Գյումրիի նախկին «Տեքստիլ» գործարանի արդյունաբերական նշանակության 22 հեկտար տարածքը մաս-մաս վաճառվել է առանց քաղաքի հատակագծի համապատասխանեցման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+31.09 oC

Գյումրիի նախկին «Տեքստիլ» գործարանի արդյունաբերական նշանակության 22 հեկտար տարածքը մաս-մաս վաճառվել է առանց քաղաքի հատակագծի համապատասխանեցման

19:30 28.07.2020

Գյումրիի նախկին «Տեքստիլ» կոմբինատը արդյունաբերական քաղաքի ամենախոշոր արտադրական ընկերությունն էր։ Այս տարածքում են եղել գործարանին պատկանող տարբեր նշանակության տեղամասերը: 22 հա է ընդհանուր տարածքը, 90-ականներին, երբ կոմբինատը այլևս չաշխատեց ու սկսվեց գործարանի սնանկացման գործընթացը, տարածքը մաս-մաս վաճառեցին:

Իսկ այդ սեփականաշնորհումը տեղի ունեցավ սնանկության գործով կառավարչի թույլտվությամբ։ Բայց ներկա տերերը նախկիններից են գնել տարածքները՝ ոչ մեկ գնորդից: Վաճառքի գործընթացները, ըստ գլխավոր ճարտարապետի, կատարվել են քաղաքաշինական նորմերից շեղումներով։

«Այդ տարիներին կառավարիչը կամայական բաժանումներ է կատարել՝ առանց քաղշին նորմերը հաշվի առնելու»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Հողերի արդյունաբերական նշանակությունն առանց փոխելու տեղի է ունեցել սեփականաշնորհում, որը քաղաքի գլխավոր հատակագծին հակասող է, իսկ կոմբինատի տարածքը քաղաքաշինական այլ ծրագրերի ուսումնասիրության առանցքում ևս հայտնվեց։ Մեկը դեռ 14 տարի առաջ էր, մյուսը՝ մեկ տարի առաջ։ Հիշեցնենք՝ 2005-2006թթ. ծրագիրը դեռ մնում է քննարկվող ու ապագայի համար։

«Տեքստիլ» կոմբինատի տարածքով նոր միջանցիկ ճանապարհ էր կառուցվելու, որը Խրիմյան Հայրիկ փողոցը կապելու էր Շիրակացի փողոցի հետ։

«Լինելու էր այսպես՝ Մհեր Մկրտչյան փողոցի շարունակությունը միանալու է Խրիմյան Հայրիկին, ունենալու 30 մ լայնություն, երկկողմանի երթևեկելի, կանաչ գոտի, մյուս կողմից՝ ապագայի համար լինելու էր կամուրջ, որը կմիանա Շիրակացի փողոցին»,- ասել է Հենրիկ Գասպարյանը։

Մյուս առաջարկն ընդամենը մեկ տարի առաջ քաղաքաշինության կոմիտեի հանձնարարությամբ ուսումնասիրության արժանացավ։ Կոմբինատի տարածքը նախատեսում էին բնակելի նոր թաղամասի վերածել, բայց այն հիմա օրակարգում չէ։ Ամեն դեպքում, ըստ ճարտարապետի, ցանկացած ծրագիր սկսելու դեպքում քաղաքի գլխավոր հատակագծի հետ համապատասխանություն է պետք, այժմ նաև հատակագծում է փոփոխությունների անհրաժեշտություն  ծագել։ Այժմ տարածքի նոր սեփականատերերից մեկի հետ քաղաքապետարանը շինթույլտվության խնդիրների է բախվել։ Սեփականատերը Հովհաննես Հարությունյանն է, վերջինս սկսել է պարսպապատել իրեն պատկանող  տարածքը, որի թույլտվությունը ստացել է ընդամենը 2 ամիս առաջ, հիմա քաղաքապետարանը առարկություններ ունի:

