Որքան է չմեռնելու գինը Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Որքան է չմեռնելու գինը Հայաստանում

18:07 09.01.2018

Անխուսափելի գնաճ


Դեռ նախորդ հրապարակման մեջ խոսել էինք  այն երկու պատճառների մասին, ըստ որոնց, այս տարվա հունվարի 1-ից գնաճն ուղղակի անխուսափելի է: Մի կողմից  բարձրանում են ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող ապրանքների գները, քանի որ Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել, մյուս կողմից հունվարի 1-ից նաև Հայաստանի համար են ուժի մեջ մտել ԵՏՄ մաքսատուրքերը։ 

«Թանկացում միայն հիմա չի լինելու, սողացող գնային ճնշում է լինելու 2018-ից 2021 թվականների ընթացքում, մինչև հասնենք ԵՏՄ ակցիզային գնի մակրդակի», – ընդգծում է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը:

 

 

Հարկային օրենսգրքում փոփոխություններն արդեն կատարված են 

Դեռ 2017 թվականի տարեվերջին են  խորհրդարանում քննարկվել ու ընդունվել Հարկային օրենսգրքի փոփոխությունները: Ըստ այդ փոփոխությունների՝ Հայաստանում բարձրանում են մի շարք ապրանքատեսակների ակցիզայի հարկի դրույքաչափերը: Ու այդ ապրանքների ցանկում են նաև՝

  • Բենզինը
  • Սեղմված գազը
  • Ծխախոտը
  • Ոգելից խմիչքները     

Որ ապրանքի գինը որքան «կառաջադիմի»

Բենզին – այս վառելանյութի մեկ տոննայի համար  համար այսօր սահմանված է 25 000 դրամ ակցիզային հարկ,  2018 թվականի հունվարի 1-ից մեկ տոննայի ակցիզային հարկը արժե 40 000 դրամ:

Սեղմված գազ – Մինչև այս տարի  1000 խմ-ի համար  վճարվում էր  8330 դրամ: 2018 թվականի հունվարի մեկից սեղմված բնական գազի ակցիզային հարկը 1000 խմ համար կկազմի 23 000 դրամ:

Ծխախոտ –  2018 թվականի հունվարին ծխախոտի արտադրությունը 1000 հատի հաշվով հարկվելու է 7275 դրամ ակցիզային հարկով (հիմա 5500 դրամ է )  2019 թվականին դրույքաչափը կկազմի 8370, 2020-ին՝  էլի կբարձրանա հասնելով 9625 դրամի, իսկ 2021 թվականին՝ կկազմի արդեն 11070 դրամ:

Այսինքն, հիմա 1 հատիկ ծխախոտի համար, որպես ակցիզային հարկ, վճարվում է 5.5 դրամ: Մեկ տուփի համար՝ 110 դրամ: 2018 թվականի հունվարի 1-ից  5.5 դրամը դարձել է 7.2 դրամ: Մեկ տուփինը կկազմի  145 դրամ, 2019 թվականից՝ 167 դրամ, 2020-ից՝ 192 դրամ, իսկ 2021 թվականից՝ Ստացվում է՝ միայն ակցիզի թանկացման պատճառով 1 տուփ ծխախոտը 2018 թվականին կթանկան 35 դրամով:

Սպիրտային խմիչքներ –  2018 թվականի հունվարից մեկ լիտրի համար սահմանվում է 725 դրամ ակցիզային հարկ՝ ներկայիս 550 դրամի փոխարեն: 2019-ին  մեկ լիտրի համար կվճարեն 835 դրամ, 2020-ին՝ 960 դրամ, իսկ 2021 թվականին՝ 1100 դրամ: Սպիրտային խմիչքները միայն այս տարի  կթանկանան 175 դրամով:

Ի դեպ, վիսկի, ռոմ և այլ սպիրտային թուրմերի համար   հունվարից մեկ լիտրի դեպքում սահմանվում է 3970 դրամ ակցիզային հարկ, 2019-ին՝ 4560 դրամ, 2020-ին՝ 5250 դրամ, իսկ 2021-ին՝ 6035 դրամ: Այսինքն՝ միայն այս տարի նշված խմիչքներն ու թուրմերը կթանկանան 970 դրամով:

 

«Բոլոր ապրանքների գների բարձրացման չափի մասով վիճակագրություն դեռ չկա, որևէ մեկը դեռ չի արել: Բայց հարկային օրենսգրքի համաձայն, 2018 թվականից մինչը 2021 թվականն այդ բոլոր ապրանքատեսակների աքցիզային հարկը տարեկան պետք է բարձրանա 15 տոկոսով»:

 

 

      Սակավաթիվ ապրանքների գնի բարձրացումն է դեռ միայն նկատելի

 

ԵՏՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝  առաջիկա 4 տարվա ընթացքում մաքսատուրքերը պետք է բարձրանան 800 ապրանքատեսակների համար: Հունվարի 1-ից մինչ օրս ակցիզային հարկի բարձրացում է եղել միայն 13-ի դեպքում:

 «Արժեստեղծ այդ ապրանքների գների բարձրացումը նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա: Ազդեցություն արտադրության բոլոր ոլորտների վրա՝ սկսած տրանսպորտից մինչև գյուղատնտեսություն և արդյունաբերություն: Գիտենք, որ մեր ավտոմեքենաների պարկի 90 տոկոսը սեղմված գազով է աշխատում, և ուղևորափոխադրումները կատարում են այդ մեքենաները,  բնականաբար տրանսպորտի գինը պետք է թանականա, որովհետև սեղմված գազը թանկացել է առնվազն 20 դրամով: Բենզին օգտագործում է հիմնականում պետական կառավարման մարմինների ողջ պարկը, դա բյուջեի վրա լրացուցիչ ծախս է դառնալու, քանի որ բենզինը թանկացել է 20-ից 30 դրամով: Թանկացել է դիզվառելիքը մեծ թափով, այն վառելիքը, որն օգտագործում են գյուղատնտեսության մեջ, ուստի այդ թանկացումը կանդրադառնա գյուղատնտեսական մթերքների գների վրա». տնտեսագետ Մովսես Արիստակեսյան:

 

Հայաստանում որքան է չմեռնելու գինը

Առողջապահության նախարարությունը ոչ պակաս, քան երեք տարին մեկ տվյալներ է տրամադրում, թե մեկ մարդուն մեկ ամսում նվազագույնը որքան սնունդ է հարկավոր ողջ մնալու համար: Մասնավորապես, թե որքան հացամթերք, մսամթերք կամ կաթնամթերք պետք է սպառի յուրաքանչյուր մարդ, որպեսզի չհամարվի թերսնված: Այդ ցուցանիշը կոչվում է նվազագույն պարենային զամբյուղ:  Այնուհետև այդ ցուցանիշը բազմապատկվում է 1.77 գործակցով, քանի որ համարվում է, որ սննդի վրա ծախսված  77%-ի չափով էլ անհրաժեշտ է հագուստի ու կենցաղային այլ կարիքների համար (ամենաքիչը): Արդյունքում ունենում ենք նվազագույն սպառողական զամբյուղը: 2017 թվականի երկրորդ եռամսյակում մեր հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, միջին ընթացիկ գներով կազմել է 51 հազար 200 դրամ: Սրանք վերջին տվյալներն են:

                                                                                                    

 

«Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն է 55 հազար դրամ: Ըստ մեր «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ տվյալների սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը պետք է կազմեր 115 հազար դրամ: Սա դեռ մինչև թանակացումը, այսինքն՝ մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը: Հաշվի առնելով այս թանկացումները, մենք կարծում ենք, որ հիմա սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը պետք կազմի 130-ից 135 հազար դրամ». տնտեսագետ Մովսես Արիստակեսյան:

 

 

Ոչ պաշտոնական հաշվարկներ

Երբ հրապարակվեց 2017 թվականի երկրորդ եռամսյակի  նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, ու ասվեց, որ  միջին ընթացիկ գներով այն կազմում է  51 հազար 200 դրամ՝  ամսական կտրվածքով, մասնագիտական վերլուծություններ կատարվեցին: Հիշեցրեցին, որ Հայաստանում  կենսաթոշակի միջին չափը  40 հազար 396.9 հազար դրամն է, նվազագույն աշխատավարձը՝ 55 հազար դրամը: Ոչ պաշտոնական հաշվարկն այսպիսինն է.

