08:20 20.06.2018
Թվում է՝ ոչ մի շաբաթ չի անցնում առանց հանդիպելու խորհրդավոր մի գրողի, ով պատվիրված հոդված չգրի Ադրբեջանի մասին և չվարկաբեկի հայերին։Այս մասին իր հոդվածում գրել է The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը։
Սասունյանը նշում է, որ այդպիսի գրողներից է Փիթեր Թեյզը, ով այս տարվա հունիսի 11-ին Eurasia Review կայքում հրապարակել է հոդված՝ «Ռուսաստանի օտարերկրյա գործակալներն Ամերիկայում. Թրամփի կապերը հայ լոբբիստների հետ» վերտառությամբ:
Թեյզը խեղաթյուրում է իրանահայ Գևորգ Վարդանյանի՝ գովեստի արժանի գործողությունները Երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ նրան անվանելով «խորհրդահայ ամենաէֆեկտիվ լրտեսներից մեկը»: Թեյզն այնուհետ քննադատում է ՌԴ-ում գործող երկու լրագրողների՝ Մարգարիտա Սիմոնյանին և Գայանե Չիչակյանին, որոնք աշխատում են Russia Today հեռուստաալիքում: Նրանք մեղադրվում են «շատ այլ ազդեցիկ «ռուս» գործակալների պես էթնիկ հայ լինելու համար»:
Հաջորդը ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Արթուր Չիլինգարովի հերթն է, որի վրա Թեյզը հարձակվում է նրա հայ լինելու համար: Այնուհետև Թեյզն անցնում է կեղծ պնդման՝ ամերիկահայ լրագրող Էմիլ Սանամյանի՝ «օտարերկրյա գործակալ» լինելու մասին։
Թեյզի հոդվածում կան այլ անճշտություններ, որոնք ցույց են տալիս հայկական հարցերի վերաբերյալ նրա գիտելիքների բացակայությունը։
Թեյզը նաև խեղաթյուրում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարությունը, որն առաջարկում է աշխատել նորընտիր նախագահի հետ: Այդ նախադասության մեջ չկա որևէ նշում ամերիկահայերի և Թրամփի միջև առկա կապերի մասին։
Չեմ կարծում, որ Թրամփը Պուտինի հետ կապեր հաստատելու համար ամերիկահայերի կարիքն ունի, գրում է Սասունյանը։
17:30 30.06.2025
ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԵվրամիությունը պաշտոնապես երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների ամբողջ փաթեթը ևս վեց ամսով, որոշումն ընդունվել է հունիսի 26-ին՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհուրդը։ «ԵՄ Խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս վեց ամսով՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը», – ասվում է հայտարարության մեջ։ Ռուսաստանի Դաշնության դեմ առաջին տնտեսական սահմանափակումները մտցվել են 2014 թվականի […] ...
17:22 30.06.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» և դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ԱԱԱՊՍԺ-ն խոշոր՝ 4-0 հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» ու դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ։ Փարիզյան ակումբը բոլոր գոլերը խփել է առաջին խաղակեսում. դուբլ է գրանցել Ժոաու Նևեշը, մեկ գոլ խփել է Աշրաֆ Հաքիմին, նաև մրցակցի պաշտպան Տոմաս Ավիլեսը գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հաջորդ մրցակիցը կլինի «Բավարիան»։ ...
17:16 30.06.2025
Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 1-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Էրեբունի, Արին Բերդի, Խաղաղ Դոնի, Ազատամարտիկների, Մուրացանի, Տիտոգրադյան, Սարմի, Այվազովսկու փողոցների, Տիգրան Մեծի և Արցախի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:11 30.06.2025
Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի՝ ընդլայնված կազմով հանդիպումըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման օրակարգում ներառված էին ինչպես ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ծրագրերը, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։ Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: ...
17:06 30.06.2025
Առանց Գրիլիշի մենք թրեբլ չէինք նվաճի․ Գվարդիոլա«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովել է Ջեք Գրիլիշին, որը թիմի հետ չի մեկնել ԱՄՆ մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանն ու շուտով հեռանալու է ակումբից: «Այս տղաները երկար տարիներ խաղացել են միասին: Ես բոլորին լավագույնն եմ մաղթում, այդ թվում Ջեքին, նրա ընկերուհուն ու երեխաներին: Ես չգիտեմ՝ որտեղ նա կշարունակի կարիերան, բայց գիտեմ նրա որակները: Առանց […] ...
16:55 30.06.2025
Ավարտվել է Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 17-ամյա տղայի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի մարտի 18-ին Գ.Պ.-ի կողմից Հ.Գ.-ի կնոջը նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում Գ.Բ.-ն դանակով հարվածել է 17-ամյա Գ.Պ.-ի կրծքավանդակին՝ սպանելով նրան: Նկարագրված արարքը կատարելու համար Գ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի […] ...