Փաշինյանն Էռնեկյանի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի վերաբերյալ հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

Փաշինյանն Էռնեկյանի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի վերաբերյալ հարցեր

16:46 14.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում:

Ողջունելով Էռնեկյանին՝ վարչապետը նշել է.

«Հարգելի պարոն Էռնեկյան, ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում: Մենք այս ընթացքում նաև հեռախոսազրույց ենք ունեցել, քննարկել մեր անելիքները և Հայաստանի Հանրապետությունում Ձեր կողմից հնարավոր ներդրումային ծրագրերը: Ուրախ եմ, որ Դուք կորոնավիրուսի պայմաններում և դրա հետևանքով ստեղծված իրավիճակում նույնպիսի ոգևորությամբ եք վերաբերվում Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորություններին: Ձեր կողմից իրականացված նախկին ծրագրերը հաջողությամբ իրականացվում են, ինչն, իհարկե, ուրախալի է մեզ համար: Համոզված եմ, որ այս համագործակցությունն ավելի տեսանելի արդյունքներ կբերի Հայաստանի Հանրապետությանը»:

Էռնեկյանը նշել է, որ հետևողականորեն շարունակելու է հայրենիքում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերը և կարևորել ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը:

Վարչապետը և արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։

Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից և փոխադարձաբար վերահաստատել այն ավելի զարգացնելու պատրաստակամությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը

21:25 10.07.2025

Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ ՔիրՍթարմերի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ընդունված որոշումների համաձայն՝ մենք չենք բացառում մեր զսպող ուժերի համակարգումը։ Սա ազդանշան է թե՛ մեր գործընկերների, թե՛ մեր հակառակորդների համար», – ասել է Մակրոնը։ […] ...

BACK_TO_TOP