15:50 18.06.2018
Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կարծում է՝ գործ անելու ժամանակն է, գործով պետք է ցույց տալ, թե նախկինում ինչ խնդիրներ են եղել:
«Անկեղծ ասած՝ ժառանգել եմ մի կառույց, որը դեռ կիսածնված էր. ընթացակարգեր կային, որ պետք է տեղի ունենային, բայց կանգնել էին: Նոր Սահմանադրությամբ այդ շենքի պատերը, քարերը հատ առ հատ շարում ենք, ուսումնասիրություններ անում ենք, բայց ներսում»,- ասաց նա:
Սանասարյանն ասաց, որ իր համար էլ ծանր է, երբ տեղյակ է, որ տարբեր ճակատներում լիքը գործ կա անելու ու իրենք կառուցվածքային խնդիրներ են լուծում, սակայն խոստացավ՝ կտեսնեն, թե որ ոլորտներում ու ինչ հերթականությամբ են լինելու քայլերը, ասաց՝ բացահայտումները բոլոր ոլորտներում են լինելու, ջրի երես են հանելու հանցագործություններ: Վերջինիս խոսքերով՝ խոշորացույցը շրջելու են բոլոր անկյուններով, չի լինելու անկյուն, որ ասեն՝ կարևոր չէ, այլ հարց է, որ ռեսուրսների խնդիր է ու հաջորդականության հարց:
«Ապագայում հենց մեր կառույցը ԱԱԾ ու ոստիկանության հետ միասին նաև կանխարգելիչ գործողություններ է իրականացնելու. շատ տեղերից ինֆորմացիա կա, որ իրենք իրենց բախտը անիծում են, դա նշանակում է, որ վախենում են առաջիկա ուսումնասիրություններից ու վերահսկողությունից»,- ասաց նա:
Ծառայության պետն ընդգծեց՝ վաղվա օրվա մասին մտածել էր պետք, ոչ թե չարաշահել, պետական գույքը մսխել ու մտածել, որ կարող էին պատասխանատվությունից խուսափել: Սանասարյանն ասաց՝ ակնհայտ է ԱԱԾ-ի, ոստիկանության աննախադեպ գործունեությունը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...