդունվեց և վերադարձվեց առաջարկությունների փուլ:
Միաձայն ընդունվեցին «ՔԿԱԳ մասին օրենքում« փոփոխություններ կատարելու մասին, կառավարության ներկայացրած «Ընդերքի մասին» օրենքում փոփոխությունների մասին, «Ռազմարդյունաբերության և Պաշտպանության մասին», «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Աշխատանքային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքները:
«ՊՈԱԿ-ների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությունից առաջ Արկադի Խաչատրյանն ասաց.
«Խնդրում եմ գլխադասային հանձնաժողովին պարզաբանել, թե վարձակալությունից ստացված միջոցները 20-80 հարաբերակցությամբ բաշխվելու են ՊՈԱԿ-ի և պետբյուջեի միջև, այս պահին վերջնական տարբերակում նշված է, որ ուղղվելու են պետական բյուջե, արդյո՞ք չեք տեսնում հակասություն, եթե 100 տոկոսը գնաց պետբյուջե, խնդիր կունենանք այս առումով»:
Վարազդատ Կարապետյանը պարզաբանեց, որ քննարկել են գույքի պետական կոմիտեի հետ, պարզաբանումն այն է, որ գույքը վարձակալության տալուց հետո վարձակալության գումարը գնում է պետբյուջե, բայց ՊՈԱԿ-ը իրավունք է ունենում դիմել և ստանալ գումար:
Նախագիծն ընդունվեց 82 կողմ, 11 ձեռնպահ ձայներով,
«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 95 կողմ, 1 դեմ ձայներով:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...