Ընտրողներին կաշառք տալու և ստանալու, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+28.09 oC

Ընտրողներին կաշառք տալու և ստանալու, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ

16:15 14.09.2020

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող ՀՀ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ, ստիպողաբար անդամակցելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրված՝ 2012 թվականի մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման և 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած 6-րդ գումարման ընտրություններին ձայներ են ապահովել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար՝ վերջինիս տրամադրելով կուսակցության օգտին իրենց հորդորով կողմ քվեարկելու պատրաստակամություն հայտնած անձանց մասին տվյալներ: Բացի դրանից՝ նույն ժամանակահատվածում «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ Արարատի մարզի մի շարք բնակիչների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար տվել են կաշառք, առաջարկել և տրամադրել այլ առավելություններ:

Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ վկայում են ՀՀ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ պարունակող արարքների մասին, 2020 թվականի սեպտեմբերի 10-ին, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման և ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ 154.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով հարուցվել է նոր քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անիսիմովան հաղթեց առաջին ռակետ Սաբալենկային և կարիերայում առաջին անգամ «Ուիմբլդոնի» եզրափակչում է

20:07 10.07.2025

Անիսիմովան հաղթեց առաջին ռակետ Սաբալենկային և կարիերայում առաջին անգամ «Ուիմբլդոնի» եզրափակչում է

ԱՄՆ-ը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ամանդա Անիսիմովան կարիերայում առաջին անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչի ուղեգիր: Աշխարհի 12-րդ ռակետն «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի կիսաեզրափակչում 6-4, 4-6, 6-4 հաշվով հաղթեց առաջին ռակետ Արինա Սաբալենկային: Մյուս կիսաեզրափակչում կմրցեն Բելինդա Բենչիչն ու Իգա Շվյոնտեկը: ...

SHANTNEWS

20:00 10.07.2025

SHANTNEWS

Ուկրաինան հույս ունի, որ ԵՄ-ն կծածկի Ուկրաինայի զինված ուժերի ծախսերի կեսը. Դենիս Շմիգալ

19:50 10.07.2025

Ուկրաինան հույս ունի, որ ԵՄ-ն կծածկի Ուկրաինայի զինված ուժերի ծախսերի կեսը. Դենիս Շմիգալ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ խաղաղ ժամանակ ուկրաինական բանակի ծախսերը կկազմեն տարեկան 50 միլիարդ եվրո, որի կեսը պետք է ծածկի Եվրամիությունը։ «Ռազմական ծախսերը ներկայումս կազմում են 100-120 միլիարդ դոլար։ Խաղաղ ժամանակ և առանց զենքի արտադրությունը հաշվի առնելու՝ ուկրաինական բանակի պահպանումը կարժենա տարեկան 50 միլիարդ եվրո։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն կտրամադրի այս գումարի […] ...

«Ռեալը» պատրաստ է վաճառել Ռոդրիգոյի տրանսֆերային իրավունքը

19:40 10.07.2025

«Ռեալը» պատրաստ է վաճառել Ռոդրիգոյի տրանսֆերային իրավունքը

«Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոն այս ամռանը կհեռանա ակումբից, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Չնայած դրան՝ Ռոդրիգոյի մարզական ապագայի վերաբերյալ վերջնական քննարկում կլինի հաջորդ շաբաթ։ Բրազիլացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», բայց Ռոդրիգոն ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում։ Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ 24-ամյա հարձակվողը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Ռեալի» մեկնարկային կազմում։ Ռոդրիգոն 2024/25 […] ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցեր

19:32 10.07.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցեր

Հուլիսի 10-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նորանշանակ նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունից: «Դեսպանը շնորհավորել է նախարարին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը և գործարար կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

47-ամյա տղամարդը Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրացանը

19:20 10.07.2025

47-ամյա տղամարդը Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրացանը

Բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին Արտաշատի բնակիչ 47-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին է կամավոր հանձնել «ՏՕԶ» հրացան։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...

BACK_TO_TOP