Մեկ օրվա սնունդ. 

մսամթերք-100 գր-270 դրամ
ձու-2 հատ-130 դրամ
կաթնամթերք-50 գր (ներառյալ կարագ)-100 դրամ
հացամթերք-200 գրամ-40-50 դրամ
միրգ-300 գր-400 դրամ
բանջարեղեն-200 գր-300 դրամ
թեյ, հյութ, սուրճ-200 գրամ-100 դրամ
այլ (աղ, պղպեղ, ջուր)-10 դրամ

Արդյունքում ստացվում է, որ պարենային ապրանքների համար մեկ մարդուն օրական անհրաժեշտ է մոտ 1000-1200 դրամ, իսկ այլ պարագաներն էլ հաշվարկած՝ մոտ 1800 դրամ: Այսինքն՝ ամսական կտրվածքով 54 հազար դրամ:

Եզրակացությունն էր – Եթե հաշվի առնենք պարենային և ոչ պարենային ապրանքների գների անընդհատ աճը, ակնհայտ է, որ նշված գումարի սահմաններում նույնիսկ միջին եկամուտ ունեցող անձը դժվար թե կարողանա պատշաճ գոյատևել:

 

«Սա դեռ մինչև վերջին թանկացումն է, հիմա, բնականաբար, ավելացել է: Հիմա սպառողական զամբյուղն ավելի անհասանելի է դարձել հասարակ սպառողի համար: Այսօրվա նվազագույն աշխատավարձով չի կարելի գնել անգամ նվազագույն կենսապահովման զամբյուղի մեջ ներառված ապրանքները: Սա լրաջագույն խնդիր է, էս դեպքում արդեն ոչ թե աղքատության, այլ՝ թշվառության»,- հավելում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը

 

Մոռացված օրենք

Խոսքը «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի մասին է: 

Ըստ այս օրենքի, կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի սահմանումը նպատակ ունի`

1) գնահատել Հայաստանի Հանրապետության բնակչության կենսամակարդակը.

2) կենսամակարդակի գնահատված ցուցանիշն օգտագործել պետական սոցիալական քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս.

3) հիմնավորել սահմանվող նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերը.

4) որոշել չհարկվող եկամտի չափը։

Ըստ տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի օրենքն արդեն 14 տարի է մոռացված է:

«Կառավարությունները բոլորը պարտավոր էին ամեն տարի բյուջեի հաստատման ժամանակ, բերեին և ներկայացնեին այդ տարվա նվազագույն պարենային զամբյուղը, և նվազագույն սպառողական զամբյուղն ու բյուջեն՝ ըստ բնակչության տարիքային խմբերի, դա հիմք պետք է լիներ բյուջեն կազմելու, աշխատավարձային, կենսաթոշակային և նպաստային քաղաքականության համար: Փաստորեն այն մեռելածին է»:

 

 

 

Ինչպես է հնարավոր լուծել խնդիրը

«Լինելով ԵՏՄ-ի ամենակաթոլիկ  անձինք, պայմանավորվել ենք, որ մեր ակցիզային հարկերը պետք է բարձրացնենք և հասցնենք անդամ այլ երկների ցուցանիշին, ինչու չենք վարում այլ քաղաքականություն ևս՝ եկամտահարկը և շահութահարկը իջեցնում ու դարձնում այն մակարդակին ինչպես այդ  երկներում է: Դա լուծում կլինի գնաճի ազդեցությունը մեղմելու համար», – պնդում է Մովսես Արիստակեսյանը:

 

  

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով Հայաստանի համար լրջագույն սպառնալիք է այն, որ ներմուծումը 3 անգամ ավելին է, քան արտահանումը, իսկ դա նշանակում է, որ մենք ներմուծում ենք ոչ միայն ապրանքներ, այլ նաև դրանց գները համաշխարհային շուկայից: Իսկ երբ ներմուծված գներին այստեղ ավելանում է նաև շահույթն, շատ ավելի բարձր սակագնի հետ ենք գործ ունենում:

«Գնաճի դեմ պայքարը, որ վարում է Կենտրոնական բանկը, արդյունք ունի: ԿԲ, իր մասով, կառավարելի է դարձրել գնաճը վերջին տարիների ըթացքում: Բայց միայն ԿԲ-ի ջանքերով հնարավոր չէ գնաճը զսպել: Գնաճն առաջին հերթին պայմանավորված է երկրի տնտեսական քաղաքականությամբ և տնտեսության զարգացման մակարդակով: Եթե երկիրն ունի բավարար բազա դրա համար և արդյունաբերության, գյուղատնտեսության տարբեր ճյուղեր զարգանում են, տեղական արտադրանքը ներքին և արտաքին շուկայում սպառվելով՝ կարող է տարբերվել միջազգային շուկայում ձևավորվող գներից և մի քիչ ավելի տնտեսական անկախություն ու անվտնագություն տալ», -պնդում է Մանասերյանը:

  

Որքանով է իրատեսական 4 տոկոսանոց գնաճը

Ինչպես հայտնի է,  կառավարությունը 2018 թվականի համար  4 տոկոս գնաճ է կանխատեսել: Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի համոզմամբ՝ այդ թիվն իրականում շատ ավելի մեծ կլինի՝ ինչու չէ արտահայտված ոչ միանիշ թվով: Թաթուլ Մանասերյանն այլ կարծիքի է: Ըստ նրա՝ ապրանքների որոշ մասը թանկանում է, մի մասն էլ իջնում, ուստի կարելի է կանխատեսել, որ սպառողական գների ինդեքսի մեջ միջինացված թիվը միանիշ կարող է լինել:

 Հ.Գ-Տարբերվող արևմուտք

Այստեղ կարող եք տեսնել, թե ինչն է մտնում նվազագույն սպառողական զամբյուղի մեջ Ռուսաստանի Դաշնությունում: Ոչ մի արտասովոր բան:Իսկ ահա Արևմուտքն է այս հարցում տարբերվում է: Եվրոպացիները խիստ ուշադրություն են դարձնում նաև հոգևոր սննդին, ուստի նրանց նվազագույն սպառողական զամբյուղում ընդգրկված են նաև թատրոնի և կինոյի տոմսերը, գրքերի ու պարբերականների համար ծախսվող գումարը, կամ  լողավազաններ և ֆիթնես ակումբներ հաճախելու աբոնեմենտները:  Օրինակ Ֆրանսիայում, սպառողական զամբյուղը  ներառում է նաև այցելությունները ռեստորաններ և գեղեցկության սրահներ, իսկ Մեծ Բրիտանիայում էլ  տեղ ունեն այն իրերը, որոնք տան վերանորոգման ու այգեգործության համար են:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

Հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում իսրայելական թիրախներին

23:49 30.04.2025

Հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում իսրայելական թիրախներին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները չորս անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում գտնվող իսրայելական թիրախներին։ Այս մասին հայտարարել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերը կրկնակի գործողություն են իրականացրել՝ երեք «Յաֆա» անօդաչու թռչող սարքերով հարձակվելով օկուպացված Ջաֆա շրջանում գտնվող իսրայելական թշնամու կարևոր ռազմական օբյեկտների վրա, ինչպես նաև մեկ […] ...

BACK_TO_TOP