«Ինքը ճանապարհի հետ պիտի գործ չունենա, իր պարիսպը պիտի սահմանների մեջ դրվի, քանի որ սեփականատերը չի ունեցել նշառման գծագիրը, հնարավոր է՝ սահմաններից դուրս է եկել»,- ասել է ճարտարապետը։

«Ես նախագծման փաթեթն ամբողջությամբ ներկայացրել եմ, որի մեջ եղել են սխեմատիկ բոլոր գծագրերը, որոնք անհրաժեշտ են եղել ու դրա հիման վրա ստացել եմ շինթույլտվությունը։ Այդ ճանապարհն էլ, որի մասին խոսում են, իմ հողատարածքի հետ կապ չունի, ես ճանապարհի վրա ոչինչ չեմ անում»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է տարածքի սեփականատերը։

Քաղաքի գլխավոր ճարտարապետը տարածքում չի եղել, բայց պարսպապատումը որոշել է ժամանակավոր արգելել, փոխարենը սեփականատերը քաղաքապետարան ներկայացրած նախագծային փաթեթով է հիմնավորում, որ հող չի զավթել և ապագայում կառուցվելիք փողոցի երթևեկելի հատվածում աշխատանքներ չի կատարում։

Բայց այս ընթացքում չի թույլատրվի աշխատանքները շարունակել։ Իսկ սեփականատիրոջը երկու ամիս առաջ քաղաքապետարանի տրված շինթույլտվությամբ պարսպապատումն ավարտվելու ժամկետը երեք ամիս  է։ Ուսումնասիրությունները եթե պարզեն, որ շեղումներ չկան  նախագծային փաթեթից, ճարտարապետը հավաստիացնում է՝  շինարարության ժամկետը կերկարացնեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից

11:22 05.08.2025

Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է, թե որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից․ Օրական միջին՝ 2.98 մլն մ³ Նվազագույնը մարտին՝ 0.89 մլն մ³/օր Առավելագույնը սեպտեմբերին՝ 5.26 մլն մ³/օր։ ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասին

11:15 05.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասին

Զենքի քանակը, որը Ուկրաինան կարող է ստանալ Միացյալ Նահանգներից՝ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների միջոցով գնումների շրջանակներում, սահմանափակ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Այո, իհարկե, այն գոյություն ունի», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում, երբ հարցրել են, թե արդյոք կա սահմանափակում այն զենքի քանակի վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Կիևին։ […] ...

Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը

11:08 05.08.2025

Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ խմբի կազմում ապօրինի մուտք գործելով Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն՝ վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով և դուրս եկել հիվանդանոցից: Հերթապահ բուժքույրը նրանց հետևից […] ...

Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփ

11:02 05.08.2025

Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփ

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 55-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ ոստիկանների տեղեկությունը ստուգվեց հուլիսի 29-ին: Զննությամբ 55-ամյա տղամարդու բակում հայտնաբերվեց կանեփի 211 ցողուն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ․ Politico

10:55 05.08.2025

ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ․ Politico

ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ՝ Ուկրաինայի հակամարտությանը ենթադրաբար աջակցելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի։ «Բրյուսելը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ ՝ Ուկրաինայում հակամարտությանն աջակցելու նրա դերի համար», – ասվում է հրապարակման մեջ։ ԵՄ դիվանագետը հրատարակությանը հայտնել է, որ Բրյուսելը կփորձի պատժամիջոցներ կիրառել օգոստոսից հետո։ ...

Ինչպես դիմակայել շոգին․ ԱՆ խորհուրդները

10:50 05.08.2025

Ինչպես դիմակայել շոգին․ ԱՆ խորհուրդները

Այս օրերին օդի բարձր ջերմային ֆոնին, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությանը դիմակայելու, օրգանիզմի գերտաքացումը մեղմելու, կանխելու նպատակով Առողջապահության նախարարությունհը խորհուրդ է տալիս հետևել մի քանի պարզ կանոնի: Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 11:00-17:00-ի ժամակահատվածում: Կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ: Օգտագործել SPF 50 և […] ...

BACK_TO_TOP