Պայմանավորված խաղերի ամենաաղմկահարույց դեպքերը. ի՞նչ է ցույց տալիս համաշխարհային վիճակագրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Պայմանավորված խաղերի ամենաաղմկահարույց դեպքերը. ի՞նչ է ցույց տալիս համաշխարհային վիճակագրությունը

20:38 11.01.2018

Ինչպես արդեն հայտնել էր ShantNews.am-ը, ՈՒԵՖԱ-ն պայմանավորված խաղերին մասնակցելու համար տարբեր ժամկետներով որակազրկել է Մալթայի երիտասարդական հավաքականի վեց ֆուտբոլիստների, ընդ որում՝ նրանցից երկուսը որակազրկվել են ցմահ: Երեկ պայմանավորված խաղի մասին տեղեկատվություն տարածվեց նաև հայկական մեդիադաշտում. խոսքը Հայաստանի առաջին լիգայի առաջնության՝ 5-0 հաշվով ավարտված  «Վանաձոր» – «Էրեբունի» հանդիպման մասին էր:  Ֆուտբոլում և առհասարակ  մարզաշխարհում նման փաստերը   հազարների են հասնում, ընդ որում՝ մեծ թվով դեպքեր մնում են չբացահատված: Ովքե՞ր և ինչ՞ու են խաղեր վաճառում, որոնք են ամենաաղմկահարույց դեպքերը և ինչ է ցույց տալիս համաշխարհային վիճակագրությունը: 

Հայկական ձեռագիր

Նախ հիշենք հայկական ֆուտբոլում արձանագրված ամենաաղմկոտ   դեպքերը: Գոյությունը ժամանակավորապես դադարեցրած «Ուլիս» ֆուտբոլային ակումբը երկու տարի առաջ հայտնվեց  սկանդալի կենտրոնում: Ակումբի մարզիչներն ու միանգամից մի քանի  ֆուտբոլիստներ մեղադրվեցին պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ: Նրանք բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել էին 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և ապահովել  խաղերի կանխատեսելի արդյունքները: 

Անցած տարեվերջին շատերի ուշադրության կենտրոնում հայտնվեց Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների հանդիպումը, որն ավարտվեց 4-1 հաշվով: Այն ընկերական էր և կողմերից ոչ մեկի համար, ըստ էության, արդյունքը կարևոր նշանակություն չուներ: Պայմանավորված խաղերի բացահայտմամբ զբողվող «Ֆեդերբետ» ընկերությունը գրառում կատարեց ֆեյսբուքում այն մասին, որ խաղի ընթացքում նկատվել է խաղադրույքների և գործակիցների ոչ սովորական ակտիվություն: Չնայած նրան, որ 41-րդ րոպեին հաշիվը 0:0 էր, խաղում 3 գոլ լինելու գործակիցը բարձրանալու փոխարեն մնացել էր  նույնը:  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանեց, որ տվյալ ընկերությունը նման  վերլուծություններ անելու  բավարար ռեսուրս չունի, և կասկածները զրպարտանք որակեց, ՈՒԵՖԱ-ն էլ խաղի պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց  չներկայացրեց:   


Ամենաաղմկահարույց դեպքը կապված էր Հայաստան-Ալբանիա խաղի հետ: Մեր հավաքականը անսպասելի  պարտություն կրեց 0-3 հաշվով, որից հետո միջազգային մամուլում տեղեկություններ հայտնվեցին խաղի ծախված լինելու կասկածների մասին: Դրանց համար հիմք ծառայեցին հայերի առաջին ինքնագոլը, երկրորդ գոլի դեպքում պաշտպանի անհասկանալի գործողությունները:  Պայմանավորված խաղի կասկածանքի սլաքն ուղղվեց երեք պաշտպանների և դարպասապահի ուղղությամբ: Իբր նրանցից յուրաքանչյուրին ալբանացիները վճարել էին 500 հազար եվրո: Կասկածներ հայտնող կողմը Սերբիան էր, որը այն ժամանակ ոչ միայն քաղաքական այլ նաև մարզական առճակատման մեջ էր Ալբանիայի հետ:

«Հայաստանը հայտնվեց  երկու կրակի արանքում», – միջադեպից հետո նշել էր Հայաստանի հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովը: Պայմանավորված խաղի մասին  ենթադրությունները, սակայն, չհաստատվեցին: 

Իսկ  մի քանի  տարի առաջ հայկական մրցավարական բրիգադը արտասահմանյան խաղի ժամանակ, որ հենց ինքն էր սպասարկում,   խաղադրույքներ էր կատարել կոնկրետ հաշվի վրա և ամբողջ խաղի ընթացքում ցանկանում էր ստանալ այդ հաշիվը: Այս պատմությունը,  որ   հայտնի է ֆուտբոլային աշխարհում,  ավարտվեց   մրցավարներ  Արսենյանի և Ավագյանի ցմահ որակազրկմամբ: 

Ինչ կա աշխարհում

Ֆուտբոլի համաշխարհային պատմություն մեջ նույնպես արձանագրվել են բազմաթիվ նման դեպքեր: Ներկայացնենք դրանից ամենաուշագրավները:

1993 թվականի Ֆրանսիայի առաջնության «Մարսել»- «Վալանսյեն» հանդիպուից հետո «Վալանսյեն»-ի խաղացողը հայտնեց, որ հակառակորդ թիմը իրեն գումար էր առաջարկել:  Ֆրանսիայի այդ պահին ուժեղագույն թիմը՝ «Մարսելը»  որակազրկվեց և տեղափոխվեց առաջնության վերջին դիվիզիոն:

2008 թվականի ՈՒկրաինայի առաջնության «Մետալիստ» – «Կարպատներ» խաղից հետո, որն ավարտվեց 5-0 հաշվով, Կարպատների ֆուտբոլիստը  տեղեկացրեց ՈՒԵՖԱ-յին խաղը վաճառված լինելու մասին և դա արեց նրա համար, որ ակումբը իրեն չէր վճարել մի քանի ամիսների աշխատավարձը: 

Ամենահատնի դեպքը, սակայն, կապված է իտալական «Յուվենտուսի» հետ:  2006 թվականին Իտալիայի չեմպիոն դառնալուց անմիջապես հետո բարձրացավ պայմանավորված խաղերի աղմուկը, և չեմպիոնը ևս տեղափոխվեց վերջին դիվիզիոն:   

Անարդյունավետ պայքար

Համաշխարհային ֆուտբոլի պատմությունում պայմանավորված խաղերի  փաստերը  հազարների են հասնում, ընդ որում մեծ թվով դեպքեր մնում են չբացահատված:  Մարզական փորձագետներն աշխատում են  վերլուծություններ անել վիճակագրության հիման վրա: Մեթոդներից  մեկը  ոչ-ոքի արդյունքների համեմատականների հետ է կապված:  Ոչ-ոքիները  պայմանավորված  խաղերի տրամաբանության մեջ, ըստ էության,  չեն մտնում,  կամ շատ փոքր տոկոս կարող են կազմել:  Հենց սա հաշվի առնելով և  առաջնություններում ոչ-ոքիների տարեկան տեսակարար  քանակների համեմատականով  որոշվել է, թե որ երկրներում են ավելի շատ պայմանավորված խաղեր գրանցվում:  Ըստ տարբեր վերլուծությունների առաջին տեղերում Ռուսաստանի, Ուկրաինայի, Իտալիայի առաջնություններն են: 

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP