19:08 11.01.2018
Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի, քաղաքացիության, տարիքի և լրացուցիչ այլ տեղեկությունների ճշգրիտ հաշվարկման համար առաջարկվում է նոր մեթոդաբանություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին է անդրադարձել Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:
«Հայաստանում զբոսաշրջության վիճակագրությունը ներկայում վարվում է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանությանը և մեր գործող օրենքին համապատասխան: Մենք առաջարկում ենք կիրառել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը (ՍԷԿՏ): Համակարգչային ծրագրի օգնությամբ, ինչպես նաև շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համագործակցությամբ կունենանք ավելի կատարելագործված վիճակագրական համակարգ Հայաստան ներգնա և արտագնա զբոսաշրջային այցելությունների թվաքանակի վերաբերյալ՝ ավելի քան 95 տոկոս ճշգրտությամբ»,- ասել է Ապրեսյանը՝ նշելով, որ բացի զբոսաշրջիկների թվաքանակից, ճգրիտ տեղեկատվություն կստացվի նաև նրանց քաղաքացիության, տարիքի, սեռի, կրկնակի այցելությունների վերաբերյալ:
Երկրի սահմանն անցնող բոլոր անձանց անձնագրերը սքանավորվում են և մուտքագրվում համակարգ: Մշակվող համակարգչային ծրագրի օգնությամբ ֆիքսվում է սահմանային անցման կետերի ուղևորահոսքը, բացահայտվում զբոսաշրջիկների թվաքանակը:
Նրա խոսքով՝ հետազոտության հիման վրա ստացված տվյալներն այնքան էլ ճշգրիտ չեն:
«Առաջարկվող նոր մեթոդով 95 տոկոս ճշգրտությամբ ստանալու ենք զբոսաշրջիկների թիվը: Նոր համակարգով, սակայն, հնարավոր չի լինի պարզել, թե որ երկրից են գալիս զբոսաշրջիկները, փոխարենն այն կպարզվի հետազոտության արդյունքներով»,- նշել է Ապրեսյանը:
Նախագիծը ներկայում հանրային քննարկման փուլում է: Ապրեսյանի խոսքով՝ համակարգը կարևորվում է ղեկավարության կողմից և գտնվում է ՀՀ նախագահի հսկողության ներքո: Նախագիծը ներկայացված է edraf.am կայքում՝ հանրության կարծիքը ևս իմանալու համար:
Որոշ ժամանակ հետո, հաշվի առնելով նաև առաջարկությունները, այն վերջնական կներկայացվի քննարկման:
Մեթոդը նախատեսվում է փորձարկել 2018-ին:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...