Մարմաշենի վանական համալիրում ճարտարապետական ուսումնասիրություններ են կատարվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC

Մարմաշենի վանական համալիրում ճարտարապետական ուսումնասիրություններ են կատարվում

20:05 10.09.2020

Մարմաշենի վանական համալիրում ուսումնասիրություններ են տարվում: ԿԳՍՄ նախարարությունը ուսումնասիրությունների, հնագիտական պեղումների և վանական համալիրի վերակառուցման նախագիծ կազմելու համար մրցույթ էր հայտարարել և հաղթող է ճանաչվել ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը:Մասնագետները չափագրումների միջոցով վերակառուցման առաջարկներ են ներկայացնելու և ամենակարևորը՝գտնելու են այն հարցի պատասխանը, թե որն է եկեղեցու խոնավացման պատճառը: Տարիներ շարունակ եկեղեցու վրա խոնավացման հետքեր են առաջանում, իսկ պատճառը գտնել, մինչ այս տեղի ունեցած ուսումնասիրություններով,գտնել չի հաջողվել:

Մարմաշենի վանական համալիրը Անիի ճարտարապետական դպրոցի շարունակությունն է: Գլխավոր՝ կաթողիկե եկեղեցին,կրկնում է Անիի մայր տաճարի ճարտարապետությունը և ենթադրվում է,որ հեղինակը Տրդատ ճարտարապետն է: Անիի եկեղեցիների հետ նմանությունը ոչ միայն գլխավոր վանքն ունի: Սա հաստատում են նաև ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի մասնագետները:

Վերականգնող ճարտարապետները չափագրումներ են սկսել, վանական համալիրի վերականգնման նախագիծ կազմելու համար: Առաջին հերթին պարզելու են, թե ինչ պատճառով է եկեղեցին խոնավանում: Տարբեր տարիներին կատարված ուսումնասիրություններով խոնավացման մի քանի պատճառներ են նշվել՝ գրունտային ջրերի մակարդակի բարձրացումը, տարածքի հէկ-ը և եկեղեցուն հարակից այգու ոռոգումը: Այս հավանական պատճառներից ոչ մեկը դեռ  չի հաստատվել: Խոնավության հետքերը եկեղեցու տարբեր հատվածներում են: Ու առանձին տեղամասերում ներքևի հատվածը խոնավ չէ,մեջտեղում ջրի հետք է երևում, վերևի հատվածում կրկին չոր է: Սա էլ մասնագետներին կասկածի տեղիք է տվել:

«Եթե մտածենք, որ սա գրունտային ջրերն են բարձրանում, ապա անհասկանալի է, թե ինչի ստորին մասը չոր է մնում, հաջորդ հատվածը թաց: Եթե ընդունենք, որ սա խոնավացում է, ջուրը հավասարաչափ պիտի բարձրանա, ոչ թե տեղ-տեղ խանավանա:1 շաբաթ է այստեղ ենք, այս հետքերը չեն փոփոխվում: Եղել ենք այստեղ, երբ որ անձրև է եղել: Անձրևից ստորգետնյա ջրերը կբարձրանային , հետքերն ավելի կլայնանային, հետագիծը կփոխվեր, բայց բացարձակապես չի փոխվում: Չափումներ կանենք խոնավաչափերով, տեսնենք իրոք խոնավություն է, թե ուղղակի քարի ինչ-որ անհասկանալի նկարվածք է մուգ  և դա խոնավության տպավորություն է թողնում: Իսկ եթե պարզվեց, որ խոնավություն է, մտածել ենք եռաշերտ ցամաքուրդային համակարգ անել»,-shantnews-ին ներկայացրեց վերականգնող ճարտարապետ Գայանե Նազլուխանյանը:

Մասնագետները արտաքին զննությամբ չեն սահմանափակվում, գործիքային ուսումնասիրություն են կատարում: Խոնավաչափերն ու լազերային ուսումնասիրությունը հնարավորություն են տալիս ավելի ստույգ պարզել, կա արդյոք եկեղեցում խոնավություն: Մասնագետները նաև վանական համալիրի վերականգնման նախագիծ են կազմելու: Վերականգնումն արդեն վերաբերում է համալիրի ոչ թե գլխավոր, այլ մյուս եկեղեցիներին:

«Հյուսիսային եկեղեցին, որը մեկ քառորդով չկա,  նախագծով առաջարկելու ենք վերականգնել մինչև թմբուկատակ քառակուսին: Թմբուկը չենք կարող ,որովհետև հիմնավորում չունենք , թե թմբուկի բարձրությունն ինչքան է եղել, վեղարի թեքությունն ինչպիսին է եղել»,- ասաց Գայանե Նազլուխանյանը:

Ճարտարապետների ուսումնասիրություններին նաև հնագիտական պեղումներն են հաջորդելու: Հանրագումարում վերակագնման առաջարկները մասնագետները ներկայացնելու են ԿԳՍՄ նախարարություն: Մարմաշենի վանական համալիրի վերականգնման նախագիծը նախատեսում են, որ պատրաստ է լինելու մինչև տարեվերջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP