Իրանը խիստ կարևոր է համարում Հայաստանի հետ համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը   – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+30.09 oC

Իրանը խիստ կարևոր է համարում Հայաստանի հետ համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը  

22:57 18.06.2018

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 17-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ, միջուկային հիմնահարցի շուրջ ԻԻՀ-ի հիմնական բանակցող Աբաս Արաղչիի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը նշեց, որ ՀՀ նոր կառավարության կողմից արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները պահպանվում են, քայլեր են ձեռնարկվում դրանց արդյունավետության բարձրացման համար: Դեսպանը հավելեց, որ, և հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունեն:

Իր հերթին նախարարի տեղակալը, գոհունակություն հայտնելով ՀՀ կառավարության դիրքորոշման կապակցությամբ, ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունները խարսխված են իրանցի և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

Աբաս Արաղչիի խնդրանքով՝ Արտաշես Թումանյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը՝ բարձր գնահատելով Իրանի հավասարակշռված դիրքորոշումն այս հարցում: Ի պատասխան, ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատեց դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:

Դեսպան Թումանյանն անդրադարձավ Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներին, ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցության և ԵՄ-ի հետ համագործակցության, գործող առևտրային ռեժիմների, բանկային համակարգի ընձեռած հնարավորություններին: Այս համատեքստում զրուցակիցները քննարկեցին ներդրումային ծրագրերի իրականացման, երկկողմ գործարար կապերի խորացման հեռանկարները:

Համընդհանուր գործողությունների համապարփակ ծրագրի՝ միջուկային համաձայնագրի առնչությամբ նախարարի տեղակալ Աբաս Արաղչին, ներկայացնելով ստեղծված իրավիճակը, նշեց, որ Իրանը Հայաստանի հետ համագործակցությունը, համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը խիստ կարևոր իրադարձություն է համարում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Փյունիկը» հաղթել է վրացական «Գարեջիին»

18:27 30.06.2025

«Փյունիկը» հաղթել է վրացական «Գարեջիին»

«Փյունիկն» ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է Վրաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Գարեջիին»։ Գոլերի հեղինակ են դարձել Լևոն Պետրոսյանն ու Ալեքսանդր Միլկովիչը։ Երևանյան ակումբը Վրաստանի ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 3-ին՝ «Սամգուրալիի» հետ։ ...

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանում

18:20 30.06.2025

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանում

Հունիսի 28-ին` ժամը 21:08-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու: Քիչ անց ստացվել է նոր հաղորդում. «որովայնի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի` 46-ամյա տղամարդ: […] ...

Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի»-ի հետ

18:14 30.06.2025

Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի»-ի հետ

Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ, սակայն խորհրդակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ, ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Այս երեք երկրի հետ շփումներն ու բանակցությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է դրանց շարունակությանը, ինչպես արդեն նշվել է, բանակցությունները տեղի են ունեցել անցյալ շաբաթ, […] ...

UFC-ի նախագահը նշել է Մախաչև – Մադալենա տիտղոսային մենամարտի վայրը

18:06 30.06.2025

UFC-ի նախագահը նշել է Մախաչև – Մադալենա տիտղոսային մենամարտի վայրը

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար մենամարտը, որտեղ օկտագոն դուրս կգան ռուսաստանցի Իսլամ Մախաչևն ու ավստրալացի Ջեք Դելա Մադալենան, կանցկացվի Նյու Յորքում կայանալիք մրցաշարում։ Այս մասին հաղորդում է FightTime-ը: Մրցաշարի անցկացման ժամկետը դեռևս հայտնի չէ: «Երբ մենք մրցաշար ենք անցկացնում Նյու Յորքում՝ «Մեդիսոն Սքուեր Գարդենում», միշտ հատուկ իրադարձություն է […] ...

SHANTNEWS

18:00 30.06.2025

SHANTNEWS

Գևորգ Պապոյանը Հռոմում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարի հետ

17:54 30.06.2025

Գևորգ Պապոյանը Հռոմում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հռոմում՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի շրջանակում, հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների (Armenian Brandy) արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական տնտեսական օրակարգի ընդլայնման և փոխգործակցության խորացման […] ...

BACK_TO_TOP