23:23 12.09.2020
Կյանքի ժամանակակից ռիթմը և անառողջ սնունդը բացասաբար են ազդում սիրտ-անոթային համակարգի վիճակի վրա: Սննդաբան Ֆաթմա Բայսալ Յուսուֆը կարծում է, որ ճիշտ սնունդը առողջ սրտի բանալին է, և նշել է այն կերակուրները, որոնք պետք է ներառվեն սննդակարգում: Այս մասին հայտնում է Sözcü թերթը:
Ձուկը և ձկան յուղերը կանխում են արյան թրոմբները, իսկ դրա մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթուներն ունեն բարձր հակաօքսիդային հատկություններ: Բժիշկը խորհուրդ է տալիս ուտել խորոված կամ շոգեխաշած ձուկ:
Ընկույզն ու պնդուկը հարուստ են օմեգա -3 թթուներով և վիտամին E- ով, որոնք ունեն բարձր հակաօքսիդային հատկություններ: Դրանք հարուստ են նաև մագնեզիումով և բջջանյութով: Յուսուֆը խորհուրդ է տալիս ուտել վեցից յոթ պնդուկի միջուկ և երկու-երեք ընկույզ՝ շաբաթական երեք անգամ:
Կտավատի սերմերը նույնպես նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը: Բժիշկը խորհուրդ է տալիս օրական մեկ ճաշի գդալ թարմ աղացած կտավատի սերմեր ուտել՝ դրանք ավելացնելով այնպիսի մթերքներին, ինչպիսիք են յոգուրտը կամ ապուրը:
Կանաչ թեյը կանխում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը`կապված պոլիֆենոլների պարունակության հետ, որոնք ունեն հակաօքսիդային հատկություններ: Բժիշկը խորհուրդ է տալիս սև թեյն ու սուրճը փոխարինել այդ ըմպելիքով: Բացի այդ, դուք կարող եք խմել եղեսպակի կամ երիցուկի թեյ:
Յուսուֆը նշել է նաև կարմիր խաղողի, լոլիկի և ձմերուկի օգտակար հատկությունները, որոնք ևս ունեն հակաօքսիդային հատկություններ:
15:31 04.07.2025
39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...
15:23 04.07.2025
ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններիցՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...
15:15 04.07.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...
14:55 04.07.2025
Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն էԱյսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...