14:47 18.06.2018
«Երեկ տեսանյութը տեսնելուց ես շոկ եմ ապրել՝ իմանալով, թե ով է Մանվելը։ Վստահ եմ՝ ես մենակ չեմ, որ նման էմոցիաներ ունեմ։ Այն երեխեքի նամակները, որ տեսա, հիմա էլ ասում եմ ու փշաքաղվում»,- հունիսի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ տարածած տեսանյութին, ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Իր խոսքում քաղտեխնոլոգը նշեց, որ նման դեպքերում պետք է ամենախիստ պատիժը, և ծիծաղեց այն գրառումների վրա, որ հայտնվեցին տեսանյութի ցուցադրումից հետո և ասում էին, որ կադրերը մոնտաժված են։
«Ես մի առիթով էլ ասել եմ, որ նրանք մարդ չեն, էնդեմիկ տեսակ են։ Նրանց պետք է դնել վանդակում, տուրիստներին ցույց տալ, որ նման կենդանիներ կան»,- ասաց Կարեն Քոչարյանը։
Հարցին, որ Փաշինյանը խոստացել էր, որ վենդետա չի լինելու, սա վենդետա՞ էր, թե՞ արդարադատություն, քաղտեխնոլոգը պատասխանեց.
«Ես այդ հարցին չեմ պատասխանի։ Նույն հարցը ձեզ եմ ուղղում, երբ 2-րդ դասարանի երեխայի նկարը տուշոնկայի հետ Մանվելի պահեստում է՝ արդարադատությո՞ւն է, թե՞ վենդետա»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ուր էին այդ մարդիկ մինչ հեղափոխությունը, քաղտեխնոլոգը խորհուրդ տվեց հարցնել նախկին իշխանություններին։
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...