14:47 31.08.2020
Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ գտնվում է Լիտվայում, առաջիկա օրերին ելույթ է կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերում։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը։
ՄԱԿ-ի ԱԽ նիստում ընդդիմադիր գործիչը ելույթ կունենա սեպտեմբերի 4-ին, իսկ ԵԽԽՎ նիստում՝ սեպտեմբերի 8-ին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթ ունենալու հրավեր ստանալու համար հարկավոր է ԱԽ-ի բոլոր անդամների համաձայնությունը։
«Այն հարցին, թե ինչ օգնություն են նա և Բելառուսը ակնկալում միջազգային հանրությունից, Սվետլանան ասում է, որ մենք բոլորին խնդրում ենք հարգել Բելառուսի ինքնիշխանությունը, հանդես գալ որպես Բելառուսի ինքնիշխանության երաշխավորներ և հարգել Բելառուսի ժողովրդի կամքը»,- հաղորդել է գործչի մամուլի ծառայությունը։
Ըստ մամուլի ծառայության՝ միջազգային հանդիպումների ժամանակ Տիխանովսկայան ընդգծում է, որ Բելառուսի ժողովրդի ընտրությունը պաշտպանելուն ուղղված ցույցերը կրում են բացառապես խաղաղ բնույթ, իսկ ճգնաժամից դուրս գալու լավագույն տարբերակը բանակցություններն են։
«Իշխանության ներկայացուցիչների և ժողովրդի միջև իշխանության փոխանցման մասին բանակցությունների հասնելը հենց բելառուսների պատասխանատվությունն է, սակայն դրանք սկսելու համար մենք չենք հրաժարվում միջազգային աջակցությունից։ Սա աշխարհաքաղաքական հեղափոխություն չէ, սա քաղաքական ճգնաժամ է երկրի ներսում։ Բելառուսի ժողովուրդը ցանկանում է ընտրել երկրի նոր ղեկավարի։ Եվ նրանք իրավունք ունեն անել դա ինքնուրույն»,- նշված է հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով նախկին թեկնածուի խոսքերը։
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ բազմաթիվ երկրներ պատրաստակամություն են հայտնել ֆինանսական օժանդակություն ցուցաբերել Բելառուսի տնտեսության վերականգնման և զարգացման համար, նպաստել ներդրումներին և նոր տեխնոլոգիաներին այն բանից հետո, երբ երկրում ազատ ընտրություններ կայանան։
Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում Ալեքսանդր Լուկաշենկոն 6-րդ անգամ դարձավ նախագահ, ինչից հետո արդեն 22 օր շարունակ երկրում ցույցեր են անցկացվում նոր ընտրություններ անցկացնելու պահանջով։
09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...