Պետական սեկտորը ոչ պետականի ստվերում. Հայաստանում միջին աշխատավարձը բարձրացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Պետական սեկտորը ոչ պետականի ստվերում. Հայաստանում միջին աշխատավարձը բարձրացել է

17:00 10.01.2018

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գաղտնիք չէ, որ աշխարհի ցանկացած երկրի ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող կարևոր ցուցանիշ են համարվում տվյալ երկրի աշխատավարձերի միջին վիճակագրական տվյալները: Դրանից է կախված հասարակության գնողունակությունը, սոցիալական մակարդակը: Դրանից է կախված, թե երբ են մարդիկ պատրաստ և կարող վճարել իրենց համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների դիմաց և այլ կարևոր ցուցանիշներ ևս: Առավել զարգացած երկրներում միջին աշխատավարձի չափը կարևոր է առհասարակ բոլորի համար, քանի որ հիմնականում այս ցուցանիշն է օգտագործվում բիզնեսի պլանավորման համար:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ամսական միջին աշխատավարձը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.6%-ով։ Եթե 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին միջինը կազմել է 184 հազար դրամ, ապա 2017 թվականի նույն ժամանակահատվածում եղել է 189 հազար դրամ:

Սակայն, եթե ամսական միջին աշխատավարձը դիտարկենք ըստ պետական և ոչ պետական հատվածի տվյալների, ապա կնկատենք, որ ամսական միջին աշխավարձի աճը ապահովվել է ոչ պետական սեկտորի աշխատավարձի բարձրացման շնորհիվ, քանի որ պետական համակարգում աշխատավարձը նվազել է։

Գծապատկերում ներկայացված տվյալները փաստում են, որ նշված ժամանակահատվածում պետական հատվածում աշխատավարձը տատանվել է: Օրինակ՝ փետրվար և մարտ ամիսներին բարձրացել է, այնուհետև կտրուկ նվազել, բարձրացել և կրկին նվազել: Հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում պետական հատվածի աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հուլիս ամսին՝ 177 հազար դրամ:

Ոչ պետական սեկտորում էլ պատկերը նույնն է: Այստեղ էլ նշված ժամանակահատվածում աշխատավարձի միջին չափը տատանվել է: Սակայն արդեն նոյեմբերի վերջին տարեսկզբի համեմատ աճ է գրանցվել՝ 7 հազար դրամով: Ոչ պետական սեկտորում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մարտ ամսին՝ 233 հազար դրամ: Եթե այս ցուցանիշը դիտարկենք հունվար-նոյեմբեր ամիսների կտրվածքով, ապա պետական և մասնավոր հատվածի միջին աշխատավարձերի միջև տարբերությունը նշված ժամանակահատվածում կազմել է շուրջ 70 հազար դրամ։ 2017-ին պետական աշխատավարձը ամենաշատը նվազել է հունվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 1.9%-ով։ Ոչ պետական սեկտորինը՝ փետրվար ամսին՝ 215 հազար դրամ: 

«ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏԸ» ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՆ Է, «ԱՄԵՆԱԱՂՔԱՏԸ»՝ ԱՐԱԳԱԾՈՏՆԸ

Հանրապետությունում աշխատավարձերի միջին չափը դիտարկենք նաև մարզերի կտրվածքով: 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ հանրապետությունում միջին աշխատավարձը ամենաբարձրը Սյունիքի մարզում է եղել՝ 240 հազար դրամ. սա, թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ մարզում կենտրոնացված է մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտը: Երկրորդ տեղում մայրաքաղաք Երևանն է՝ 203 հազար դրամ։ ԱՎԾ տվյալներով՝ հանրապետությունում ամենացածր աշխատավարձը Արագածոտնում է՝ 120 հազար դրամ։

 

ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՈՒ ԱՄԵՆԱՑԱԾՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂՆԵՐԸ 

Նշված ժամանակաշրջանում Հայաստանում ամենաբարձր միջին աշխատավարձն արձանագրվել է տեղեկատվության և կապի, ապա հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործման ոլորտներում։ 

Ամենաքիչ աշխատավարձ ստացողները եղել են մշակույթի, ժամանցի, հանգստի և կրթության ոլորտի աշխատակիցները: 

2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ

«Հայաստանում միջին աշխատավարձի ցուցանիշի տատանման հիմնական պատճառը կառուցվածքային փոփոխություններն են»,-SHANTNEWS լրատվականի հետ զրույցում նշեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: 

Ըստ նրա՝ հիմնականում կրճատվում են ոչ թե ցածր, այլ բարձր աշխատավարձ ստացողները, և դրա հետևանքով հատկացումները աշխատավարձի ֆոնդին նվազում են, և աշխատավարձի միջին մեծությունը որոշակիորեն փոխվում է:

«Սա, իհարկե, պետական հատվածի համար պրոբլեմ է: Այսքան խոսում ենք, որ արդյունավետությունը ցածր է: Նույն ծրագրավորողը, որ աշխատում է մասնավոր ընկերությունում, ավելի շատ է վաստակում, քան պետական հատվածում աշխատողը: Դրա պատճառով էլ կադրերի որոշակի արտահոսք կա: Լավ մասնագետները չեն մնում պետական հատվածում և գերադասում են մասնավոր սեկտոր կամ դուրս գալ երկրից: Պատճառը, իհարկե, աշխատավարձերի ցածր չափն է պետական հատվածում: Իսկ ընդհանրապես, եթե պայմանականորեն, ասենք, աշխատավարձերի մկրատը խոսում է այն մասին, որ պետական հատվածը գրավիչ չէ և, տնտեսագիտորեն ասած, սահմանային արդյունքը անհամեմատ ցածր է, քան միջին սահմանային արդյունքն է»,- ասաց Մարգարյանը:

Նրա խոսքով՝ նորմալ զարգացած երկրներում աշխատանքի սահմանային արդյունքերը պետական և մասնավոր հատվածում մոտավորապես հավասար են.

«Սահմանային արդյունքի ցածր լինելը կոռուպցիայի պատճառներից մեկն է: Պետական հատվածում շատերը մնում են, որովհետև, այսպես կոչված, այլընտրանքային հնարավորություններ կան. հատկապես կաշառքների, տարբեր տեսակի «մաղարիչների», մի խոսքով մեխանիզմներ, որոնք քողարկված են և այս իմաստով «միջին աշխատավարձ» հասկացությանը, եթե գումարենք ստվերային աշխատավարձերը պետական հատվածում, այդ ճեղքվածը այդքան մեծ չի լինի, սա, ցավոք, մեր իրողություններից է»,-նկատում է տնտեսագետը:

Նա ասում է, որ այս ամենից զերծ մնալու համար ինստիտուցիոնալ լուծումներ են պետք: Անդրադառնալով այլ երկրների միջին աշխատավարձերի չափին՝ Մարգարյանն ասաց, որ մեր հարևան երկրների հետ համեմատած՝ մենք այդքան էլ վատ վիճակում չենք, իսկ աշխարհում մենք այդ ցուցանիշով շատ երկրների ենք զիջում.

«Զարգացած երկրների մեջ ոչ թե տոկոսներով, այլ կարգով են տարբեր միջին աշխատավարձերը: Բարձր վճարվում են Նորվեգիայում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, ՀՎ. Կորեայում, Բելգիայում՝ մոտ 3700 դոլար, սա է պատկերը»,- ներկայացրեց Մարգարյանը:

Տնտեսագետի կանխատեսումներով`2018 թվականին միջին աշխատավարձի չափը կաճի: Ըստ նրա՝ տնտեսական աճին զուգընթաց պետք է որոշակիորեն աշխատավարձերը ևս աճեն: Ասում է, որ սա աքսիոմա է.

«Այս տարի դա չի եղել, որովհետև զսպվել է ամեն ձևով աշխատավարձի աճի, այսպես ասած, տրենդը, թե՛ գործատուների և թե՛ պետության կողմից: Եթե 2018 թվականին հիմնական միտումները շարունակվեն, համենայն դեպս, մասնավոր սեկտորում պետք է աշխատավարձերը էապես աճեն: Իսկ պետական հատվածում եթե կրճատումների այս սցենարը շարունակվի, այդտեղ էլ միջին աշխատավարձը պետք է աճի հենց այդ հաստիքների և աշխատողների կրճատման հաշվին»,-եզրափակեց տնտեսագետը:

Հեղինակ՝ Վահագն Հակոբյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP