Խոսքս այլ կերպ է ընկալվել․ Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցանքներում «Արցախի ներգրավվածության» մասին չեմ ակնարկել. Սեյրան Օհանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Խոսքս այլ կերպ է ընկալվել․ Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցանքներում «Արցախի ներգրավվածության» մասին չեմ ակնարկել. Սեյրան Օհանյան

23:35 20.06.2018

Բնավ չեմ ակնարկել Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցանքների մեջ «Արցախի ներգրավվածության» մասին, ինչպես այսօր հրապարակել են որոշ ԶԼՄ-ներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի հետ իր հարցազրույցին:

«Հարգելի’ հայրենակիցներ

Ինչպես գիտեք, Ազատություն ռադիոկայանի թղթակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում ես նշել եմ, որ ապրիլյան պատերազմի օրերին «…բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ, և այդ օգնությունները համապատասխան ուղղություններով բաշխում է իրականացվել․ դա պետք է մենք ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից»՝ ի նկատի ունենալով, որ նաև Արցախի Հանրապետության ղեկավարությունը՝ հանձինս ՊԲ-ի, նախաքննության մարմիններին օգնելու նպատակով կարող է պարզաբանել, հստակեցնել՝ արդյոք Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցագործությունների առարկա հանդիսացող նյութերը՝

1. ապրիլյան պատերազմի օրերին մեր հայրենակիցների կողմից զինվորին ուղարկված նամակներ և մարդասիրական օգնություն,

2. ՈՒԱԶ մակնիշի մեքենաներ,

3. բանակին պատկանող պահածոներ,

4. զենք-զինամթերք,

Հայաստանից հասե՞լ են Արցախ, ապա` ապօրինի տեղափոխվել Էջմիածին, թե չեն հասել Արցախ:

Արդյո՞ք ԱՀ ՊԲ-ն ստացել է ՈՒԱԶ մակնիշի մեքենաներ:

Ցավում եմ, որ իմ խոսքերը այլ կերպ են ընկալվել. ես բնավ չեմ ցանկացել և չեմ ակնարկել Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցանքների մեջ «Արցախի ներգրավվածության» մասին, ինչպես այսօր հրապարակել են որոշ լրատվամիջոցներ:

Ընդհակառակը, անկեղծ հարգանք տածելով Արցախի Հանրապետության ղեկավարության նկատմամբ՝ դիմել եմ նրանց, որպեսզի իրենց պարզաբանումներով հստակեցնեն այս օրերին մեր հայրենակիցներից յուրաքանչյուրին անհանգստացնող հարցերի պատասխանները՝ զուտ մարդասիրական օգնություններին վերաբերող, որոնցից են նաև ՈՒԱԶ մակնիշի մեքենաները:

Այսօր մենք բոլորս խորը դառնություն և ցավ ենք ապրում այդ երևույթի համար»,-ասված է գրառման մեջ:

https://www.facebook.com/SeyranOhanyan88/photos/a.1506115032735539.1073741828.1506107546069621/2289147894432245/?type=3&theater

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

22:51 02.08.2025

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

Հայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...

BACK_TO_TOP