Կոշտ զրույց վարչապետի և նախարարի միջև. Ծառուկյանի որդին կզորակոչվի՞ բանակ. «Ժամանակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+30.09 oC

Կոշտ զրույց վարչապետի և նախարարի միջև. Ծառուկյանի որդին կզորակոչվի՞ բանակ. «Ժամանակ»

08:58 21.06.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը դիմել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որպեսզի որդու` Նվեր Ծառուկյանի անունը հանեն կառավարություն ներկայացված տարկետման իրավունք ստացողների ցուցակից: Սա փորձում են ներկայացնել որպես Ծառուկյանի կողմից արված մի վեհանձն քայլ, որով նա իր որդուն դնում է մյուս զինապարտների հետ հավասար հարթության մեջ: Բայց իրականությունը բոլորովին այլ է:

Պարզվում է՝ Ծառուկյանի այս նախաձեռնությունը ընդամենը իրավիճակից ինչ-որ կերպ դուրս գալու և սեփական դեմքը փրկելու միջոց է: Մեր տեղեկություններով՝ Նվեր Ծառուկյանին բանակից ազատելու մասին լուրը հրապարակվելուց հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանին և նրան շատ հանգամանալից բացատրել, որ այդ պաշտոնը իրեն տրված չէ իր հովանավորների որդիներին բանակից ազատելու միջնորդություններ գրելու համար: Փաշինյանն ասել է, որ եթե իր որդին կամավոր մեկնում է Արցախ ծառայության, ապա ինքը չի հանդուրժելու, որ մյուս պաշտոնյաների և օլիգարխների որդիները օգտվեն ինչ-որ սողանցքերից և ազատվեն ծառայությունից:

Նա նաև հանձնարարել է ուսումնասիրել այլ պաշտոնյաների որդիների ծառայության կամ դրանից ազատվելու հանգամանքները և զեկուցել իրեն: Եվ միայն դրանից հետո է Ծառուկյանը դիմել իր նշանակած նախարարին՝ որդու անունը այդ ցուցակից հանելու համար: Բայց դա ամենևին չի նշանակում, որ Ծառուկյանի որդին այս ամառ Նիկոլ Փաշինյանի որդու հետ կզորակոչվի հայկական բանակ:

Ծառուկյանի որդին սովորում է Տնտեսագիտական համալսարանում` անվճար ուսուցման համակարգում, և առնվազն մինչև ուսման ավարտն ազատված է ծառայությունից: Մի՞ թե Նիկոլ Փաշինյանի մտքով չի անցել օգտագործել իր դիրքն ու ազդեցությունը որդուն նման մի տեղ խցկելու կամ, ասենք, գիտության թեկնածուի աստիճան շնորհելու և բանակից ազատելու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը պատժամիջոցները համարում է ուկրաինական հակամարտության կարգավորման «ակնհայտ քայլ»

10:43 05.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը պատժամիջոցները համարում է ուկրաինական հակամարտության կարգավորման «ակնհայտ քայլ»

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը կարծիք է հայտնել, որ ռուսական նավթի գնորդների նկատմամբ երկրորդական պատժամիջոցները «ակնհայտ քայլ» են ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար։ «Իհարկե, խնդրի համար մարտադաշտային լուծում չի կարող լինել. դիվանագիտությունը միակ լուծումն է։ Եվ նախագահ Թրամփը ստեղծում է պայմաններ, որպեսզի Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում։ […] ...

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը․ գողոնը հայտնաբերվել է

10:35 05.08.2025

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը․ գողոնը հայտնաբերվել է

Օգոստոսի 1-ին Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնեց բնակարանից կատարված գողության մասին: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մեկնեցին Գյումրիի Տերյան փողոց: Պարզվեց, որ այդ օրը, ժամը 8-ին մոտ, մի տղամարդ, օգտվելով խոհանոցի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մտել է տուն և կնոջ պայուսակից գողացել 100 հազար ռուբլի և 475 հազար դրամ: Ձեռնարկված […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 5-ին

10:27 05.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ

10:20 05.08.2025

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ UTC-ի ժամանակով ժամը 5:06-ին՝ Բամ քաղաքից 125 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է 99 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ

10:11 05.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ կազմել է 21.1 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թուրքմենստանում բացվել է ցամաքով շրջափակված երկրներին նվիրված ՄԱԿ-ի երրորդ համաժողովը

10:00 05.08.2025

Թուրքմենստանում բացվել է ցամաքով շրջափակված երկրներին նվիրված ՄԱԿ-ի երրորդ համաժողովը

Կասպից ծովի ափին գտնվող Թուրքմենբաշի քաղաքի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում օգոստոսի 5-ին բացվում է ՄԱԿ-ի (ՄԱԿ) ցամաքով շրջափակված զարգացող երկրների երրորդ համաժողովը։ Կազմակերպիչների խոսքով՝ դրան կմասնակցեն ավելի քան 30 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ներկայացուցիչներ։ Համաժողովը կսկսվի լիագումար նիստով, որի ժամանակ պետությունների և կառավարությունների ղեկավարները ելույթ կունենան համաժողովում: Նախատեսվում է, որ այն կբացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար […] ...

BACK_TO_TOP