20:40 20.06.2018
Արցախի կառավարությունը որևէ մեքենա չի հատկացրել Երկրապահ կամավորական միությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը։
«Վերջին օրերին ողջ հայությանը ցնցել են Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը հաջորդող՝ ՀՀ ԱԱԾ-ի կողմից հրապարակված բացահայտումները, որոնք անձամբ ինձ համար էլ էին ցավալի: Դրանց արդյունքում, որոշ հարցականներ են առաջացել` տեսանյութում երևացող գույքի վերաբերյալ: Կարծում եմ, որ պետք է բոլորս սպասենք իրավապահ մարմինների մանրազնին աշխատանքին և վճիռներին, որպեսզի կարողանանք վերջնական գնահատական տալ կատարվածին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոմանք փորձում են շահարկել ԱՀ կառավարության և իշխանությունների անունը՝ անհրաժեշտ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ կառավարության կողմից որևէ մեքենա չի հատկացվել Երկրապահ կամավորական միությանը, և բոլոր նվիրատվությունների ստացման ու բաշխման մասին ժամանակին հրապարակել ենք մանրամասն հաշվետվություններ:
Ավելի հստակ կուզեի ներկայացնել հետևյալ պարզաբանումները՝
1. 2016թ. ապրիլի 4-ին ԱՀ կառավարության կողմից ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ վարչապետի (այսինքն՝ իմ) գլխավորությամբ՝ նպատակ ունենալով համակարգել համայն հայության կողմից Արցախ ուղարկվող աջակցության ստացման և բաշխման աշխատանքները: Այն ակտիվորեն գործել է 3-4 ամիս՝ պայմանավորված աջակցության մեծ հոսքով, իսկ ընդհանուր աշխատանքներն ամփոփել ենք նույն տարվա վերջին:
2. Այդ ժամանակահատվածում կառավարությունը ստանում էր բազմապիսի աջակցություն, ներառյալ՝ ֆինանսական, պարենային, մեքենաներ և այլն: Մի շարք կազմակերպություններ և անհատներ Արցախին են նվիրաբերել ավտոմեքենաներ, որոնք փոխանցվել են գլխավորապես Պաշտպանության բանակին, իսկ մնացածը՝ պետական այլ մարմինների՝ ըստ բարերարների նախընտրության: Ստորև կարող եք ծանոթանալ կառավարության հրապարակած հաշվետվությանը, որտեղ թափանցիկ ու մանրամասն կերպով ներկայացված են և՛ 219 մեքենաների, և՛ նյութական այլ աջակցության ստացման ու բաշխման տվյալները:
3. Ինչ վերաբերում է կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցված ֆինանսական նվիրատվություններին, ապա և՛ մուտքերի, և՛ ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը ևս ներկայացրել ենք թափանցիկ և հրապարակային կերպով. մանրամասները՝ այս հղմամբ՝
4. Հիշեցնեմ, որ բացի ֆինանսական և նյութական աջակցությունների ստացման ու բաշխման վերաբերյալ հաշվետվությունների պարբերական հրապարակումից, մենք նաև 2016թ. օգոստոսին նախաձեռնել էինք մի շարք հանրային գործիչների շրջայց առաջնագիծ՝ ներկայացնելու հատուկ հաշվեհամարի նվիրատվությունների և պետական ու մասնավոր այլ միջոցների հաշվին իրականացված լայնածավալ աշխատանքները: Հատկանշական է, որ այդ շրջայցին մասնակցում էր նաև ՀՀ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Թեւան Պողոսյանի, Հովհաննես Սահակյանի, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանի, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի, «ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդ» ՀԿ նախագահ Մասիս Մայիլյան հետ միասին: Ի դեպ, շատերը կհիշեն, որ ինչպես շրջայցի մնացած մասնակիցներն են հանդես եկել հրապարակումներով, այդպես էլ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ իր տպավորություններով կիսվել է հետևյալ ծավալուն հոդվածում, որը համարում եմ իմ գլխավորած օպերատիվ շտաբի թափանցիկ և հաշվետվողական գործունեության ցուցիչներից մեկը՝
5. Հավելեմ, որ բացի կառավարության միջոցով հատկացվող աջակցությունից, ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում մի շարք անհատներ, խմբեր ու կազմակերպություններ ուղիղ նվիրատվություններ (այդ թվում՝ մեքենաներ) են կատարել այս կամ այն ստորաբաժանմանը կամ խմբին, և այդպիսի դեպքերն ընդհանրապես չեն հաշվառվել ու համակարգվել կառավարության կողմից: Նման նվիրատվություններ հավանաբար ստացել է նաև Երկրապահ կամավորական միությունը, իսկ թե ինչ տեսքով և ծավալի, Արցախի կառավարությունը և իշխանությունները տեղյակ չեն ու չէին էլ կարող ի պաշտոնե տեղյակ լինել:
Վերջում կուզեի ևս մեկ անգամ իմ երախտագիտության խոսքը հղել մեզ համար վճռական այդ ժամանակահատվածում Արցախին նույնիսկ ամենափոքր չափով աջակցած բոլոր մարդկանց, քանի որ յուրաքանչյուր լումա, նյութական միջոց և բարոյական աջակցություն ներդրում էր հայրենիքի պաշտպանության սուրբ գործին»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/177887042908677
20:46 03.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՕգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...
20:18 03.08.2025
Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանցԱնցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...
19:50 03.08.2025
Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխըԿամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...
19:25 03.08.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-նԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...
19:00 03.08.2025
Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համարԵգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...
18:30 03.08.2025
Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրըԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...