20:23 13.08.2020
Մայթերին, նույնիսկ մայթերից ներքև տեղադրված սպասարկման կրպակների ապամոնտաժման հարցը քաղաքապետարանի քաղաքաշինության և ապօրինի շինությունների , հողազավթումների բաժինների հրատապ կարգավորման խնդիրների ցանկում չի եղել։ Երկրորդական համարվող փողոցների արտաքին տեսքը այդքան էլ ուշադրության չի արժանացել, բնակիչների անցուդարձին, եթե խանգարել է, այդ մասին հարևանական հարաբերությունները թույլ չեն տվել բարձր խոսել, բացի դրանից մարդկանց զբաղվածության խնդիրն է լուծել։
Բնակիչների ինքնազբաղվածության խնդիրն հիմա դարձել է երկրորդական։ Փողոցաշինական լայնածավալ ծրագրի պահանջով է ,որ հիմնանորոգվող փողոցներից հանվումեն բոլոր ապօրինի տեղադրված կրպակները, ինչպես նաև ապամոնտաժվում են սեփական տներին կից կառույցները:
Մազմանյան փողոցում հիմնանորոգումներին զուգահեռ ապօրինի կառույցներն են ապամոնտաժվում: Մազմանյան 142 հասցեից շատ կրպակներ արդեն տեղափոխվել են։ Նույն փողոցում մայթի վրա 166 տան բնակչի կցակառույցն է, որը չի պատրաստվում ապամոնտաժել, պատճառաբանելով, թե նախկինում այստեղ մայթ չի եղել։ Վաղուց տեղադրված տնակը հետո կառուցապատել է ու վերածել հիմնական կցակառույցի։
Սեփական բնակֆոնդի տների մեծ մասում այս խնդիրը կա։ Բնակելիին կից կառուցապատումներ են կատարել, որոնք հետագայում դարձել են տան մի մասը։Անկախ այն բանից, այդ տարածքները սեփականության վկայականում գրանցված են թե ոչ, բնակիչը համարում իր օրինական շինությունը։ Նման դեպքերի կարգավորումը քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետն է ասում՝ անհատական մոտեցում է պահանջում։
«Կան ժամանակի ընթացքում վաղուց կառուցված շինություններ, որոնք տան շինության մաս են կազմում, դրանցում կարող են ձևափոխման խնդիրներ լինել, ու դրանց բոլորին անհատական մոտեցում է ցուցաբերվում»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Առայժմ ապօրինի կրպակներն ու տաղավարները օտարվում են այն տարածքներից, որոնք միայն փողոցաշինության համար են ուշադրության կենտրոնում հայտնվել, այլ ոչ ապօրինի տեղադրված լինելու պատճառով։ Դրանք վերաբերում են առայժմ 10 փողոցի, որտեղից արդեն 50-ից ավելի կրպակ է հանվել։
11:22 05.08.2025
Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճիցՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է, թե որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից․ Օրական միջին՝ 2.98 մլն մ³ Նվազագույնը մարտին՝ 0.89 մլն մ³/օր Առավելագույնը սեպտեմբերին՝ 5.26 մլն մ³/օր։ ...
11:15 05.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասինԶենքի քանակը, որը Ուկրաինան կարող է ստանալ Միացյալ Նահանգներից՝ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների միջոցով գնումների շրջանակներում, սահմանափակ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Այո, իհարկե, այն գոյություն ունի», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում, երբ հարցրել են, թե արդյոք կա սահմանափակում այն զենքի քանակի վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Կիևին։ […] ...
11:08 05.08.2025
Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալըՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ խմբի կազմում ապօրինի մուտք գործելով Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն՝ վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով և դուրս եկել հիվանդանոցից: Հերթապահ բուժքույրը նրանց հետևից […] ...
11:02 05.08.2025
Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 55-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ ոստիկանների տեղեկությունը ստուգվեց հուլիսի 29-ին: Զննությամբ 55-ամյա տղամարդու բակում հայտնաբերվեց կանեփի 211 ցողուն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
10:55 05.08.2025
ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ․ PoliticoԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ՝ Ուկրաինայի հակամարտությանը ենթադրաբար աջակցելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի։ «Բրյուսելը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ ՝ Ուկրաինայում հակամարտությանն աջակցելու նրա դերի համար», – ասվում է հրապարակման մեջ։ ԵՄ դիվանագետը հրատարակությանը հայտնել է, որ Բրյուսելը կփորձի պատժամիջոցներ կիրառել օգոստոսից հետո։ ...
10:50 05.08.2025
Ինչպես դիմակայել շոգին․ ԱՆ խորհուրդներըԱյս օրերին օդի բարձր ջերմային ֆոնին, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությանը դիմակայելու, օրգանիզմի գերտաքացումը մեղմելու, կանխելու նպատակով Առողջապահության նախարարությունհը խորհուրդ է տալիս հետևել մի քանի պարզ կանոնի: Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 11:00-17:00-ի ժամակահատվածում: Կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ: Օգտագործել SPF 50 և […] ...