339 հոգի բավարար գնահատական է ստացել ու չի ընդունվել ոչ մի տեղ. դիմորդների ու նրանց ծնողների բողոքի ակցիան ԱԺ-ի դիմաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+26.09 oC

339 հոգի բավարար գնահատական է ստացել ու չի ընդունվել ոչ մի տեղ. դիմորդների ու նրանց ծնողների բողոքի ակցիան ԱԺ-ի դիմաց

14:40 22.07.2020

ԱԺ գիտության, կրթության, սպորտի, սփյուռքի ու երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկում է կազմակերպվել գիտության և կրթության ոլորտի խնդիրների վերաբերյալ, որի օրակարգում, ըստ ամենայնի, նաև ընդունելության քննությունների ժամանակ բարձր գնահատականներ ստացած դիմորդների՝ բուհերի համապատասխան բաժիններից դուրս մնալու հարցն է: Մինչ քննարկումը խորհրդարանի բակում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել դիմորդներն ու նրանց ծնողները, պատմել են, որ 15-19 միավոր ստացած մեծ թվով դիմորդներ դուրս են մնացել, այնինչ ավելի ցածր միավորներով շատերն ընդունվել են բուհեր:

Դիմորդներից մեկը պատմել է, որ հավաքել է 15,75 միավոր, վերջին հայտով ընդունվել հնագիտության ֆակուլտետ, այնինչ առաջին հայտով դիմել է իրավագիտության ֆակուլտետ:

«Մեկ քննությունով առաջին անգամ է ՀՀ-ում ընդունելություն տեղի ունենում, իսկ նման կարգի փոփոխության դեպքում պետք էր պատշաճ կերպով տեղեկացնել դիմորդներին, այնինչ այնպես է ներկայացվել, որ մեկը կարող էր հասկանալ, մեկը՝ ոչ, չեն ասել, որ առաջին հայտով եթե չես ընդունվում, հնարավոր է, որ օրինակ՝ բարձր միավորով ոչ մի հայտով չընդունվես, ոչ մի օրինաչափություն չկա: 339 հոգի բավարար գնահատական է հավաքել ու չի ընդունվել ոչ մի տեղ, 300-500 հոգի էլ իրենց դիմած ֆակուլտետներ չի ընդունվել»,- պատմել է դիմորդը:


Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու Իսրայելի մտադրությունը. WSJ

18:20 23.06.2025

ԱՄՆ-ը միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու Իսրայելի մտադրությունը. WSJ

Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի պաշտոնյաներին խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ձգտում է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին, սակայն ձգտում է դադարեցնել պատերազմը։ Թեհրանը, գրում է թերթը, կանգնած է «վտանգավոր ընտրության» առաջ՝ կա՛մ հակահարված տալ ԱՄՆ-ին՝ նպաստելով պատերազմի […] ...

Սարի թաղում հայտնաբերվել են կանեփի բույսեր ու դրանք մշակելու գործիքներ

18:14 23.06.2025

Սարի թաղում հայտնաբերվել են կանեփի բույսեր ու դրանք մշակելու գործիքներ

Հունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Սարի թաղում բնակվող 72-ամյա մի տղամարդ թմրաբույսեր է աճեցնում։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննվել է տղամարդու բակը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 61 բույս և այն մշակելու համար նախատեսված գործիքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...

Բասկետբոլի կանանց ԱՄՆ-ի Մ16 հավաքականը հաղթել է 119 միավորի առավելությամբ

18:06 23.06.2025

Բասկետբոլի կանանց ԱՄՆ-ի Մ16 հավաքականը հաղթել է 119 միավորի առավելությամբ

Կանանց մինչև 16 տարեկանների Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 119 միավորի առավելությամբ հաղթել է Պանամայի հասակակիցների թիմին` 131-12։ Ամերիկուհիները մրցաշարի բոլոր խաղերում հաղթել են խոշոր հաշվով։ Խմբային փուլում նրանք հաղթել են նաև Վենեսուելային (113-52), Պուերտո Ռիկոյին (138-38) և Արգենտինային (101-46)։ Եզրափակչի ուղեգիրն ԱՄՆ-ի ընտրանին կվիճարկի Մեքսիկայի հավաքականի հետ։ ...

SHANTNEWS

18:00 23.06.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-23-ը

17:54 23.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-23-ը

Բացահայտվել է 190 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️33 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️14–ական դեպք հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության, ☑️11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️7 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, ☑️6 […] ...

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ

17:44 23.06.2025

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ

2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 […] ...

BACK_TO_TOP