Կրակոցներն իրականացվել են Տավուշի ամբողջ երկայնքով, Գեղարքունիքի, ինչպես նաև նախիջևանյան հատվածում․ Արծրուն Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+9.09 oC

Կրակոցներն իրականացվել են Տավուշի ամբողջ երկայնքով, Գեղարքունիքի, ինչպես նաև նախիջևանյան հատվածում․ Արծրուն Հովհաննիսյան

11:14 17.07.2020

Անցած գիշեր ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել է մոտ 120 կրակոց։ Այդ մասին Իջևանում գտնվող ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասել է կենտրոնի պատասխանաոտւ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ։ Կրակոցներն իրականացվել են ոչ միայն Տավուշի այն հատվածում, որտեղ վերջին օրերին տեղի էին ունենում գործողությունները, այլև Տավուշի ամբողջ երկայնքով, այդ թվում՝ Նոյեմբերյանի ուղղությամբ։ Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի, ինչպես նաև նախիջևանյան հատվածում։ Վիրավորների մասով իրավիճակը չի փոխվել։ Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա։ Արցախում ևս կրակել են հրաձգային զենքերից, կիրառվել են նաև մեծ տրամաչափի գնդացիրներ։ Բայց եթե ընդհանրացված ասենք, լարվածություն չկա։»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում

17:04 05.05.2024

Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում

Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ: «Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։ Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ հարաբերություններում զարգացումների մասին տեղեկատվության համար»,-նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչը ժամանել է Հայաստան

13:57 05.05.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչը ժամանել է Հայաստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։ ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակից տեղեկացնում են, որ Իվանա Ժիվկովիչի այցի նպատակն է քննարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի կառավարության հետ գործընկերությունը, տեղում ծանոթանալ ՄԱԶԾ-ի հիմնական միջամտություններին, ներառյալ փախստականների ճգնաժամին արձագանքելը, ինչպես […] ...

ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը

12:00 05.05.2024

ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 2-ից 5-ն անցկացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը: ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ «Կամուրջ դեպի ապագա» խորագիրը կրող հանդիպման նպատակն է քննարկել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման առանցքային խնդիրներն ու մարտահրավերները: «Տարեկան հանդիպմանը մասնակցում են ֆինանսների նախարարներ, կենտրոնական բանկերի ղեկավարներ, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ ԱԶԲ […] ...

Ունեցել եմ բազմաթիվ հաջողություններ թե′ ՀՀ-ում, թե′ ՀՀ-ից դուրս. գնդապետ Տիգրան Հակոբյան

11:13 05.05.2024

Ունեցել եմ բազմաթիվ հաջողություններ թե′ ՀՀ-ում, թե′ ՀՀ-ից դուրս. գնդապետ Տիգրան Հակոբյան

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ՝ ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկ, գնդապետ Տիգրան Հակոբյանի մասին։   ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:15 05.05.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար

21:36 04.05.2024

Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ, որը պատմում է օրինակելի ու կարգապահ ծառայության համար զինվորին՝ հրետանավոր Հովհաննես Սաֆարյանի և նրան մատուցված անակնկալի մասին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP