19:23 20.07.2020
Հեղինակավոր Financial Times-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը, այդ ֆոնին նկատել Ադրբեջանում տիրող հասարակական լարվածությունը, պատերազմ պահանջող ադրբեջանցիներին, Ալիևի համար ստեղծված անսովոր մարտահրավերը, նաև ՀՀ վարչապետի տիկնոջ խաղաղասիրական արշավը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Financial Times-ը մասնավորապես նկատել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը սկսել է սոցիալական մեդիա արշավ՝ դադարեցնելու կռիվը: Բայց Ադրբեջանում հասարակական լարվածությունը մնում է բարձր: Մոտավորապես երեսուն հազար ցուցարարներ Բաքվում զինվորների թաղման արարողությունից հետո բախվել են ոստիկանության հետ՝ պահանջելով, որ Ադրբեջանը բանակցություններից ամբողջությամբ հրաժարվի և բաց պատերազմի անցնի Հայաստանի հետ: Լրատվամիջոցի ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ դրանից երկու օր հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռացրել է իր արտաքին գործերի նախարարին, որի մասին նա ասել է, որ «ներգրավված է եղել ինչ-որ անօգուտ բանակցությունների» մեջ՝ փորձելով հնարավորություն տալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյաներին ՝ օգնելու գործ ունենալ Ղարաբաղում համաճարակի դեմ: «Կորոնավիրուսի վերաբերյալ ի՞նչ տիպի բանակցություններ կարող ենք վարել թշնամի, պատերազմող երկրի հետ: Սա աբսուրդ է: Մենք, ի՞նչ է, սկսել ենք համագործակցությո՞ւն Հայաստանի հետ»,- ասել է Ալիևը:
«Պատերազմական տրամադրությունների անսպասելի արտահոսքն անսովոր մարտահրավեր է Ալիևի համար, որի կառավարությունը, որպես կանոն, արագորեն խոչընդոտում է այլախոհներին և կանխում հանրահավաքները: Երեքշաբթի օրը երեկոյան, սակայն, որոշ ցուցարարներ ներխուժել էին խորհրդարանի շենք ՝ վանկարկելով՝ վերջացրեք կարանտինը և սկսեք պատերազմը»,- գրել է լրատվամիջոցը:
Ինչպես նշել է Financial Times-ը՝ Ալիևը ավելի ուշ ասել է, որ բողոքողներն առաջնորդվել են ընդդիմության ակտիվիստների կողմից, որոնք, ըստ նրա, «ավելի վատն են, քան հայերը»:
Այնուհետև լրատվամիջոցը մեջբերել է «Կարնեգի» միջազգային խաղաղության հիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալի խոսքերը. «Հասարակական կարծիքը շատ ավելի արմատական է, քան կառավարությունը կարող է լինել»:
Թոմաս դե Վաալը նկատել է, որ Ալիևը պատասխանատվություն է վերցնում, նա ապահովում է այդ ռազմատենչ հռետորաբանությունը, որին ինքը հավանաբար չի հավատում, բայց դրանով իսկ ստեղծում է հասարակության տրամադրությունը:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...