Քաղաքացիները մեզ ներքին բարեփոխումներ կատարելու մանդատ են տվել. Արմեն Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Քաղաքացիները մեզ ներքին բարեփոխումներ կատարելու մանդատ են տվել. Արմեն Գրիգորյան

19:00 20.06.2018

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերը դիմեցին հարցով, թե Ադրբեջանին զենքի վաճառքի հետ կապված ինչո՞ւ նաև Ռուսաստանին մտահոգություն չի հայտնել: Օգտատերերին հետաքրքրում էր նաև՝ արդյո՞ք ԵՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտություն չի տեսնում:

Գրիգորյանն արձագանքեց, որ արտաքին քաղաքական կուրսի մասին բազմիցս հայտարարվել է, նաև նշվել է, որ փոփոխություն չի լինելու:

«Ամբողջ հեղափոխության մեխը եղել է ներքին քաղաքականությունը, քաղաքացիները մեզ մանդատ են տվել հենց ներքին բարեփոխումներ կատարելու, բայց այդ դաշտում փոփոխություններ կատարելու հարցը չենք բարձրացրել, և շարունակում ենք մնալ հեղափոխության տրամաբանության շրջանակներում»,- ասաց նա:

Ըստ Գրիգորյանի՝ կառույցներից ոչ թե պետք է դուրս գալ, այլ դրանք օգտագործել, որ դրանց գործունեությունն ավելի լավ լինի և Հայաստանն իր շահերին համապատասխան աշխատանք կատարի և ստանա եղած առավելագույն հնարավորությունները: ԱԱԽ քարտուղարը նշեց, որ այս հարցը բարձրացնում են առավելագույն չափով, Gazeta.ru-ում հոդված է գրել և այս հարցը բարձրացրել:

«Մենք բոլոր գործընկերների հետ էլ խոսում ենք ունեցած խնդիրների մասին, սակայն լուրջ հարցեր կան, որոնց դժվար է մեկ օրում լուծում տալ: Ցանկացած կառույցից, մանավանդ միջազգային կառույցից օգտվելու համար անհրաժեշտ է երկրիդ ներսում ունենալ այնպիսի կառուցվածք, որ հնարավորություն ունենաս այդ կառույցից օգտվելու: Եթե մենք ունենանք ազատ շուկա, մեր կառույցները սկսեն արդյունավետ գործել, եթե մեր բիզնեսները ներսում մրցակցելով դառնան ավելի մրցունակ և արտադրեն ավելի մրցունակ ապրանքներ, ապա միջազգային այդ կոնյունկտուրայից ավելի մեծ հնարավորություններով կարող ենք օգտվել»,- ասաց նա:

Գրիգորյանն ընդգծեց՝ այստեղ խնդիրը կրկին պետք չէ դրսում դիտել, այն երկրի ներսում է, եթե կարողանում են երկրի ներսում կատարել բարեփոխումներ, տնտեսությունն ուժեղացնել, կարողանում են նաև ունենալ մեծ հնարավորություններ ու օգտվել այդ կառույցներից:

Հարցին՝ ինչու մինչ այժմ այդ հնարավորությունները չեն ստեղծվել, համապատասխան գործիքներից չեն օգտվել, նա պատասխանեց, որ շուկան մրցակցային չի եղել, իսկ ըստ Համաշխարհային բանկի 2013 թ. զեկույցի՝ Հայաստանն ունեցել է հետխորհրդային տարածքի ամենամենաշնորհացված տնտեսությունը:

«Եթե գնում ենք բարեփոխումների, վերացնում մենաշնորհները, Հայաստանը կարողանում է ավելի լայնորեն օգտվել հնարավորություններից»,- ասաց Գրիգորյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

BACK_TO_TOP