14:09 11.01.2018
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մասնագետները դիտարկումներ են կատարել հանրապետության 9 քաղաքում ու պարզել, որ Հայաստանում 2017 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 1.7-0.3 տոկոս գնանկում: Համաձայն ուսումնասիրության` մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 0.3 տոկոսով:
Նույն ժամանակագատվածում նվազել են նաև և ձկան և ծովամթերքի գները՝ նվազումը կազմել է 0.3 տոկոս: Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ձկնամթերքի գները նվազել են 2.1-0.2 տոկոսով (մայրաքաղաքում ձկնամթերքի գների մակարդակը նվազել է 0.7 տոկոսով), 7-ում արձանագրվել է 0.1-1.6 տոկոս գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, սակայն, նախորդ տարեվերջին այս ապրանքախմբում արձանագրվել է 24.8 տոկոս գնաճ:
2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է նաև սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.5 տոկոս, հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.4 տոկոս, յուղերի և ճարպերի՝ 0.2 տոկոս գնանկում:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա հանրապետության 9 քաղաքում 2017 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բանջարեղենի գներն աճել են 21.9-36.2 տոկոսով, մրգինը` 0.4-15.3 տոկոսով, կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում` 1.5-4.3 տոկոսով, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ընդհանուր առմամբ` 2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6 տոկոս գնաճ, ինչին մեծապես նպաստել է մրգի ( 4.3 տոկոս) և բանջարեղենի (25.1 տոկոս) գնաճը:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...
23:49 30.04.2025
Հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում իսրայելական թիրախներինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները չորս անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում գտնվող իսրայելական թիրախներին։ Այս մասին հայտարարել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերը կրկնակի գործողություն են իրականացրել՝ երեք «Յաֆա» անօդաչու թռչող սարքերով հարձակվելով օկուպացված Ջաֆա շրջանում գտնվող իսրայելական թշնամու կարևոր ռազմական օբյեկտների վրա, ինչպես նաև մեկ […] ...