20:14 17.06.2018
Երեւանում հունիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի, ձախ թուլակողի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ եւ «կրծքավանդակի հետին մակերեսի եւ որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացիներ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ վիրավորներն են Երեւան քաղաքի բնակիչներ՝ 33-ամյա Մովսես Հ.-ն եւ 22-ամյա Գեւորգ Հ.-ն։ Ոստիկանները պարզել են, որ վերջիններս մարմնական վնասվածքները ստացել են Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ կասկածյալը 29-ամյա Վարազդատ Հ.-ն է, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Վիրավորներից Մովսես Հ.-ն հիվանդանոցում հայտնել է, որ ինքն աշխատում է Երեւանում գործող «Բելուջի» ակումբում՝ որպես անվտանգության ծառայող։
19:30 30.06.2025
Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան19:26 30.06.2025
Խաչանովն ու Ավանեսյանը նահանջել են․ ATP և WTA17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը19:20 30.06.2025
Արագածոտնի պարեկները հայտնաբերել են մանկահասակ երեխան գրկին երթևեկող վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Արագածոտնի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հունիսի 29-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, պարեկները «Նիվան» հայտնաբերել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 30-ամյա տղամարդու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ […] ...
19:16 30.06.2025
Գլխավոր դատախազն ընդունել է Հունաստանի դատախազության պատվիրակությանըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Հունաստանի Հանրապետության դատախազության պատվիրակության ղեկավար Պանագիոտա Ֆակուին։ Նշենք, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա […] ...
19:10 30.06.2025
Խորվաթ հարձակվողը տեղափոխվել է «Նոա»Խորվաթ հարձակվող Ալեն Գրգիչը տեղափոխվել է «Նոա»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը երեք տարվա պայմանագիր են ստորագրել։ 30-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոնի կազմում հանդես կգա «77» համարի մարզաշապիկով։ Գրգիչի նախորդ ակումբը եղել է «Սլավենը», նախկինում նա հանդես է եկել նաև «Ռիեկայում» և «Օսիեկում»։ Գրգիչը Խորվաթիայի առաջնությունում 219 խաղում 25 գոլ է խփել, կատարել […] ...
19:03 30.06.2025
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովինԻսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։ Համաժողովի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով։ ...
18:54 30.06.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի բանակների միջև շփումներ չկանԻրանի և Իսրայելի զինված ուժերը որևէ կապ չունեն միմյանց հետ, այդ թվում՝ միջնորդների միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին։ «Կապեր չկան», – ասել է Էդրին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Իսրայելի և Իրանի բանակների միջև որևէ կապ կա, գոնե միջնորդների միջոցով, լարվածության սրումից կամ պատահական միջադեպերից խուսափելու համար։ Իսրայելը հունիսի […] ...
18:48 30.06.2025
Թիկնիզյանը մասնակցել է «Զենիթի» դեմ ընկերական հանդիպմանը«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում 0-3 հաշվով պարտվել է «Զենիթին»։ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում կայացած խաղում Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Նա փոխարինվել է 82-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 4-ին Ավստրիայի երկրորդ լիգան ներկայացնող «Ամշթեթենի» հետ։ ...