16:56 20.06.2018
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Կոմերսանտ» պարբերականի այն տեղեկությանը, թե մոտ ապագայում Հայաստանի ՀՕՊ զինանոցը համալրվելու է ռուսաստանյան արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչով:
«Ընդհանրապես, նոր իշխանությունները, ինչպես նաև պաշտպանության նախարարությունը իրենց առջև այդպիսի նպատակ ունեն՝ զարգացնել ավիացիան և այդ նպատակը իրացնելու համար տարբեր ճանապարհներ են քննարկում»,- ասաց նա:
Գրիգորյանը հույս հայտնեց, որ հնարավորինս արագ վերջնական եզրահանգման կգան՝ հասկանալով և՛ ռեսուրսները, և՛ դրանց օգտագործման հնարավորությունները, և՛ թե ինչպես կարելի է ուժեղացնել Հայաստանի բանակի ընդհանուր մարտունակությունը:
«Դրանք ավելի շատ պլաններ են, մտքերի փոխանակում»,- ասաց նա:
Օգտատերերից մեկը հետաքրքրվեց՝ բավարար համարո՞ւմ է Հայաստանում Բելառուսի դեսպանին Ադրբեջանին բելառուսական զենքի վաճառքի հետ կապված մտահոգությունը հայտնելը:
Ի պատասխան՝ Գրիգորյանը նշեց, որ Հայաստան-Բելառուս հարաբերությունները տարբեր մակարդակներ ունեն, դրանք համագործակցային մակարդակում են ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ, ապա մասնավորեցրեց՝ նկատի ունի ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն:
«Այս առումներով հայ-բելառուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ու զենքի վաճառքն ամենևին չի համապատասխանում այն մակարդակին, որ ունենք Բելառուսի հետ: Այս առումով այդ մտահոգությունները հայտնվել են, մենք պետք է հասկանանք, որ ցանկացած խնդիր միանգամից չի լուծվում»,- նշեց ԱԱԽ քարտուղարը:
Նա հավելեց, որ խնդիրը գոյություն ունի երկար ժամանակ և մեկ անգամ բարձրաձայնելով՝ չեն կարող խնդրին լուծում տալ: Գրիգորյանը մեջբերեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի խոսքերն այն մասին, որ այդ հարցը բազմակողմանի ու բազմաշերտ քննարկվում է բելառուսական կողմի հետ և պատասխանները, որ ստանում են, իրենց չեն բավարարում, ուստի պետք է շարունակել աշխատանքը լուծում գտնելու համար:
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...