Զարդարված մեքենայով ինչպես են Գյումրիում առաջին դասարանցիների համար լրացրել տոնական միջոցառումների պակասը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

Զարդարված մեքենայով ինչպես են Գյումրիում առաջին դասարանցիների համար լրացրել տոնական միջոցառումների պակասը

18:15 14.09.2020

Այսօր նոր ուսումնական տարին մեկնարկեց  առաջին դասարանցիների համար: Շիրակի մարզում այսօր դպրոց է հաճախել 3080 աշակերտ: Սա նախորդ տարվա համեմատ ավելին է 20-ով: Գյուղական 6 դպրոցներում առաջին դասարանցիներ չեն ընդունել: Դպրոց մուտքի կանոնները թելադրում է համավարակը: Դպրոցներում տոնական միջոցառումներ թույլատրված չեն: Ընդամենը երաժշտության ու փուչիկների ուղեկցությամբ առաջին դասարանցիները դասավորվել են հատուկ արված գծանշումների համաձայն, հնչել է առաջին զանգն ու ազդարարել նրանց մուտքը դպրոց: Բոլոր աշակերտները մտել են դպրոց միայն ջերմաչափումներից հետո: Իսկ ծնողների մուտքը դպրոցներ արգելված է:

Ծնողները վերնաշապիկի օձիքն ուղղելու փոխարեն, նախ՝ դիմակներին ու դրանց ճիշտ կրելու ձևին են ուշադրություն դարձնում: Ու եթե դպրոցում տոնական միջոցառումներ չեն թույլատրվում, ապա երեխաների՝ մինչև դպրոց հասնելու ճանապարհն են տոնական դարձնում: Պապիկը թոռնիկին դպրոց բերելու համար որոշել էր մեքենան գունավորել ու ծաղիկներով զարդարել:

Գյումրիի թիվ 7 հիմնական դպրոցը 162 աշակերտ է ընդունել։ Ձևավորել են 6 առաջին դասարան: 3 առանձին մուտքերով է կազմակերպվել աշակերտների մուտքը դպրոց:

 

«Ոչ մի ծնող չի մտնելու դպրոց: Այստեղ ծնողին կողմնակի անձ անվանելը մի քիչ դժվար է, բայց, ամեն դեպքում, հանուն երեխայի առողջության պետք է կանոնները պահպանենք: Կարող է մեզ անհանգստություն է պատճառում, որևէ խնդիր կամ որևէ հարցի հետ համաձայն չենք, բայց չենք կարող համաձայն չլինել, որ երեխայի առողջությունը ամենակարևորն է»,- Shantnews-ին ասել է Գյումրիի թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը:

Դասասենյակում միայն դասվարն է աշակերտների հետ: Ամեն դասարան երկու մասի են բաժանել: Ամենաշատը 18 հոգանոց խմբեր են ձևավորել: Տետրերից, գրքերից ու գրիչներից բացի, աշակերտների պայուսակում պարտադիր են ալկոգելերը, դիմակներն ու թաց անձեռոցիկները: Ոչ միայն աշակերտական նստարանին, այլև դրանց կիրառությանը երեխաները նոր են ընտելանում:

Ծանոթությունը համադասարանցիների հետ դեռ առջևում է: Անկախ համավարակից, մուտքը դպրոց 6 տարեկան երեխաների համար երազանքներով լի է: Փոքր են, բայց մեծ նպատակներ ունեն:

Այսօր ուսումնական տարին մեկնարկեց միայն առաջին դասարանցիների համար: Վաղվանից նաև 2-րդից 12-րդ դասարանցիները դպրոց կգնան: Գյումրիի դպրոցներում հիմնականում հաջողվել է  դասարանները խմբերի բաժանելով, դասապրոցեսը մեկ հերթով կազմակերպել: Աշակերտների թվով մեծ դպրոցներում մի քանի դասարանների համար միջին հերթ է ձևավորվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը

21:25 10.07.2025

Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ ՔիրՍթարմերի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ընդունված որոշումների համաձայն՝ մենք չենք բացառում մեր զսպող ուժերի համակարգումը։ Սա ազդանշան է թե՛ մեր գործընկերների, թե՛ մեր հակառակորդների համար», – ասել է Մակրոնը։ […] ...

BACK_TO_TOP