Սա համակարգային հանցագործություն է և պետք է բոլորը բացահայտվեն ու պատժվեն. Արամ Մանուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2024
  • $
    388.78
  • RUBLE
    4.37
  • 416.42
WEATHER
+30.09 oC

Սա համակարգային հանցագործություն է և պետք է բոլորը բացահայտվեն ու պատժվեն. Արամ Մանուկյան

15:43 18.06.2018

«Թող ՀՀԿ-ի շենքը ակվարիում սարքեն, ձուկ պահեն, որ ձայն դուրս չգա»,- ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը այսօր՝ հունիսի 18-ին, խիստ դատապարտել է ՀՀԿ-ի տարածած հաղորդագրությունը, որտեղ նրանք դատապարտում են Մանվել Գրիգորյանի արարքը:

Արամ Մանուկյանը հարց է հնչեցրել՝ մի՞թե ՀՀԿ-ն այդքան շփոթված է, որ իրեն այդքան անադեկվատ է պահում, ուրիշ ի՞նչ պետք է բացահայտվի, մի՞թե  կարող էին կեղծված լինել այդ նամակները, շտապօգնության մեքենան ու պահեստները:

«Ավելի լավ է՝ ձեններդ կտրեք: Մի՛ դատապարտեք, ձեր դատապարտելը ձեզ կպնի: Էդ դո՛ւք եք, ո՞ւմ եք դատապարտում, ո՞վ է նրա քաղաքական պաշտպանը: Ե՞ս եմ պաշտպանել, թե՞ չեք իմացել դրանք: Եթե չեն իմացել, ուրեմն իշխանություն չեն եղել, ԿԳԲ չեն ունեցել, սերժավայել, սերժաբարո են գործել: Լռություն պահելը այս պահին լավագույն դրսևորման միջոցն է»,- ասել է Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը նաև դատապարտել է բոլոր նրանց, ովքեր շատ լավ իմանալով այս թալանի մասին՝ կողմ են քվեարկել 1000 դրամների օրինագծին: Նրանք այդքանից հետո ոտքի են կանգնել ու զինվորի կենացը խմել այդ տան մեջ:

«Դեռ չեն հայտնաբերել էն բունկերները, որտեղ քյաշ փող են պահում, դեռ չեն հայտնաբերել էներգետիկայի բնագավառում կատարած այլանդակությունները: Հանրապետականը պետք է խնդրի, որ իրան այլևս հարց չտաք»,- ասաց Արամ Մանուկյանը՝ ավելացնելով, որ սա համակարգային հանցագործություն է և պետք է բոլորը բացահայտվեն ու պատժվեն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2024-ում հաղթելու դեպքում խոշոր պարգևավճար կստանան

20:56 17.06.2024

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2024-ում հաղթելու դեպքում խոշոր պարգևավճար կստանան

Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2024-ում հաղթելու դեպքում կստանան 11,3-ական միլիոն եվրո պարգևավճար, հայտնում է The Sun պարբերականը: Գերմանիայում հաջողության հասնելու դեպքում Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն էլ 4,7 միլիոն եվրո պարգևավճար կստանա: ...

Հունիսի 18-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 17.06.2024

Հունիսի 18-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Դ․ Մալյան փ. 5, 6, 7, 8, 9, 10, 11, 20, 22 շենքեր, թիվ 96 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աէրացիա թաղ․ 1, 1/1ա, 2, 2/1ա, 3, […] ...

Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

20:40 17.06.2024

Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 15-ին Իոսիֆյան փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 45-ամյա Կարեն Մ.-ն, որը հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է քննչական բաժին: ...

Խնամքի հաստատությունների շուրջ 70 երեխա մասնակցել է «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած Երեխաների վազքի բարեգործական օրվան

20:30 17.06.2024

Խնամքի հաստատությունների շուրջ 70 երեխա մասնակցել է «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած Երեխաների վազքի բարեգործական օրվան

Աշխատանքի և սոցիալական հարցերի ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների շուրջ 70 երեխա մասնակցել է «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած Երեխաների վազքի բարեգործական օրվան։ «ՍՕՍ-Մանկական գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, «ՍՕՍ-Մանկական գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը, «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա […] ...

Կրիշտիանու Ռոնալդուն ծրագրում է մասնակցել ԱԱ-2026-ին

20:15 17.06.2024

Կրիշտիանու Ռոնալդուն ծրագրում է մասնակցել ԱԱ-2026-ին

Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր չէ ավարտել միջազգային կարիերան և ծրագրում է Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցել 2026 թ. աշխարհի առաջնությանը։ Relevo-ն գրում է, որ 39-ամյա ֆուտբոլիստը վտսահ է իր ֆիզիկական ունակությունների վրա և չի պատրաստվում կանգ առնել։ Ռոնալդուն այժմ Պորտուգալիայի հավաքականի ճամբարում է և մասնակցում է իր 6-րդ Եվրոպայի առաջնությանը։ Նա խփած 14 գոլով մրցաշարի պատմության լավագույն […] ...

SHANTNEWS

20:00 17.06.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP